Մեկնաբանություն- Իրանի նախագահի Վենեսուելա կատարած այցի կարևորության պատճառները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201304-Մեկնաբանություն_Իրանի_նախագահի_Վենեսուելա_կատարած_այցի_կարևորության_պատճառները
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին իր 13-րդ դիվանագիտական ​​ուղևորության շրջանակում այցելել է Վենեսուելա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2023 14:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի նախագահի Վենեսուելա կատարած այցի կարևորության պատճառները

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին իր 13-րդ դիվանագիտական ​​ուղևորության շրջանակում այցելել է Վենեսուելա։

Երկուշաբթի օրը մեկնարկել է Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ուղեւորությունը դեպի Լատինական Ամերիկա: Վենեսուելայից հետո նա կայցելի նաեւ Կուբա եւ Նիկարագուա։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Վենեսուելա կայացել է այս երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի Թեհրան կատարած այցից մեկ տարի անց։ Մադուրոն անցյալ տարվա հունիսին ժամանել էր Թեհրան և հանդիպել ու բանակցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ։

Մեծ նշանակություն ունի նախագահի այցը Լատինական Ամերիկա և մասնավորապես Վենեսուելա։ Այս ուղեւորությունն արտահայտում է Իրանի 13-րդ կառավարության ղեկավարի լուրջ հավատը հարեւան և բարեկամ ու դաշնակից երկրների հետ հարաբերությունները զարգացնելու  նկատմամբ։ Հարևան, մուսուլման, տարածաշրջանի և դաշնակից երկրների հետ հարաբերությունների զարգացումը Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի կառավարության արտաքին քաղաքականության կարևորագույն ռազմավարությունն է, իսկ Վենեսուելան Իրանի Իսլամական Հանրապետության հետ քայլ պահող երկրներից է։ Վենեսուելան և Իրանի Իսլամական Հանրապետությունը բախվում են Միացյալ Նահանգների թշնամական քաղաքականությանը և վերջին տարիներին համատեղ ջանքեր են գործադրել այդ քաղաքականությունը չեզոքացնելու համար։ Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Սառա Ֆալահին նախագահ Ռայիսիի Վենեսուելա կատարած այցի կարևորության մասին ասել է, «Վենեսուելան այն երկրներից է, որը շատ ընդհանրություններ ունի Իրանի հետ՝ ԱՄՆ-ի մաքսիմալիստական պահանջներին դիմակայելու պատճառով և ներկայացվում է,որպես ԱՄՆ-ի հետնաբակ, և Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է բարելավի իր հարաբերություններն նման երկրների հետ»:

Բացի այդ, Իրանի Իսլամական Հանրապետությունը և Վենեսուելան վերջին տարիներին բազմաթիվ քայլեր են ձեռնարկել տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Ինչպես,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ապահովում է Վենեսուելայի տնտեսական կարիքների մի մասը, Կարակասը նույնպես ունի բազմաթիվ տնտեսական հնարավորություններ, որոնք կարող է օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Ի դեպ երկու երկրներն էլ նավթի ամենախոշոր արտադրողներ են և նավթի ապացուցված պաշարների ամենամեծ սեփականատերեր, և նրանց համագործակցությունը էներգետիկայի ոլորտում կարող է ընդլայնվել։ Անցյալ տարի Մադուրոյի Թեհրան կատարած այցի ընթացքում Վենեսուելա է առաքվել Իրանի նավաշինական արդյունաբերության ինժեներների կառուցած 113,000 տոննայանոց նավթատար  տանկեր, ինչը վկայում է տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման հարցում Իրանի բարձր կարողությունների և հնարավորությունների մասին: 

Մյուս կարևոր հարցն այն է, որ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Վենեսուելա կատարած այցը նրա նախագահության երկու տարուց պակաս տարիների ընթացքում նրա 13-րդ արտասահմանյան այցն է: Այս դիվանագիտական ​​ուղևորությունները, հատկապես Լատինական Ամերիկա կատարած ուղևորությունը ցույց են տալիս, որ Իրանը մի կողմից շփվում է  բազմաթիվ երկրների հետ՝ չնայած պատժամիջոցների պայմաններին և կարողացել է ճեղքել սահմանափակումների պատնեշը և նորմալ շփվել բազմաթիվ երկրների հետ։ Մյուս կողմից, դա ցույց է տալիս միավորված երկրների շարժումը գլոբալ միաբևեռ կառուցվածքին դիմակայելու և աշխարհում նոր ուժային բլոկներ ստեղծելու ուղղությամբ։

Եվ վերջում հարկ է նշել,որ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի այցը Վենեսուելա նույնպես իրականացվում է անցյալում ձեռքբերված պայմանավորվածություններին հետամուտ լինելու նպատակով։ Անցյալ տարի Մադուրոյի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ կողմերը 20 տարվա համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այս համաձայնագրի ստորագրումից հետո Այաթոլլահ Խամենեին ողջունել է Իրանի և Վենեսուելայի միջև 20-ամյա համագործակցության փաստաթղթի ստորագրումը և ասել.-«Երկարաժամկետ համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորվածություններին հետամուտ լինելն ու դրանք ավարտին հասցնելն է»: