Մեկնաբանություն-Կովկասյան տարածաշրջանում անկայունությունն աճում է
Վերջին օրերին աննախադեպ մեծացել է լարվածությունը ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում և ադրբեջանական ուժերը գրեթե ամեն օր կրակ են բացում հայկական դիրքերի ուղղությամբ:
Հունիսի 29-ին հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Օրակարգի առաջին հարցն Արցախի նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն էր:
Նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին ու բանակցային գործընթացին: Հարությունյանն ասել է Բաքուն մի թեմա է քննարկում մեզ հետ՝ ինտեգրացիան, երկրորդ թեմա չի քննարկում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի«հակաադրբեջանական հայտարարություններ է արել և Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Մակրոնի հայտարարությանը, ասել է, որ նրա խոսքերը արտացոլում են «միակողմանի աջակցություն» Հայաստանին և «անընդունելի են»:
Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ «ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել և ավելի շատ ճնշում է գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը»: «Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»,- ասել է Մակրոնը Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը:
ԱՄՆ ԱԳ նախարար Էնթոնի Բլինկենը հյուրընկալել էր իր ադրբեջանցի և հայ գործընկերներին և հանդիպել ու զրուցել նրանց հետ: Երեքշաբթի գիշերը մեկնարկած այս բանակցությունները շարունակվում են երեք օր։ Նկատի ունենալով ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում հակամարտությունների սրումը և հայերի սպանության շարունակվելը, անկասկած, պետք է ասել, որ ԱՄՆ-ում վերջին բանակցությունները ոչ մի կառուցողական արդյունք չեն կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի համար:
Ամերիկայում վերջին անարդյունք բանակցություններն անցան մի իրավիճակում, երբ նախորդ բանակցությունները, որոնք վարում էր Վաշինգտոնի կառավարությունը՝ արտգործնախարարների մակարդակով, նույնպես անարդյունք էին ավարտվել։
Փաստորեն, Միացյալ Նահանգները, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի անդամ, որը Իլհամ Ալիևի կառավարության կողմից լուծարված է հայտարարվել, փորձում է խուսափել Հարավային Կովկասի երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների գործընթացից դուրս մնալուց։ Այս բոլորն այն դեպքում, երբ Իլհամ Ալիևի կառավարությունը փորձում է վերացնել Մինսկի միջնորդական խումբը և այն փոխարինել Թուրքիաով՝ ելնելով Թուրքիայի ազգային շահերից։
Փորձագետների կարծիքով Իլհամ Ալիևի կառավարության վերջին երկու տարիների գործողությունները՝ հարավկովկասյան տարածաշրջանում ցանկալի հողեր ձեռք բերելու ուղղությամբ, հակասում են միջազգային սովորույթներին ու օրենքներին և բարիդրացիությանը։ Բաքվի պետական պաշտոնյաների այս արկածախնդիր շարժումները պատճառ են դարձել բազմաթիվ փորձագետներ հաջորդ տարի կամ 2025 թվականին հավանական համարեն ղարաբաղյան երրորդ պատերազմը։
Իլհամ Ալիևի կառավարության ռազմական տեղաշարժերից պարզ է դառնում, որ Բաքվի պաշտոնյաները, ովքեր Թուրքիայի կամակատարն են, սպասում են միայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնությանը, որը անհավանական է: