Մեկնաբանություն-Անդրադարձ՝ Իրանի արտգործնախարարի Պակիստան կատարած այցին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Պակիստանի իր գործընկերոջ հրավերով այցելել է Իսլամաբադ՝ բանակցություններ վարելու քաղաքական, տնտեսական և սահմանային հարցերի շուրջ։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի երեկոյան, նշելով,որ այս այցը կատարվել է ի պատասխան Պակիստանի արտգործնախարար Բիլավալ Բհուտո Զարդարիի հրավերի, հավելել է. «2 օր առաջ տնտեսական պատվիրակությունները Իսլամաբադում սկսել են իրենց բանակցությունները: Պակիստանի արտգործնախարարի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում մենք կքննարկենք երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, սահմանային և զբոսաշրջության հետ կապված հարցեր»:
Իրանն ու Պակիստանն ունեն ավելի քան 900 կիլոմետր ընդհանուր սահման և բազմաթիվ ընդհանուր շահեր ու մտահոգություններ։ Այդ իսկ պատճառով երկու երկրների իշխանությունների միջև մշտապես տեղի են ունեցել խորհրդակցություններ: Սակայն այն բանից հետո, երբ Իրանի 13-րդ կառավարությունը սկսեց աշխատել և արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն տվեց հարևաններին և իսլամական երկրներին, ինչպես նաև հետևելով Պակիստանի քաղաքական զարգացումներին, երկու երկրների միջև խորհրդակցություններն ու հարաբերությունները նույնպես ընդլայնվեցին: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հանդիպել են 2022 թվականի սեպտեմբերին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Հանդիպման ժամանակ նրանք կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը:
Այս հանդիպումից ընդամենը մի քանի օր անց այս երկու հարևան երկրների ղեկավարները հանդիպեցին նաև Նյու Յորքում, և 2023 թվականի մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը և Պակիստանի վարչապետը համատեղ բացեցին Փիշին-Մանդ սահմանային շուկան և «Փիշին» սահմանակետում բացեցին Պլան-Ջիվանի էլեկտրաէներգիայի փոխանակման գիծը: Պարզից էլ պարզ է,որ Իրանն ու Պակիստանն ունեն կրոնական ու մշակութային ընդհանրություններ, և նրանց հարևանության բերումով, երկու երկրների միջև առևտրային ծախսերը համեմատաբար ցածր են,որից շահում են երկու կողմերը: Սահմանային տերմինալները, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտը և շուկաները լավ հնարավորություն են նպաստելու երկու երկրների միջև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը: Պակիստանից դեպի Իրան և ապա Թուրքիա իրականացվող առևտուրը կարող է Պակիստանը միացնել Եվրոպային «Էկո» երկաթուղային գծով: Ըստ հաշվարկների՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման դեպքում երկու երկրների միջև առևտուրը կարող է աճել տարեկան մինչև 14 մլրդ դոլար։
Իրանին և Պակիստանին հետաքրքրող այլ հարցերի թվում են Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները և այս հարևան երկրում խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը։ Ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը և ընդհանուր սահմանների առկայությունը անհրաժեշտ են դարձրել անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Նաև Իրանի հետ Պակիստանի սահմաններում անվտանգության բացակայությունը կարևոր թեմաներից է, որը խնդիրներ է առաջացրել երկու երկրների համար։ Որոշ ահաբեկչական խմբավորումներ օտարերկրյա ծառայությունների աջակցությամբ գործունեություն են ծավալել Պակիստանի և Իրանի համատեղ սահմանին:
Ի դեպ, պետք է նկատի ունենալ, որ Իրան-Չինաստան և Պակիստան-Չինաստան ռազմավարական հարաբերությունները համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծել, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: Երեք երկրներ՝ Իրանը, Պակիստանը և Չինաստանը հունիսի 7-ին Պեկինում հանդիպում են անցկացրել տարբեր հարցերի , այդ թվում՝ ահաբեկչության և անդրսահմանային ահաբեկիչների դեմ պայքարի շուրջ, իսկ ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում Չինաստանի , Իրանի ու Պակիստանի միջև խորհրդակցության ինստիտուցիոնալացման մասին որոշումներ են ընդունվել: Ակնհայտ է, որ երկու հարևան երկրներ՝ Իրանի ու Պակիստանի միջև ընդհանրություններն ու հարցերի բազմազանությունը շատ են ,ուստի Իրանի արտգործնախարարի եռօրյա այցը Պակիստան կարելի է գնահատել, որպես հնարավորություն՝ համակողմանի համագործակցությունը մեծացնելու համար։ Փիշին-Մանդ ընդհանուր սահմանակետում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո 13-րդ կառավարությունում երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել: