Մեկնաբանություն-Թուրքիան փրկվել է Եվրամիության շարունակական գաղութացումից
Եվրախորհրդարանը Թուրքիայի նախագահի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելը որպես խոչընդոտ է համարել այդ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին:
Եվրախորհրդարանը հրապարակել է զեկույց, որում ասված է,-«Ընտրություններից առաջ և դրանց արդյունքներից զատ, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չէր կարող շարունակվել։ Որովհետեւ այս գործընթացը շարունակելու համար Թուրքիայում պետք է արմատական փոփոխություն տեղի ունենա, եւ բարենպաստ բարեփոխումներով չուղեկցվող գործընթացի շարունակումը բացասական ազդեցություն է ունենալու»:
Եվրախորհրդարանի հրապարակած զեկույցի համաձայն՝ Անկարայի կառավարության հետ հարաբերությունների վերաբերյալ այս կառույցը կարծում է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը փակված է և դրա փոխարեն պետք է փնտրել ու գտնել իրատեսական այլընտրանք և շրջանակ։
Անցած տասնամյակում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Անկարայի կառավարության կողմից արևմտյան կառավարություններից անկախ քաղաքականության որդեգրումը մտահոգել է Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը։
Հատկապես վերջին մի քանի տարիներին Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը խափանվել է: Այնպես որ, գործնականում Էրդողանի կառավարության համար այս գործընթացն այլևս առաջնահերթություն չէ: Եվրոպական կողմը դադարեցրեց այս գործընթացը Թուրքիայի դատարանների կողմից Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Սալահեդդին Դեմիրթաշի, ինչպես նաև Օսման Քավալայի համար կայացրած ազատազրկման վճռից հետո։
Այժմ թվում է, թե կողմերից և ոչ մեկը, տարբեր պատճառներով, ցանկություն չի ցուցաբերում բանակցել Թուրքիայի՝ Եվրամիություն վերադառնալու համար։ Միևնույն ժամանակ, Եվրամիության կողմից Թուրքիայի անդամակցության դիմումը անտեսվելու պատճառով, Անկարայի կառավարության պաշտոնյաները բազմիցս քննադատել են այս եվրոպական կառույցին:
Ներկա գործընթացով, տարածաշրջանի անկախ շրջանակների շատ փորձագետներ համոզված են, որ Անկարայի կառավարությունը և թուրք ժողովուրդը փրկվել են ԱՄՆ-ի և Եվրամիության գաղութացումից: Թեև Թուրքիայի արդյունաբերական և տնտեսական կախվածությունը արևմտյան կառավարություններից դեռևս համարվում է երկրի խնդիրներից մեկը, սակայն անկասկած, Թուրքիայի ժողովուրդը կարող է անկախանալ արևմտյան կառավարություններից:
Թուրքիայի քաղաքական գործիչներն ու ժողովուրդն ապացուցել են այն ճշմարտությունը, որ դեմ են իրենց երկրի ներքին գործերին արևմտյան կառավարությունների միջամտությանը և չեն կարող լինել տարածաշրջանում արևմտյան կառավարությունների հրամաններ կատարողները։ Այս առնչությամբ պետք է ասել.-«Չնայած որոշակի ռազմական օգնություն ստանալուն, անկասկած, ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության շարունակումը վնասում է այս երկրի կառավարությանն ու ժողովրդին:
Թուրքիայի 13-րդ նախագահական ընտրությունների առաջին փուլի նախօրեին անգլիական Economist ամսագիրը իր շապիկի պատկերը նվիրել է այդ երկրի ընտրություններին և բացահայտորեն գրել.-«Էրդողանը պետք է հեռանա, քայլեր ձեռնարկե՛ք ձեր քվեով ժողովրդավարությունը փրկելու համար»:
Ամերիկյան Washington Post-ը տպագրած հոդվածում Թուրքիայի ընտրությունները գնահատել է որպես դարի կարևորագույն ընտրություններ և հայտարարել. -«Քեմալ Քըլըչդարօղլուի իշխանության գալուց հետո Թուրքիայում և տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվելու»։
Արեւմտյան կառավարություններին կից լրատվամիջոցների այս դիրքորոշումները գնալով ավելի շատ հիմքեր են տալիս թուրք ժողովրդի իրազեկման համար։ Փաստորեն, Քեմալ Քըլըչդարօղլուն, ով բոլոր հարցումներով առաջ է անցել Ռեջեփ Թայիփ Էրդողանից, բուն ընտրություններում հետ է մնացել «Հանրապետական դաշինք»-ի թեկնածուից։
Թուրքիայի ժողովուրդը ցույց է տվել, որ չի ընդունում անվերապահորեն Արևմուտքին հետևելը և նրա պահանջներին ենթարկվելը և ցանկանում է անկախություն։ Այս ֆոնի վրա և՛ Թուրքիայի կառավարությունը հուսահատվել է Եվրամիությանն անդամակցելուց, և՛ Եվրամիությունը ցանկություն չունի,որ առանց մշակութային փոփոխությունների անկախ Թուրքիան միանա այդ կառույցին: