Մեկնաբանություն- Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է թշնամիներին դիմակայելը
ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր (կիրակի) առավոտյան, հոգելույս Իմամ Խոմեյնիի մահվան 34-րդ տարելիցի առիթով ժողովրդի և երկրի պաշտոնատարների բուռն ներկայությամբ նրա սրբավայր դամբարանում կայացած արարողության ժամանակ, կարևրել է կայսերապաշտ թշնամուն դիմակայելը:
Հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարեց, որ իրանցի ժողովրդի նկատմամբ ամբարտավան թշնամանքը մասնակի նահանջով չի վերանա, և շատ դեպքերում մեր նահանջները պատճառ են դարձել, որ նրանք առաջ գան և ավելի շատ հարձակվեն. Որովհետեւ նրանց հիմնական նպատակն է վերադարձնել Իրանը հեղափոխությունից առաջ, այսինքն՝ կախվածության ու անինքնության ժամանակաշրջան:
Մեծարգո առաջնորդն ասել է.«Այս մի քանի տասնամյակների որոշ կառավարություններում ոմանք հավատում էին նահանջին և զիջումներ տալուն, բայց այս կառավարություններից մեկում, այն նույն երկիրը, որի դիմաց մենք նահանջել էինք, մեղադրական ակտ հրապարակեց մեր նախագահի նկատմամբ և նրան հեռակա դատարան կանչեց, կամ մեկ այլ կառավարություն, որին կարծես օգնություն էլ ցուցաբերվել էր, Իրանին անվանեց «չարության առանցք»:
Գերագույն առաջնորդի այս կարևոր հայտարարությունները կապված են թշնամիների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի քաղաքական, տնտեսական և քարոզչական ճնշումների շարունակականության հետ՝ նպատակ ունենալով ստիպել Իրանի Իսլամական Հանրապետությանը նահանջել վիճելի հարցերում, ինչպիսին են խաղաղ միջուկային գործունեությունը կամ զենքի զարգացումները։
Փաստն այն է, որ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ի գլխավորությամբ թշնամիներն օգտագործել են բոլոր քաղաքական, տնտեսական և նույնիսկ ռազմական միջոցները Իրանի Իսլամական Հանրապետության վրա ճնշում գործադրելու համար։ Եվ չնայած վնասներ պատճառելուն ու տնտեսական խնդիրներին, ժողովրդի ու համակարգի դիմադրության շնորհիվ այն երբեք չի հանգեցրել Իրանի հիմնարար դիրքերի փոփոխության ո՛չ ներքին, ո՛չ էլ տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում։
Մարդկանց գիտակցության մեջ Իրանի տնտեսական և քաղաքական պայմաններն անբարենպաստ ներկայացնելը, քաղաքացիական անհնազանդության, քաոսի ու ապստամբության հողի ստեղծումը նույնպես այն գործողություններից են, որոնք թշնամիները իրականացնում են քարոզչական և լրատվական պատերազմում։ Բայց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնատարների և ժողովրդի զգոնությամբ թշնամիներին չի հաջողվել հասնել իրենց նպատակներին։
Քաղաքական ասպարեզում թշնամիների և գերիշխող համակարգի առերեսման դաշտում Իրանը միշտ ունեցել է երկու ընդհանուր տեսակետ. Տեսակետներից մեկը պնդում է, որ ընդունելով մյուս կողմի որոշ պահանջներ և հետ քաշվելով որոշ դիրքերից՝ կարելի է նվազեցնել մարտահրավերները և կրճատել ծախսերը։ Բայց երկրորդ տեսակետը հավատում է շարունակելու դիմադրելն ու դիմակայել թշնամիներին ու նրանց ընչաքաղցություններին: Որովհետև վերջին տասնամյակների փորձը հստակ ցույց է տալիս, որ թշնամիների հիմնական նպատակը Իրանի Իսլամական հեղափոխությունը ցանկացած հնարավոր եղանակով պարտության մատնելն է, ուստի յուրաքանչյուր նահանջ կատարելով, նրանք նոր պահանջներ են ներկայացնում և արդյունքում՝ հանձնվելու ծախսերը շատ ավելի են լինելու քան դիմադրությունը շարունակելու ծախսերը:
Բացի այդ, գիտական, արդյունաբերական, միջուկային, տիեզերական և ռազմական ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության ձեռքբերումներն ու առաջընթացը, որոնք բոլորն էլ ձեռք են բերվել պատժամիջոցների պայմաններում, վկայում են հաջողության և թշնամիներին դիմակայելու և արտաքին գործողություններին ու ճնշումներին չհանձնվելու գործում ներքին կարողություններն ու հնարավորություններն արժևորելու դրական մոտեցման արդյունք:
Այդ իսկ պատճառով, իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը մշտապես դեմ է եղել ցանկացած տեսակի փոխզիջումների գնալը, և ընդգծել է թշնամիներին դիմադրելու և դիմակայելու անհրաժեշտությունը։