Մեկնաբանություն՝Իմամ Խոմեյնին համաշխարհային անհրատականություն և իմպերիալիզմի դեմ պայքարի խորհրդանիշ է
Այսօր, Իրանի Իսլամական Հանրապետության և հեղափոխության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցն է:
Առաջնորդ, ով Սառը պատերազմի գագաթնակետին,այսինքն 70-ականների վերջին,ցնցեց աշխարհը իր հնարամիտ ղեկավարությամբ և իր մտքերով ու գաղափարներով նոր ավյունով լիցքավորեց աշխարհի իսլամական ու ազատատենչ շարժումները: Ուստի Իմամ Խոմեյնին ոչ միայն համաշխարհային դեմք է և հարգված աշխարհի ժողովրդի կողմից, այլ նրա հակիմպերիալիստական մտքերն ու գաղափարները աշխարհի մտածողների և ազատատենչների ուղեցույցն է և, որպես գերագույն առաջնորդ նրանք վկայակոչում են իմամին ու նրա մտքերին ու գաղափարներին, և նրանց շարժումների ու մտքերի բնաբանն է։
Հենց այս առումով Պակիստանի նահատակ Հոսեյնի շարժման նախագահ Թաջամոլ Հոսեյնին անդրադառնալով ,որ լուսահոգի իմամ Խոմեյնին իր հնարամտությամբ և անկեղծությամբ կարողացավ հաստատել ժամանակակից իսլամական հասարակության հստակ և հաջող օրինակը,շեշտել է, որ այս գաղափարախոսաության ազդեցությունն այսօր էլ տեսանելի է աշխարհի ազատատենչ շարժումների մեջ և միանշանակ կարելի է ասել, որ Իրանի իսլամական հեղափոխության խորը կապը, իսլամական արժեքներին և լուսահոգի Իմամի աստվածային մտքերի հետ, նրա շարժման գոյատևման կարևորագույն պատճառն է։
Սա է պատճառը, որ մեծապետականության դեմ պայքարի առումով լուսահոգի Իմամի կիրառած ուղին և գաղափարները, որոնք բխում են իսլամի ուսմունքներից, հատել են փակ սահմանները և որպես անդրսահմանային շարժում,ուշադրության արժանացել աշխարհի ժողովրդի կողմից, իսկ հակառակը, մեծապետականության և բռնապետների մտահոգությունն է, որոնք չեն արտացոլում նման իդեալներն ու մտքերը:Հնդկաստանի Ջամաաթ Ալ-Ֆաթիմաի տնօրեն Մոլանա Ղամար Հոսնեյնին այս կապակցությամբ համոզված է.«Պատմությունը և լուսահոգի Իմամ Խոմեյնիի կյանքը խիստ ուսուցանող է և համայն աշխարհի համար նրա ուղերձը այսօր ևս բազմաթիվ հետևորդներ ունենալով ,խիստ ազդեցիկ է:
Նրա ամենակարեւոր ուղերձներից էր Պաղեստինին աջակցելու Ղուդսի օրվա հայտարարությունը, այն հիմամբ,որ Երուսաղեմն ու Պաղեստինը պետք է ազատագրվեն և բոլոր մուսուլմանները պետք է միավորվեն այս նպատակի շուրջ: Սա է պատճառը, որ ամենից շատ օկուպացիոն սիոնիստներն են վախենում Իմամի մտքերից։
Պակիստանի սոցիալական ակտիվիստ և համալսարանի դասախոս Էմթիազ Ռազավին ,գնահատելով մեծապետականության դեմ պայքարում Իմամի ուղեգծի և մեթոդի գլոբալացումը ,համոզված է.« «Լուսահոգի Իմամ Խոմեյնին , Իսլամական հեղափոխության ուղերձով կարողացավ արթնացնել մուսուլման ումմային և աջակցություն ցուցաբերել աշխարհի իրավազրկվածներին ևմիավորել մուսուլմաններին համաշխարհային մեծապետականության դեմ: Նա իր գաղափարախոսությամբ կարողացավ աշխարհին ապացուցել ,որ մեծապետականությունը և բռնապետությունը երբևե կայուն չեն և չպետքե գլուխ խոնարհել թշնամիների առավելատենչության դիմաց ,այլև պետքե դիմադրությամբ և պայքարով փորձել աշխարհում արդարությունը տարածել:
Իսլամական հեղափոխության հիմնադիրը մեծ և բարեպաշտ անձնավորություն էր, որի նմանը չի եղել , որովհետև հոգևոր հարթության վրա, նա այլ կերպ էր դաստիարակվել , և ուներ մեծ անհատականություն թե՛ գիտական, թե՛ խիզախության, թե՛ բարոյական արժեքի և թե՛ տարբեր առումներով։
Ամեն դեպքում, լուսահոգի Իմամ Խոմեյնին միայն մի դարաշրջանի ու սերնդի չի պատկանում: Նա, Իսլամի ուսմունքներով ներշնչված իր մտքերով ու գաղափարներով ապացուցեց,որ մտածողությամբ ու բանականությամբ, ինչպես նաև խիզախությամբ կարելի է դիմակայել բռնապետներին, ևայս հարցը շարունակվում է պատմության ընթացքում և աշխարհի ազատատենչները հետևելով Հազրաթ Իմամի այս մտքերին ու գաղափարներին, ավելի քան երբեւէ ամուր քայլերով շարունակում են իրենց հակաիմպերիասիստական շարժումները։