Մեկնաբանություն-ԻԻՀ մեծարգո առաջնորդի հայեցակետը. Սիոնիստական թշնամին պասիվ վիճակում է
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, յոթանասուն տարի առաջվա համեմատ Սիոնիստական ռեժիմի պայմանները շատ տարբեր համարելով, ընդգծեց.-«Սիոնիստական թշնամին այսօր պասիվ վիճակում է և այս պայմանները ցույց են տալիս, որ Պաղեստինի իսլամական Ջիհադի և Դիմադրության խմբերը ճիշտ են ճանաչել ուղին և ճիշտ ուղով են առաջ ընթանում»:
Այաթոլլահ Խամենեին Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նախալեի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ շնորհավորելով Իսլամական Ջիհադին Գազայում վերջերս տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակելու կապակցությամբ և ընդգծելով, որ Իսլամական Ջիհադը և Դիմադրության այլ խմբերը գտել են Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի բանալին, հավելել է.-«Հորդանան գետի Արևմտյան ափին Դիմադրության խմբերի հզորացումը սիոնիստական թշնամուն ծնկի բերելու բանալին է, և այս ճանապարհը պետք է շարունակվի»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի այս արտահայտությունները վկայում են այն իրողությունների մասին, որոնք ավելի տեսանելի են դարձրել Սիոնիստական ռեժիմի թուլացումը տասնամյակներ շարունակ օկուպացիայից և հանցագործությունից հետո: Մի կողմից Սիոնիստական ռեժիմի ներքին ճգնաժամերն ու քաղաքական տարաձայնությունները, ռեժիմի քայքայումը, մյուս կողմից՝ դիմադրության խմբերի համալրումն ու վերազինումը, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի իրավունքներին ուղղված միջազգային աջակցության աճը, կրկնապատկել են այս կեղծ ռեժիմի կործանման և Սրբազան Ղոդսի ազատագրման հետ կապված հույսերը:
Վերջին ամիսներին սիոնիստ վարչապետ Բենիամին Նեթանյահուի դատական բարեփոխումների ծրագրի դեմ օկուպացված տարածքներում լայնածավալ փողոցային բողոքի ցույցերը, Քնեսեթում տարաձայնությունների աճը, կաբինետ ձևավորելու անկարողությունը, քաղաքական ղեկավարների նկատմամբ օկուպացված տարածքների բնակիչների անվստահության աճը և սիոնիստների արտագաղթն այն խնդիրներն են, որոնց առջև է հայտնվել Ղոդսն օկուպացրած ռեժիմը:
Տարածաշրջանային և միջազգային ասպարեզում Սիոնիստական ռեժիմը բախվում է դժվարին պայմանների, քանի որ սիոնիստների և նրանց աջակիցների, հատկապես ԱՄՆ-ի 75 տարվա ջանքերից հետո, այս ռեժիմն այժմ առավել քան երբևէ վարկաբեկված է միջազգային մակարդակով: Այս պնդման և աշխարհում Սիոնիստական ռեժիմի վարկաբեկման վկայությունն է տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ղոդսի համաշխարհային օրվա առթիվ մեծ թվով մարդկանց երթերը և Պաղեստինի ժողովրդին համերաշխություն հայտնելը:
Ի դեպ տարածաշրջանում որպես Սիոնիստական ռեժիմի հիմնական դաշնակցի ԱՄՆ-ի հեղինակության անկումը և իսլամական երկրների մերձեցման աճը վկայում են այն մասին, որ տարածաշրջանում զարգացումների ընթացքը տեղի է ունենում հակառակ Սիոնիստական ռեժիմի ցանկությանը։
Մեկ այլ կարևոր կետ, որի մասին նշել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, Դիմադրության խմբերի հզորությունն է, որը կարող է ծնկի բերել Ղոդսը օկուպացրած ռեժիմին։ Այժմ Պաղեստինի դիմադրության ուժերը Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին, ինչպես նաև իսլամական երկրները ավելի ուժեղ և միավորված են քան անցյալում, որի վառ վկայությունն է վերջին հնգօրյա պատերազմում Պաղեստինի իսլամական ջիհադ շարժման հաղթանակը:
Մայիսի 9-ին Սիոնիստական ռեժիմի բանակը Գազայի հատվածի դեմ «Վահան և նետ» կոչվող նոր ռազմական գործողություն սկսեց, որը տևեց հինգ օր։ Այս հարձակման երկրորդ օրը Պաղեստինի դիմադրության խմբերի համատեղ գրասենյակը հայտարարեց նաև «Ազատորդիների վրեժը» գործողության մեկնարկի մասին և սկսվեց Դիմադրության հրթիռային պատասխան գործողությունը:
Չնայած Սիոնիստական ռեժիմն այս պատերազմում ձգտում էր ոչնչացնել Իսլամական ջիհադը և ոչնչացնել նրա հրթիռային հզորությունը,այս պատերազմում Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժումը մոտ 1500 հրթիռ և ականանետ արձակեց սիոնիստական թշնամու դիրքերի ուղղությամբ և հանդես եկավ ավելի հզոր քան երբևէ:
Այաթոլլահ Խամենեին այս առնչությամբ ասել է.- «Պաղեստինի իսլամական Ջիհադը հպարտորեն հաղթեց Գազայի վերջին ճակատամարտում, և 70 տարի առաջվա համեմատ այժմ ռեժիմի պայմանները տարբերվում են , և սիոնիստ առաջնորդներն իրավունք ունեն մտահոգ լինեն ռեժիմի 80-ամյակը չտեսնելու համար»: