Մեկնաբանություն- Անդրադարձ 33-օրյա պատերազմի տարելիցի առիթով Սեյեդ Հասան Նասրոլլահի ելույթին
Լիբանանի Հըզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի ելույթը 2006 թվականի 33-օրյա պատերազմում Սիոնիստական բանակի դեմ տարած հաղթանակի 17-րդ տարելիցին, ինչպես միշտ, համապարփակ էր և պարունակում էր օրվա կարևորագույն հարցերի պատասխանները։
Այս հարցերից մեկը, որը վերջին մի քանի օրերին իսլամական և արաբական երկրներում բողոքի ցույցերի ալիք բարձրացրեց և ի վերջո հանգեցրեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին, Շվեդիայում Սուրբ Ղուրանի այրումն էր այդ երկրի ոստիկանության աջակցությամբ և քրիստոնյա մի իրաքցու ձեռամբ: Եվ այս համատեքստում Սեյեդ Հասան Նասրոլլայի խոսքերը նոր էին, քանի որ նա բացահայտեց Սուրբ Ղուրանը պղծողի և Մոսադի միջև կապը:
Մինչ այս, ենթադրվում էր, որ Սիոնիստական ռեժիմը, հրահրելով պառակտումը մուսուլմանների և քրիստոնյաների միջև, մտադիր է հասարակական կարծիքը շեղել դեպի այս հարցը՝ գրավյալ պաղեստինյան տարածքներում սիոնիստական բնակավայրերի ընդլայնման համար անվտանգ լուսանցք ստեղծելու նպատակով: Ջենինում սիոնիստական բանակի գործողությամբ այդ ենթադրությունն ուժեղացավ, և Շվեդիայում Սուրբ Ղուրանը պղծողի և իսրայելական լրտեսական կազմակերպության միջև կապի մասին Սեյյեդ Հասան Նասրոլլահի բացահայտ հայտարարություններով այդ ենթադրությունը հաստատվեց:
Այս հարցը բացահայտվելով, քրիստոնյաների և արևմտյան երկրների համար պատասխանատվություն է առաջանում պատշաճ կերպով արձագանքել սիոնիստների պառակտիչ դավադրություններին և թույլ չտալ, որ Սիոնիստական ռեժիմը դրանք օգտագործի քաղաքական և ծավալապաշտական նպատակներով:
Սեյեդ Հասան Նասրոլլայի ելույթի մեկ այլ ուշագրավ կետը 2006 թվականի 33-օրյա պատերազմն էր, և Նասրոլլահի ելույթը այդ պատերազմի 17-ամյակի կապակցությամբ էր։ Թերևս այս խոսքերի նորությունը այն տեսակետից էր, որ Սեյյեդ Հասան Նասրոլլահը մատնանշեց Լիբանանում այնպիսի տարածքների առկայությունը, ինչպիսիք են Ղեջեր գյուղը և Շաբաայի դաշտերը, որոնք դեռևս գտնվում են Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի տակ: Այս խոսքերը պարունակում էին պատգամ, թե հնարավոր է, որ 33-օրյա պատերազմ առջևում լինի, քանի որ այս ռեժիմը գրավում է լիբանանյան տարածքի մի մասը, և որ շարունակում է իր սադրիչ գործողությունները, ուստի հնարավոր է, որ այդ գործողությունների շարունակությունը հանգեցնի նոր պատերազմի:
Եվ Սեյյեդ Հասան Նասրոլլահի խոսքերի երրորդ կետը վերաբերում էր Ջենինի վերջին պատերազմին, որը սիոնիստական բանակը հանկարծակի իրականացրեց՝ 3000 զինվոր մոբիլիզացնելով Ջենինում գտնվող պաղեստինյան փախստականների ճամբարում, բայց երկու օրից էլ քիչ ժամանակում՝ առանց նպատակներին հասնելու, գիշերով հետ քաշեց իր ուժերը, թեև թողել է մեծ ավերածություններ, ինչը միջազգային սկզբունքների և օրենքների համաձայն համարվում է ռազմական հանցագործություն։
Եթե սիոնիստական բանակը չավարտեր իր ռազմական գործողությունները Ջենինում, և այս գործողությունը համընկներ 2006 թվականի 33-օրյա պատերազմի 17-րդ տարելիցին, ապա հավանական էր, որ Հեզբոլլահը ևս մուտք կգործեր և խաղեստինյան խմբավորումները կմիավորվեին, ինչը մղձավանջ է Սիոնիստական ռեժիմի համար և որից խուսափում է այդ ռեժիմը:
Դա նշանակում է, որ 33-օրյա պատերազմի կրկնվելը կամ չկրկնվելը կախված է հատկապես Հորդանան գետի Արևմտյան ափում Սիոնիստական ռեժիմի վարվելակերպից և եթե այդ ռեժիմը շարունակի փորձի քաղաքատիպ ավանների ընդլայնման քաղաքականությունը՝ այդ տարածքները ևս բռնագրավված Պաղեստինին կցելու համար, պատերազմն անխուսափելի կլինի: