Մեկնաբանություն-Իրանի ջանքերը՝ բարեկամ երկրների հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերությունները հատկապես տնտեսական ու առեւտրային ոլորտներում զարգացման կարիք ունեն։
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին կիրակի օրը Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը՝ Բալկանյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության նկատմամբ և նշելով, որ Իրանը որևէ խոչընդոտ չի տեսնում այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման համար, կարևորել է Իրանի և Սերբիայի համատեղ հանձնաժողովում կարողությունների ներկայացման, ինչպես նաև հարաբերությունների զարգացման մեխանիզմների սահմանման անհրաժեշտությունը։
Սերբիան, որպես Չմիավորման շարժման դիտորդ անդամ, լավ հարաբերություններ և համագործակցություն ունի այս շարժման անդամ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և երկու երկրները վերջին տասնամյակի ընթացքում ցանկացել են ընդլայնել երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը տարբեր, հատկապես մշակութային և տնտեսական ոլորտներում:
Չնայած Իրանի տնտեսական հնարավորություններին և Եվրոպայում Սերբիայի բարենպաստ դիրքին , երկու կողմերի միջև առևտրային փոխանակումների ծավալը չի համապատասխանում երկու երկրների քաղաքական լավ հարաբերությունների մակարդակին, և նույնիսկ պատժամիջոցների և կորոնավիրուսի տարածման պատճառով նվազել է: Օրինակ՝ 2020 թվականին Իրանը Սերբիա է արտահանել մոտ 16 միլիոն դոլարի ապրանք, իսկ այս երկիրն Իրան է արտահանել 7 միլիոն դոլարի ապրանք: Մինչդեռ երկու կողմերի առևտրային հարաբերությունների ծավալը 2018 թվականին հասել էր տարեկան 200 միլիոն դոլարի։
Չնայած դրան, տնտեսական փոխգործակցություններն ամրապնդելու երկու երկրների հանձնառությունը հերթական անգամ ընդլայնել է Իրանի և Սերբիայի միջև առևտրային հարաբերությունների գործընթացը, և Սերբիայի Հանրապետության Առևտրի պալատի զեկույցի համաձայն,2020 թվականի համեմատ, երկու երկրների միջև առևտրային փոխանակումների ընդհանուր արժեքը և Իրանից դեպի Սերբիա արտահանման արժեքը 2021 թվականին աճել են համապատասխանաբար 115. 2 և 187.6 տոկոսով։
Ի դեպ Իրանի և Սերբիայի համատեղ տնտեսական հանձնաժողովը պատրաստվում է այս տարվա (2023 թ.) հոկտեմբերին կամ նոյեմբերին Թեհրանում հանդիպում անցկացնել և միևնույն ժամանակ Իրան կայցելի նաև Սերբիայի գործարար պատվիրակությունը. Այդ հանդիպումներում կքննարկվեն առևտրային համագործակցության խոչընդոտները, հատկապես բանկային գործարքների, մաքսային , երկու կողմերի ընկերությունների կարողությունների և ակտիվների տվյալների բազայի բացակայության հետ կապված հարցերի ոլորտներում, և երկու երկրների պաշտոնյաները կխորհրդակցեն այդ խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ լուծումներ գտնելու շուրջ։
Ակնհայտ է, որ երկու երկրները բարձր կարողություններ ունեն տարբեր այդ թվում գյուղատնտեսության, զբոսաշրջության, և արդյունաբերության ոլորտներում և Իրանի Իսլամական Հանրապետության և Սերբիայի իշխանությունների կամքն է ամրապնդել համագործակցությունը հատկապես տնտեսական ոլորտում: Նույն համատեքստում կարելի է գնահատել նաեւ Սերբիայի խորհրդարանի նախագահի այցը Թեհրան՝ նպատակ ունենալով ամրապնդել խորհրդարանական համագործակցությունը եւ թափ հաղորդել երկու երկրների հարաբերություններին։
Ընդգծելով իր երկրի շահագրգռվածությունը հատկապես արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրային հարաբերությունները, զարգացնելու հարցում, Սերբիայի խորհրդարանի նախագահն ասել է.-«Մենք ոչ միայն պատրաստ ենք բարձրացնել համագործակցության մակարդակը, այլև ջանքեր են գործադրում այդ նպատակին հասնելու ուղղությամբ և երկու երկրների համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը միանշանակ արդյունավետ կլինի հատկապես տնտեսական ոլորտում հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման համար»: