Մեկնաբանություն-Երևանի ջանքերը՝ Արևմուտքում Բաքվի կառավարության դեմ կոնսենսուս ձևավորելու համար
Իլհամ Ալիևի կառավարության դեմ Արևմուտքում կոնսենսուս ձևավորելու նպատակով Երևանի կառավարության պաշտոնատարների վերջին ամիսների ջանքերն արդյունք են տվել։ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Հայաստանի պաշտոնյաները խորհրդակցություններ են վարում արևմտյան կառավարությունների և ԱՄՆ-ի դաշնակիցների հետ։
Այդ կապակցությամբ Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս:
Մինչ այս Հայաստանի իշխանությունները Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կառավարությունների ներկայացուցիչների հետ քննարկել էին Ղարաբաղում մարդու իրավունքների խախտման դեպքերը։ Համենայնդեպս Երևանի կառավարության պաշտոնյաների վերջին ամիսների բանակցությունների արդյունքը ԵԽ պատվիրակության վերջին այցն է Լաչինի միջանցք։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է,-«Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է 7 ամիս արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս»:
«Այցը հնարավորություն էր տեղում ավելի լավ հասկանալու իրավիճակը՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն և մարդասիրական լուրջ հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Չի կարելի հերքել, որ Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը։ Ադրբեջանը պետք է ապահովի ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով ՝ կատարելով նաև Միջազգային դատարանի և ՄԻԵԴ վճիռները ու ԵԽԽՎ-ի վերջերս ընդունված նոր բանաձևը», գրել է Խաչատրյանը:
Ավելի վաղ 2023 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը, որը համարվում է Միավորված ազգերի կազմակերպության բարձրագույն դատական մարմինը, Իլհամ Ալիևի կառավարությանը հրամայել է՝ անհապաղ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները,որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային, միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Չնայած այս հրամանին, Իլհամ Ալիևի պետական պաշտոնյաները, Բաքվում բնակվող որոշ օտարերկրյա դիվանագետների աջակցությամբ, ոչ միայն հրաժարվեցին կատարել այդ հանձնարարականը, այլև սկսեցին անցակետեր տեղադրել այս միջանցքում։
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև առկա լարվածությունը շարունակվում է, մինչդեռ Բաքվի և Երևանի իշխանությունները դեռ զբաղված են խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններով։ Թեև Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են,որ անհապաղ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը, սակայն այս հակամարտության կողմերի միջև կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Այս համատեքստում քաղաքետ Հրանտ Միքայելյանը կարծում է,-«Իլհամ Ալիեւի կառավարության պաշտոնյաները ցանկանում են միայն իրենց ուզած հարցերը բանակցությունների օրակարգ մտցնել։Այդ հարցերի թվումկարելի է նշել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը»։
Դա այն դեպքում երբ Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ երբեք որևէ երկրի հետ չեն բանակցելու այս միջանցքի վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունների վրա Իլհամ Ալիևի կառավարության ճնշումները ամերիկյան իշխանություններին ստիպել են արձագանքել այդ ճնշումներին և հայտարարել,որ Բաքվի կառավարությանը թույլ չեն տալու իր ուզած հարցերը ներառել խաղաղության բանակցություններում: Ակնկալվում է, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից պարտադրված քաղաքականության դեմ միջազգային դիրքորոշումները կխոչընդոտեն այս երկրի և Թուրքիայի հարկադրական քաղաքականության իրականացումը Հայաստանի դեմ։