Մեկնաբանություն-ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է միջուկային արդյունաբերության ռազմավարական նշանակությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201216-Մեկնաբանություն_ԻԻՀ_գերագույն_առաջնորդն_ընդգծել_է_միջուկային_արդյունաբերության_ռազմավարական_նշանակությունը
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն Իրանի միջուկային արդյունաբերության մի խումբ պանծալի գիտնականների, փորձագետների և պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, այս արդյունաբերությունն անվանել է տարբեր ոլորտներում երկրի առաջընթացի բանալին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2023 13:20 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է միջուկային արդյունաբերության ռազմավարական նշանակությունը

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն Իրանի միջուկային արդյունաբերության մի խումբ պանծալի գիտնականների, փորձագետների և պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, այս արդյունաբերությունն անվանել է տարբեր ոլորտներում երկրի առաջընթացի բանալին:

ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանի ժողովրդի կյանքի բարելավման գործում միջուկային ձեռքբերումների հիմնարար ազդեցությանը, ասել է,-«Իրանի գլոբալ դիրքի և քաղաքական կշռի  առումով միջուկային արդյունաբերությունը ազգային պատիվ է բերում, և չնայած երիտասարդներին հուսահատեցնելու և երկիրն անապագա ներկայացնելու  թշնամիների ջանքերին, հույս և ազգային ինքնավստահություն է ներշնչում հասարակությանը,  և  ժողովրդին , հատկապես երիտասարդներին ցույց է տալիս,որ կարելի է մուտք գործել մեծ ասպարեզներ և նվաճել դրանք»:

 

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, անդրադառնալով միջուկային արդյունաբերության ռազմավարական և միևնույն ժամանակ «օբյեկտիվ և կոնկրետ» կարևորությանը, այն դասել է Իրանի հզորության և  հեղինակության հիմնական բաղադրիչների շարքում և ասել.-«Ով սիրում է  Իսլամական Հանրապետությունը և երկրի հզորությունն ու առաջընթացը, պետք է  կարևորություն տա միջուկային գիտական, հետազոտական ​​և արդյունաբերական գործունեությանը»։

Ինչպես բազմիցս նշել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, այսօր անհերքելի անհրաժեշտություն  է  միջուկային խաղաղանպատակ տեխնոլոգիաների ձեռքբերումը՝ երկրների անվտանգությունն ու առաջընթացն  ապահովելու համար:  Միջուկային տեխնոլոգիան այն  հիմնական տեխնոլոգիաներից է, որը  մեծ բաժին ունի նոր տեխնոլոգիաների և նոր արդյունաբերության զարգացման գործում։

Ներկայումս Իրանում միջուկային տեխնոլոգիան օգտագործվում է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, էներգետիկան, դեղերի արտադրությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերական ապրանքները և տեխնոլոգիաները, և դա ոչ միայն  կանխել է  արտարժույթի  դուրս գալը երկրից, այլ նաև միջուկային տեխնոլոգիայի շնորհիվ այսօր արտադրվում են այնպիսի ապրանքներ,որոնք անցյալում արևմտյան երկրների մենաշնորհն էին:

 

Նաև որոշ նախագծեր միջուկային հետազոտությունների ինստիտուտում հետազոտական ​​փուլից հասել են արդյունաբերական մակարդակի, և ներկայումս իրանցի գիտնականները զգալի առաջընթաց են գրանցել ռադիոդեղագործության ոլորտում:  Ընդ որում, միջուկային տեխնոլոգիաների ոլորտում սարքավորումների մոտ 90 տոկոսը հայրենական արտադրության, և իրանցի գիտնականների հետևողական ջանքերի արդյունք է։

Միջուկային արդյունաբերության օգտագործումն օրավուր աճելու  շնորհիվ այս արդյունաբերությունը հայտնվել է բազմաթիվ երկրների ուշադրության կենտրոնում  և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն ունի նաև մի քանի առաջնահերթ առաքելություններ, այդ թվում են միջուկային վառելիքի ցիկլի, էլեկտրաէներգիայի արտադրության և ատոմակայանների և  ճառագայթային կիրառման ոլորտները, որոնք օգտագործվում են արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և սննդամթերքի  բնագավառներում: 

Ի դեպ  անցած տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները, նպատակ ունենալով կանխել Իրանի միջուկային առաջընթացը, որը համարվում է երկրի հզորության բաղադրիչը, քաղաքական և տնտեսական ճնշում գործադրելուց բացի, նույնիսկ սպանել են իրանցի գիտնականներին և  Իրանի միջուկային օբյեկտներում դիվերսիաներ իրականացրել։ Սակայն Իրանի առաջընթացը տարբեր ոլորտներում, ներառյալ միջուկային արդյունաբերության ոլորտում, ապացուցել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ուժային բաղադրիչները զսպելու թշնամիների ջանքերը ձախողվել են:

Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը  միջուկային արդյունաբերության փորձագետների և պաշտոնյաների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշելով,որ այսօր Իրանի միջուկային հնարավորությունները ավելի քան 100 անգամ գերազանցում են 2013 թվականի՝ միջուկային մարտահրավերն սկսվելու ժամանակ եղած հնարավորություններին, ասել է,-«Այս գործընթացը կասեցնելու համար, նրանք նույնիսկ դիմեցին հանցագործության ու ահաբեկչության օգնության ,սակայն չկարողացան և միջուկային արդյունաբերությունը ներկայումս մեր երիտասարդների ջանքերով տեղայնացվել է, և այլևս հնարավոր չէ այն խլել»։