Մեկնաբանություն- Պուտինի քննադատությունը ԱՄՆ դոլարը որպես զենք օգտագործելու կապակցությամբ
(last modified Fri, 28 Jul 2023 14:30:16 GMT )
Հուլիս 28, 2023 18:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Պուտինի քննադատությունը ԱՄՆ դոլարը որպես զենք օգտագործելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Զարգացման նոր բանկի (ԶՆԲ) ղեկավար Դիլմա Ռուսեֆի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է BRICS բանկի կարևորությունը նոր դրամավարկային կարգում և ասել. «Այլընտրանքային ֆինանսական հաստատությունների ստեղծումն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ԱՄՆ դոլարը որպես զենք է օգտագործում, դժվար, բայց անհրաժեշտ նախաձեռնություն է»:

Պուտինն ասել է. «Ներկա իրավիճակում, հաշվի առնելով այն, ինչ կատարվում է աշխարհի ֆինանսական հարցերում և դոլարի օգտագործումը որպես քաղաքական պայքարի գործիք, հեշտ չէ դոլարի փոխարեն ազգային արժույթներ օգտագործել»։

Ընդգծելով, որ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի տնտեսական բլոկը որևէ մեկի դեմ չէ, սակայն դրա անդամները համագործակցում են փոխադարձ շահի համար, այդ թվում՝ ֆինանսական հարցերում, Պուտինը նշել է.«BRICS-ի անդամներն հաշիվները փակում են հիմնականում ազգային արժույթներով»:

Անցյալ հոկտեմբերին Պուտինը պնդում էր, որ ԱՄՆ-ը հեղինակազրկել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ դոլարը որպես զենք օգտագործելով: Այդ ժամանակվանից ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը խոստովանել է, որ պատժամիջոցները կարող են որոշ երկրների դրդել հրաժարվել դոլարից:

Հաշվի առնելով, որ համաշխարհային առևտրի մեծ մասն այժմ իրականացվում է դոլարով, Վաշինգտոնն օգտագործում է դա որպես ճնշման լծակ՝ հարվածելու իր մրցակից և թշնամի երկրներին։

Փաստորեն, Ամերիկայի կողմից դոլարի գործիքային օգտագործումը միշտ եղել է ներկայիս միջազգային արժութային և ֆինանսական համակարգին ուղղված կարևորագույն քննադատություններից մեկը: Թեև դոլարը դեռևս աշխարհի ամենամեծ պահուստային արժույթն է, ԱՄՆ-ի կողմից դրա օգտագործումը որպես ֆինանսական զենք արագացրել է բազմաթիվ երկրների շարժը` դիվերսիֆիկացնելու իրենց ներդրումները այլընտրանքային արժույթներով:

Այժմ, Վաշինգտոնի կողմից դոլարի գործիքային օգտագործման պատճառով այլ երկրների վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից իր մրցակից և հակառակորդ երկրների դեմ կիրառվող պատժամիջոցների աճի պատճառով, որոշ երկրներ դիմել են ազգային արժույթների օգտագործմանը ֆինանսական և առևտրային գործարքների համար: 

Այս երկրներին գլխավորում են Չինաստանը, Ռուսաստանը, իսկ այժմ նմանատիպ ընթացակարգ են ձեռնարկել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան, Մալայզիան, Թուրքիան, Վենեսուելան և Իրանը։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները նույնպես պայմանավորվել են բացառել ԱՄՆ դոլարը իրենց բոլոր ֆինանսական և առևտրային փոխանակումներից։

Հատկապես վերջին մեկ տարում Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ մեկտեղ՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, արագացել է որոշ երկրների շարժումը՝ նվազեցնելու իրենց կախվածությունը դոլարից։ Որոշ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան, չեն ցանկանում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, և սկսել են օգտագործել ազգային արժույթները Մոսկվայի հետ գործարքներում:

Անցյալ ամիս ռուսաստանյան  ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը տված հարցազրույցում ասել էր.«Ավարտվում է ԱՄՆ դոլարի գերակայության պատմական երկար ժամանակաշրջանը»:

Փաստորեն, տիրակալական համակարգի ֆինանսական և դրամավարկային համակարգից կախվածության նվազեցումը, որն այժմ մեծապես գտնվում է արևմտյան և ամերիկյան ֆինանսական և դրամավարկային ինստիտուտների հսկողության ներքո, հնարավոր կլինի միայն դոլարից կախվածությունը նվազեցնելով: