Մեկնաբանություն-Հայաստանը կարևոր խորհուրդ է տվել Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204086-Մեկնաբանություն_Հայաստանը_կարևոր_խորհուրդ_է_տվել_Ադրբեջանին
Այն պայմաններում, երբ Բաքվի և Երևանի միջև առկա լարվածության աճի վերաբերյալ մտահոգություններն օրեցօր ավելանում են, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր խորհուրդ է տվել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Օգոստոս 04, 2023 18:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Հայաստանը կարևոր խորհուրդ է տվել Ադրբեջանին

Այն պայմաններում, երբ Բաքվի և Երևանի միջև առկա լարվածության աճի վերաբերյալ մտահոգություններն օրեցօր ավելանում են, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր խորհուրդ է տվել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

 

Հայտարարելով,որ ներկայումս Ադրբեջանի հետ երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն միտված քայլերից։

ՀՀ  վարչապետն ավելի վաղ  ասել էր, որ եթե Բաքուն ուղղակի բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ, ապա Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մինչև այս տարվա վերջ։

Կարևոր հարցերից մեկը, որ վերջին ամիսներին արծարծվել  է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի հարաբերություններում, Իլհամ Ալիևի կառավարության գլխավորությամբ ռազմական ուժերի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցն է։ Բացի տարածաշրջանի և աշխարհի երկրներից, ՄԱԿ-ը նույնպես բացասաբար է արձագանքել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմանը։ Այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաղը  հայտարարություն է տարածել՝ հայտնելով,որ Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակվող խնդիրների մասին հաղորդումներով: Ֆարհան Հաղի փոխանցմամբ՝ Գուտերեշը հիշեցրել է իր հայտարարությունը՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի վճիռների կատարման անհրաժեշտության հետ, ներառյալ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված և 2023 թվականի հուլիսի 6-ին հաստատված որոշումները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժի ապահովմանն ուղղված միջոցառումներին։

«Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդումներով և կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնություն հասցնելու հասանելիությունը հեշտացնելու համար: Նա երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության»,-հավելել է Ֆարհան Հաղը:

Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված, թվում է, թե օտար երկրները այդ կապակցությամբ աջակցում են Իլհամ Ալիեւի կառավարությանը։ Օտարերկրացիների նպատակն է ճնշում գործադրել Հայաստանի կառավարության վրա՝ տարածքներ ստանալու կամ Բաքվի և Երևանի միջև տարածքներ փոխանակելու համար։ Հայաստանի իշխանությունները մշտապես դեմ են այդ նախագծերին։ Բայց կարծես շահագրգիռ երկրները փորձում են  ճնշում գործադրելով Բաքվի կառավարության նկատմամբ, Իլհամ Ալիևի կառավարության միջոցով Հայաստանից ստանալ իրենց ցանկալի հաղորդակցության ճանապահը։ Փաստորեն օտարերկրյա կառավարությունները մշտապես առաջ են քաշում Իլհամ Ալիեւի կառավարության կողմից Հայաստանից տարածքներ ստանալու հարցը։ Այդ կառավարություններից մեկը Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Թուրքիայի կառավարությունն է:

Թուրքիայի կառավարությունն առանց իրողություններին անդրադառնալու, խաբելով Իլհամ Ալիևի կառավարությանը, փորձում է  պանթուրքիստական վտանգավոր հոսանքի ու սիոնիզմի՝ Ադրբեջանի Հանրապետություն ներթափանցման և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջոցով հասնել իր նպատակներին: Այլ խոսքով՝ Անկարայի կառավարության պաշտոնյաներն ավելի շատ են առաջ քաշում Զանգեզուրի միջանցքը ստանալու հարցը,  քան Բաքվի կառավարության պաշտոնյաները։ Սա ցույց է տալիս օտարերկրացիների ուժեղ ճնշումը Իլհամ Ալիեւի իշխանության նկատմամբ։ Եթե ​​Հայաստանի հարավից միջանցքը ձեռք բերելու նպատակը իրականանա, ապա, անկասկած, Ռուսաստանն ու Իրանը ՆԱՏՕ-ի այս ակտիվ անդամի միջոցով կհայտնվեն այս ռազմական կազմակերպության ճնշումների տակ։ Կարելի է կանխատեսել, որ Հայաստանը աստիճանաբար կհեռացվի Հարավային Կովկասի աշխարհագրական քարտեզից։

Համենայն դեպս Թուրքիայի նախագահը օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ  ընդգծել է, որ կարգավորման գործընթացի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացումը և համապարփակ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը։ Թուրքիայի նախագահի այս սադրիչ հայտարարությունը առերևույթ բնական է թվում, սակայն այս նպատակի իրականացման համար տարածաշրջանում կարող են լուրջ հակամարտություններ տեղի ունենալ։ Անկասկած, թուրք ժողովուրդը զերծ  կմնա այս հակամարտություններից։ Մինչդեռ ամենաբարձր մակարդակի հակամարտությունը տեղի կունենա Կովկասի ժողովուրդների միջև։ Փաստորեն, Ադրբեջանի Հանրապետության  մուսուլման և շիա ժողովուրդը ևս մեկ անգամ ստիպված է մասնակցել մի պատերազմի շահառու երկրի համար, որն իր համար առանձնապես  այնքան էլ օգուտ չունի։

Այն իրավիճակում, երբ Ադրբեջանի Հանրապետությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հասել է իր նպատակներին, Ղարաբաղյան երրորդ պատերազմի առաջացմանն ուղղված հակամարտությունների միակ իրական պատճառը օտարերկրացիների միջամտությունն է։ Հաշվի առնելով  այս փաստերը՝ պետք է ասել, որ ավելի լավ է Իլհամ Ալիևի պետական ​​պաշտոնյաները հետևեն Հայաստանի վարչապետի խորհուրդներին, որպեսզի կանխեն արյունալի հակամարտությունները և Ղարաբաղյան երրորդ պատերազմի ծագման վտանգը։