Մեկնաբանություն՝ Կիևի համար Արևմուտքի մշակած ծրագիրը ձախողվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ հակահարձակման մեկնարկի մասին, միաժամանակ ընդգծով, որ ուկրաինական ուժերը պատերազմի ճակատներից ոչ մեկում չեն հասել իրենց նպատակներին: Նա ասել է. «Վստահաբար կարելի է ասել, որ հակահարձակումը սկսվել է, և դա պարզ է, քանի որ Կիևը սկսել է կիրառել ռազմավարական պահուստները»։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է. «Այն մասին թե՝ արդյոք հակահարձակումը ձախողվե՞լ է, կարող եմ ասել, որ մինչ այս պահն այդպես է, սակայն Կիևը շարունակում է հարձակումները»:
Ընդգծելով, որ Ուկրաինայում ներկայիս ողբերգության պատճառները ոչ այլ ինչ են, եթե ոչ անցյալ տարիների իրադարձությունների արդյունքը, Պուտինը նշել է, որ իրավիճակի պատասխանատուն Ուկրաինայում իշխող ռեժիմն է, որը ըստ նրա՝ իշխծանության եկավ հեղաշրջման արդյունքում: Ռուսաստանի նախագահի շեշտադրումն Ուկրաինայի հակահարձակման ձախողման վրա, որի հաջողության մասին ամսիներ առաջ խոսել էր Վլադիմիր Զելենսկին, վկայում է, մի քանի ճակատով հակահարձակում իրականացնելու միջոցով Ուկրաինայի պատերազմում ռազմական հավասարումներրը փոխելու ԱՐևոմւտքի ծրագիրը ձախողվել է։
Թեև Կիևը հայտարարել է, որ հակահարձակումների նպատակը «Ռուսաստանից օկուպացված տարածքների վերագրավումն է, սակայն նույնիսկ արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումներն են ապացուցում, որ այս հակագրոհները դժվար թե լրջորեն փոխեն պատերազմի ելքը: Մոտ երեք շաբաթ առաջ ամերիկյան Politico կայքը, վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին գրել էր, որ Սպիտակ տունը մեծ հուսյեր չի կապում Ուկրայինայի հակահարձակման հետ և հուսյ ունի, որ հակամարտությունը կվերածվի «սառը պատերազմի»։
Սառը պատերազմի ժամանակ կողմերի միջև զինված հակամարտություններն ավարտված են, սակայն խաղաղության պայմանագիր չի կնքվել, և չկա քաղաքական մեխանիզմ, որը կկարողանա կարգավորել պատերազմող կողմերի միջև լարվածությունը: Ամերիկյան լրատվամիջոցը գրել է.«Դա հավանական է հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սպիտակ Տան քաղաքականության մեջ հաշվի է առնված, որ Ուկրայինայի հակահարձակումները չեն կարող վերջնական հարված հասցնել Ռուսաստանին»:
Փաստորեն, Ուկրաինայի ռազմատենչ քաղաքականության և ապարդյուն պատերազմի շարունակման հիմնական պատճառներից մեկն ԱՄՆ-ի ուղղակի և անուղղակի խրախուսումն է, ինչպես նաև Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի լայնածավալ օգնությունն Ուկրաինային, այս երկրի չորս գավառներից ռուսական ուժերին վտարելու նպատակով մարտերը շարունակելու համար:
Եթե Ուկրաինային Արևմուտքի ռազմական և սպառազինական օգնությունը դադարի կամ կրճատվի, Կիևի արևմտամետ կառավարությունը չի կարողանա շարունակել պատերազմը: Այս մասին հայտարարել են նաև Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնատարները: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը ասել է, որ եթե արևմտյան երկրները դադարեցնեն Ուկրայինային սպառազինական օգնությունները, Կիևը մի քանի օրից կհանձնվի ու պատերազմը կավարտվի: