Մեկնաբանություն-ԻԻՀ մեծարգո առաջնորդի հայեցակետը. Սիոնիստական թշնամին պասիվ վիճակում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201414-Մեկնաբանություն_ԻԻՀ_մեծարգո_առաջնորդի_հայեցակետը._Սիոնիստական_թշնամին_պասիվ_վիճակում_է
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, յոթանասուն տարի առաջվա համեմատ Սիոնիստական ​​ռեժիմի պայմանները շատ տարբեր համարելով, ընդգծեց.-«Սիոնիստական ​​թշնամին այսօր պասիվ վիճակում է և այս պայմանները ցույց են տալիս, որ Պաղեստինի իսլամական  Ջիհադի և Դիմադրության  խմբերը  ճիշտ են ճանաչել ուղին և ճիշտ ուղով են առաջ ընթանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2023 15:08 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-ԻԻՀ մեծարգո առաջնորդի հայեցակետը. Սիոնիստական թշնամին պասիվ վիճակում է

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, յոթանասուն տարի առաջվա համեմատ Սիոնիստական ​​ռեժիմի պայմանները շատ տարբեր համարելով, ընդգծեց.-«Սիոնիստական ​​թշնամին այսօր պասիվ վիճակում է և այս պայմանները ցույց են տալիս, որ Պաղեստինի իսլամական  Ջիհադի և Դիմադրության  խմբերը  ճիշտ են ճանաչել ուղին և ճիշտ ուղով են առաջ ընթանում»:

Այաթոլլահ Խամենեին Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նախալեի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ շնորհավորելով Իսլամական Ջիհադին Գազայում վերջերս տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակելու կապակցությամբ և ընդգծելով, որ Իսլամական Ջիհադը և  Դիմադրության այլ խմբերը գտել են Սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարի բանալին, հավելել է.-«Հորդանան գետի Արևմտյան ափին Դիմադրության խմբերի հզորացումը սիոնիստական ​​թշնամուն ծնկի բերելու բանալին է, և այս ճանապարհը պետք է շարունակվի»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի այս արտահայտությունները վկայում են այն իրողությունների մասին, որոնք ավելի տեսանելի են դարձրել Սիոնիստական ​​ռեժիմի թուլացումը տասնամյակներ շարունակ օկուպացիայից և հանցագործությունից հետո: Մի կողմից Սիոնիստական ռեժիմի ներքին ճգնաժամերն ու քաղաքական տարաձայնությունները, ​​ռեժիմի քայքայումը, մյուս կողմից՝ դիմադրության խմբերի համալրումն ու վերազինումը, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի իրավունքներին ուղղված միջազգային աջակցության աճը, կրկնապատկել են  այս կեղծ ռեժիմի կործանման և Սրբազան Ղոդսի ազատագրման հետ կապված հույսերը:

Վերջին ամիսներին սիոնիստ վարչապետ Բենիամին Նեթանյահուի դատական ​​բարեփոխումների ծրագրի դեմ օկուպացված տարածքներում լայնածավալ փողոցային բողոքի ցույցերը, Քնեսեթում տարաձայնությունների աճը, կաբինետ ձևավորելու անկարողությունը, քաղաքական ղեկավարների նկատմամբ օկուպացված տարածքների բնակիչների անվստահության աճը և սիոնիստների արտագաղթն այն խնդիրներն են, որոնց առջև է հայտնվել Ղոդսն օկուպացրած ռեժիմը: 

Տարածաշրջանային և միջազգային ասպարեզում Սիոնիստական ​​ռեժիմը բախվում է դժվարին պայմանների, քանի որ սիոնիստների և նրանց աջակիցների, հատկապես ԱՄՆ-ի 75 տարվա ջանքերից հետո, այս ռեժիմն այժմ առավել քան երբևէ վարկաբեկված է միջազգային մակարդակով: Այս պնդման և աշխարհում Սիոնիստական ​​ռեժիմի վարկաբեկման վկայությունն է տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ղոդսի համաշխարհային օրվա առթիվ մեծ թվով մարդկանց երթերը և Պաղեստինի ժողովրդին  համերաշխություն հայտնելը: 
Ի դեպ տարածաշրջանում որպես Սիոնիստական ​​ռեժիմի հիմնական դաշնակցի ԱՄՆ-ի հեղինակության անկումը և իսլամական երկրների  մերձեցման աճը վկայում են այն մասին, որ տարածաշրջանում զարգացումների ընթացքը տեղի է ունենում հակառակ Սիոնիստական ​​ռեժիմի ցանկությանը։ 

Մեկ այլ կարևոր կետ, որի մասին նշել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, Դիմադրության խմբերի հզորությունն է, որը կարող է ծնկի բերել Ղոդսը օկուպացրած ռեժիմին։ Այժմ Պաղեստինի դիմադրության ուժերը Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին, ինչպես նաև իսլամական երկրները ավելի ուժեղ և միավորված են քան անցյալում, որի վառ վկայությունն է վերջին հնգօրյա պատերազմում  Պաղեստինի իսլամական ջիհադ շարժման հաղթանակը: 
Մայիսի 9-ին Սիոնիստական ռեժիմի ​​բանակը Գազայի հատվածի դեմ «Վահան և նետ» կոչվող նոր ռազմական գործողություն  սկսեց, որը տևեց հինգ օր։ Այս հարձակման երկրորդ օրը Պաղեստինի դիմադրության խմբերի համատեղ գրասենյակը հայտարարեց նաև «Ազատորդիների վրեժը» գործողության մեկնարկի մասին և սկսվեց Դիմադրության հրթիռային պատասխան գործողությունը: 

Չնայած Սիոնիստական ​​ռեժիմն  այս պատերազմում ձգտում էր ոչնչացնել Իսլամական ջիհադը և ոչնչացնել նրա հրթիռային հզորությունը,այս պատերազմում  Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժումը մոտ 1500 հրթիռ և ականանետ  արձակեց   սիոնիստական ​​թշնամու դիրքերի ուղղությամբ և  հանդես եկավ ավելի հզոր քան երբևէ: 

Այաթոլլահ Խամենեին այս առնչությամբ ասել է.- «Պաղեստինի իսլամական Ջիհադը հպարտորեն հաղթեց Գազայի վերջին ճակատամարտում, և  70 տարի առաջվա համեմատ այժմ ռեժիմի պայմանները տարբերվում են , և սիոնիստ առաջնորդներն իրավունք ունեն մտահոգ լինեն ռեժիմի 80-ամյակը չտեսնելու համար»: