Մեկնաբանություն - BRICS-ը, Համաշխարհային կարգի վերասահմանումը և բազմաբևեռ համակարգի ստեղծումը
«BRICS»-ի անդամ երկրների արտգործնախարարները Հարավաֆրիկյան Հանրապետությունում իրենց նախնական հանդիպմանը կոչ են արել վերանայել համաշխարհային կարգը և հեռու մնալ արևմտյան երկրներից։ Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորը խմբի նպատակն է համարել՝ առաջնորդություն ստանձնել մի աշխարհում, որն ըստ նրա, մասնատվել ու պառակտվել է աշխարհաքաղաքական լարվածության, անհավասարության ու անապահովության պատճառով։
Այս հանդիպումը կազմակերպվել էր անդամների միջև աշխատանքները համակարգելու և BRICS-ի երկրների գագաթնաժողովը նախապատրաստելու համար, որն օգոստոսին անցկացվելու է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Ներկայումս BRICS խմբի անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, ՀԱՀ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը։ Այս խմբի ձևավորման նպատակն է ամրապնդել անդամ երկրների առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ստեղծել զուգահեռ միջազգային կառույցներ, ինչպիսիք են զարգացման բանկերը և առևտրային նոր համակարգը, որը ներառում է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 28 տոկոսը:
Այս խմբի անդամները, որոնք հիմնականում զարգացող տնտեսական երկրներ են, անցած տարիներին հաջող գործունեություն են ունեցել առևտրի ոլորտում, այնպես որ, ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, BRICS-ի անդամ երկրների տնտեսական աճը 2023 թվականին կազմել է 32.1 տոկոս և գերազանցել է Մեծ յոթնյակի անդամ երկրների՝ այդ թվում Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բրիտանիայի,Կանադայի և ԱՄՆ-ի տնտեսական աճը:
Ռուսաստանը և Չինաստանը, որպես BRICS-ի կարևոր անդամներ, որոնք կարևոր դեր են խաղում այս կազմակերպության տնտեսական հզորացման գործում, փորձում են այս խմբի անդամների օգնությամբ և նոր անդամներ ընդունելով խափանել ներկայիս աշխարհակարգը հատկապես տնտեսության ոլորտում և ամրապնդել բազմաբևեռ համակարգը։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարն այս կապակցությամբ ասել է,- «Այս համահավաքը պետք է այս ուժեղ ուղերձը հղի, որ բազմաբևեռ աշխարհը նոր հավասարակշռություն է գտնում, իսկ հին մեթոդները չեն կարող հակադարձել նոր մարտահրավերներին:
BRICS խմբի նպատակներից մեկն է գլոբալ տնտեսական համակարգում պայքարել ԱՄՆ-ի գերակայության դեմ և աշխարհում առևտրային և տնտեսական բորսաներում դոլարը փոխարինել այլ տարածված արժույթներով։ BRICS-ի անդամները փորձում են ընդլայնելով տնտեսական համագործակցությունը, ավելացնելով արտադրության ու արտահանման ծավալը, ինչպես նաև առևտրային գործարքներում ազգային արժույթների , այդ թվում յուան կիրառելով վերջ դնել Միացյալ Նահանգների գերակայությանը և նրա միակողմանի քաղաքականությանը։ Դոլարը որպես գործիք օգտագործումը,Վաշինգտոնի քաղաքականություններին չենթարկվող երկրների նկատմամբ քաղաքա-տնտեսական ճնշումներ գործադրելու նպատակով պատժամիջոցների կիրառումը այն պատճառներն են ,որոնք ի մի են բերել BRICS-ի անդամներին:
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը այս կապակցությամբ ասել է.-«Դոլարից անջատվելու BRICS-ի պլանները աշխարհի համար կստեղծեն ավելի ընդգրկուն և բարենպաստ առևտրային հարաբերությունների համակարգ: Այսօր աշխարհում միջազգային հարաբերությունները հիմնված են ԱՄՆ-ի ագրեսիվ և հեգեմոնիայի քաղաքականության վրա, որը պարբերաբար պատեր է կառուցում, պատժամիջոցներ սահմանում,շանտաժներ անում,ոտնձգություն անում և զրպարտում:
BRICS խմբի գործունեության և իդեալների բերումով շատ երկրներ, ինչպիսիք են Ալժիրը, Արգենտինան և Իրանը, BRICS-ին միանալու ցանկություն են հայտնել, ինչպես նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը նույնպես ցանկություն են հայտնել միանալ այս խմբին: Երկար տարիների ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների տակ գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նույնպես այս մասին ասել է,-«Մենք ցանկանում ենք մաս կազմել BRICS-ին և մասնակցել այս նոր ճարտարապետության և համաշխարհային քաղաքականության ձևավորմանը: BRICS-ը դառնում է. մագնիս նրանց համար, ովքեր ցանկանում են այլ աշխարհ կերտել,որը հիմնված կլինի խաղաղության և համագործակցության վրա»:
Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան BRICS -ը բնութագրեց, որպես անհրաժեշտ մեխանիզմ՝ բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծելու համար և ասաց. «Նման կարգն արտացոլում է զարգացող երկրների միջոցներն ու կարիքները»:
Կարևորն այն է, որ BRICS-ի արտգործնախարարները ողջունեցին Սիրիայի վերադարձը Արաբական լիգա և ընդգծեցին այդ խմբի ավելի ակտիվ ներկայությունը քաղաքական և տնտեսական դաշտերում։ Թվում է, թե BRICS-ն ընդունելով նոր անդամներ՝ միջազգային ասպարեզում կդառնա ավելի հզոր և ավելի լուրջ մրցակից ԱՄՆ-ի և Յոթնյակի խմբի համար։