Մեկնաբանություն- Հայաստանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i202070-Մեկնաբանություն_Հայաստանն_ընդգծել_է_Լեռնային_Ղարաբաղում_միջազգային_մեխանիզմի_ներդրման_անհրաժեշտությունը
Վաշինգտոնում Երևան-Բաքու հանդիպմանը զուգահեռ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2023 15:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայաստանն ընդգծել է  Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը

Վաշինգտոնում Երևան-Բաքու հանդիպմանը զուգահեռ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում   նշել է,որ  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավական և անվտանգության խնդիրները չեն կարող լուծվել առանց միջազգային հանրության  համագործակցության և ջանքերի։  ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասված է,-«Այս պայմաններում միջազգային հանրությունը չի կարող կույր ձևանալ և պատրանքներ ունենալ, թե ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը կարող են հասցեագրվել առանց միջազգային հատուկ և անհետաձգելի ուշադրության, ներգրավման և ջանքերի»:

Հայտարարության մեջ ընդգծվել է,-«Տարածաշրջանում իրական և տևական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը և Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության և թշնամանքի հետագա դրսևորումները»:

Պաշտոնական Երևանի հրապարակած վերջին հայտարարության համաձայն՝ Հայաստանի պաշտոնատարները մտադիր են Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային դարձնել: Սա այն դեպքում,երբ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց այս տարածաշրջանի երկրների կողմից: Պարզից էլ պարզ է,որ արևմտյան երկրների ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշելը հարմար լուծում չէ Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: Հատկապես ,որ ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան պետությունները մտադիր են ռազմական և քաղաքական առումով ներթափանցել Կովկասյան տարածաշրջան, այս տարածաշրջանի երկրների վրա ճնշում գործադրելու նպատակով: 

Այս իրավիճակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյաների  կողմից պնդումը  ԼՂ հիմնախնդրի միջազգայնացման և այս երկարաժամկետ հակամարտությանը միջազգային հանրության միջամտության կապակցությամբ, անկասկած, կարող է խորացնել տարածաշրջանի ժողովուրդների խնդիրները։ . Այնուամենայնիվ թվում է, թե ՀՀ պաշտոնյաները դեռ կասկածով են նայում ՌԴ իշխանության դիրքորոշմանը և  իրական մտադրություններին՝ ԼՂ հակամարտությանը  միջնորդելու հարցում։

Ի դեպ չպետք է անտեսել Ղարաբաղյան հակամարտության ընթացքում առկա իրողությունները: Իլհամ Ալիևի կառավարության ռազմական տեղաշարժերը վկայում են այն  մասին,որ նա օտարերկրացիների կողմից առաքելություն ունի հնարավորինս շուտ սկսելու երրորդ Ղարաբաղյան պատերազմը։

Այս կապակցությամբ տարածաշրջանային հարցերի բազմաթիվ փորձագետներ տարբեր կերպ են անդրադարձել այս հարցին։ Օրինակ, Կարնեգի հիմնադրամի ավագ  հետազոտող և ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալն ասել է. «Ես կանխատեսում եմ, որ ղարաբաղյան երրորդ պատերազմը տեղի կունենա»: Կովկասի հարցերի այս փորձագետը նաև կարծում է. «Անցակետի ստեղծումը ևս մեկ քայլ է դեպի նոր հակամարտություն Իլհամ Ալիևի կառավարության կողմից, և մինչ այդ Բաքվի կառավարությունը տակտիկաներ է կիրառելու Ղարաբաղի հայերին խեղդելու համար և գործնականում հրաժարվելու է իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները»։

Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ճնշումների ուժեղացումից և Մոսկվայի իշխանությունների հարաբերական լռությունից հետո, Երևանի կառավարության իշխանությունները զինադադար հաստատելու նպատակով հայտարարել են,որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը Բաքվի կողմից հարգվելու պայմանով պատրաստ են այս տարածքը ճանաչել Ադրբեջանի կազմում: Այդուհանդերձ Իլհամ Ալիևի կառավարությունը օտարների ցանկության ու շահերի շրջանակում մտադիր է պատերազմել Հայաստանի դեմ: Բաքվի պաշտոնատարները ենթադրում են,որ Ղարաբաղյան երրորդ պատերազմի ծագման դեպքում կկարողանան գրավել Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզը և Իրանի հետ Հայաստանի սահմանը դարձնել իրենց մենաշնորհը: 

Հարկ է նշել,որ չնայած Իլհամ Ալիեւի իշխանությունը կարողացել է իրականացնել  Հայաստանի հետ կապված Ադրբեջանի նպատակները, այնուամենայնիվ,  մեծ խնդում է լարվածության շարունակման եւ հնարավոր պատերազմի վրա։  Դա այն դեպքում,երբ պատերազմի ծագումն այն էլ արտաքին միջամտությամբ պարունակում է երկրների կազմալուծման վտանգ։