Մեկնաբանություն - Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում ակնառու առաջընթաց կա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204116-Մեկնաբանություն_Իրանի_պաշտպանական_արդյունաբերության_ոլորտում_ակնառու_առաջընթաց_կա
Այսօր տեղի է ունեցել հրթիռների, անօդաչու սարքերի և էլեկտրոնային պատերազմի ոլորտներում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նոր ռազմավարական համակարգերի ու սարքավորումների շնորհանդեսը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 05, 2023 14:28 Asia/Tehran

Այսօր տեղի է ունեցել հրթիռների, անօդաչու սարքերի և էլեկտրոնային պատերազմի ոլորտներում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նոր ռազմավարական համակարգերի ու սարքավորումների շնորհանդեսը:

Այս համակարգերն ու սարքավորումները իրանցի գիտնականների ու մասնագետների, ինչպես նաև այս երկրի գիտելիքահենք ընկերությունների ջանքերի արդյունք են։

Չորեքշաբթի օրը Բու Մուսայի կղզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ առաջին անգամ ներկայացվել են  «Ղադիր» թեւավոր հրթիռային համակարգը և արհեստական ​​ինտելեկտով հագեցած «Ֆաթհ 360» բալիստիկ հրթիռը,որոնցով համալրվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ռազմածովային ուժերի  ռազմավարական նոր համակարգերի և սարքավորումների  շնորհանդեսը ոչ միայն վկայում է Իրանի ռազմական արդյունաբերության ոլորտում արձանագրված առաջընթացի և նոր հաջողությունների մասին, այլև, մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ թշնամիների պատժամիջոցներն ու համապարփակ ճնշումները խոչընդոտ չեն այդ զարգացումների և ինքնաբավության համար։ Իրանի պաշտպանական արդյունաբերության մեջ ինքնաբավությունը լիովին սեփական ուժին ապավինելու արդյունք է: 

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինան հիմնված է ժողովրդի  կայունության և սեփական կարողություններին ապավինելու վրա, և սրբազան պաշտպանության և Իրանի դեմ Սադամի ռեժիմի կողմից պարտադրված ութամյա պատերազմի ժամանակներից ի վեր Իսլամական Հանրապետությունն ապավինելով իր սեփական կարողություններին, ապահովել է իր պաշտպանական կարիքները:

Դա այն դեպքում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը իսլամական հեղափոխության  սկզբից ենթարկվել է սպառազինական պատժամիջոցների,ինչը  վերջին տարիներին  ավելի է խստացել: Այնպես, որ զենք արտադրող ընկերություններից զատ պատժամիջոցների են ենթարկվել նաև անհատներ և այլ ընկերություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն այդ ընկերությունների հետ։

Չնայած այս պատժամիջոցներին և նույնիսկ գիտնականների սպանությանը և Իրանի ռազմական օբյեկտներում թշնամիների կողմից իրականացվող դիվերսիաներին, Իրանն այժմ պաշտպանական արտադրության, ներառյալ հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի, թեթև ու ծանր սպառազինությունների, մի քանի հազար տոննայանոց  կործանիչների, և սուզանավերի արտադրության ոլորտում  դարձել է տարածաշրջանի առաջին ուժը:

Տեղական անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ու  զարգացումը, ինչպիսիք են Ղասեդ, Շահեդ, Սիմորղ, Մոհաջեր ԱԹՍ-ները,  բալիստիկ և թեւավոր հրթիռների արտադրությունն ու մշակումը, ինչպիսիք են  Ղադր,Սեջիլ, Ֆաթեհ, Ղայեմ և Ֆաթթահ հրթիռները,   կործանիչ և հետախուզական ինքնաթիռների արտադրությունն ու զարգացումը, ինչպիսիք են  Քոսար, Ազարախշ, Սայեղե և Յասին ինքնաթիռները,   Սուզանավերի և ռազմանավերի զարգացումը, ինչպիսիք են Ֆաթեհը, Ջամարանը և Դամավանդը , ինչու չէ նաև, ռադարախույզ զենքերի  արտադրումը  վկայում են վերջին տարիներին ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի առաջընթացի  մասին:

Ակնհայտ է, որ զենք և մարտական ​​տեխնիկա արտադրելու և օգտագործելու կարողությունը Իրանի Իսլամական Հանրապետությանը ստիպել է թե՛ իր անվտանգության պահպանման հարցում լիովին ապավինել իր սեփական ուժերին և  թե՛ հասնել  զսպիչ ուժի բարձր մակարդակի: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին նշելով,որ Իրանի զինված ուժերի համակողմանի պատրաստվածությունն ու հնարավորությունները, ոչ միայն մեծացրել են  կանխարգելիչ ուժը, այլև վախ ու զայրույթ են պատճառել թշնամիներին,  ընդգծել է,-« «Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ պատերազմ սկսել որևէ մեկի դեմ, բայց դուք պետք է մեծացնեք ձեր հնարավորությունները, որպեսզի թշնամին ոչ միայն վախենա Իրանի վրա հարձակվելուց , այլև  Ձեր համերաշխության, հզորության  և ասպարեզում  զինված ուժերի ազդեցիկ ներկայության շնորհիվ Իրանի   ժողովրդի գլխից  հեռանա սպառնալիքների ստվերը»