Մեկնաբանություն- Ներքին և արտաքին ճնշումներով Թուրքիայի շրջադարձը դեպի Արևմուտք
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204212-Մեկնաբանություն_Ներքին_և_արտաքին_ճնշումներով_Թուրքիայի_շրջադարձը_դեպի_Արևմուտք
Մինչ Թուրքիայի կառավարությունը պայքարում է ազգային արժույթի արժեզրկման ճգնաժամի դեմ, քննադատում է Արևմուտքին և շահագրգռված է Արևելքի հետ շարունակել համագործակցությունը, հատկապես Ուկրաինայի ճգնաժամի հարցում, բայց միաժամանակ նաև փորձում է շահել արևմուտքցի առաջնորդների գոհունակությունը միջազգային հավասարումներում և զարգացնել հարաբերությունները նրանց հետ:
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Օգոստոս 07, 2023 14:52 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ներքին և արտաքին ճնշումներով Թուրքիայի շրջադարձը դեպի Արևմուտք

Մինչ Թուրքիայի կառավարությունը պայքարում է ազգային արժույթի արժեզրկման ճգնաժամի դեմ, քննադատում է Արևմուտքին և շահագրգռված է Արևելքի հետ շարունակել համագործակցությունը, հատկապես Ուկրաինայի ճգնաժամի հարցում, բայց միաժամանակ նաև փորձում է շահել արևմուտքցի առաջնորդների գոհունակությունը միջազգային հավասարումներում և զարգացնել հարաբերությունները նրանց հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հայտնի է արտաքին քաղաքականության մեջ իր անկանխատեսելիությամբ, վերջերս, հատկապես մայիսին կայացած ընտրություններում հաղթելուց հետո, բոլոր ջանքերը գործադրեց իր քաղաքականություններն արևմտյան բլոկի քաղաքականությանը համապատասխանեցնելու համար, թեև որպես կարգախոս նա միշտ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խնդիր չունի և շահագրգռված է հարաբերություն ունենալ ասիական երկրների հետ:

Տարածաշրջանում զարգացումների ընթացքը և նույնիսկ ֆինանսական ճգնաժամի շարունակությունը հենց Թուրքիայում, ըստ երևույթին, գնում են այն ուղղությամբ, որը ցույց են տալիս Թուրքիայի կառավարությունն աստիճանաբար ենթարկվում է Արևմուտքի արտաքին և ներքին ֆինանսական ճնշումներին և այս երկկողմանի ճգնաժամից դուրս գալու համար հանձնվում է Արևմուտքին, չնայած արդեն բազմաթիվ պարտավորություններ է ստանձնել բարեկամ և հարևան երկրների հանդեպ, ինչպիսիք են Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանը:

Օրինակ, Անկարան վերջերս հայտարարություն տարածեց Իրանի դեմ և զգուշացրեց Իրանին ուկրաինական պատերազմում Ռուսաստանին միանալու մասին և Թեհրանից խնդրեց դադարեցնել միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների զարգացման խաղաղ ծրագիրը: Անկարան նաև Իրանին համարեց խոչընդոտ կեղծ Զանգեզուրի միջանցքի իրագործման ճանապարհին, թեև Երևանը ևս դեմ է այդ նախագծին:

Վերջերս, չնայած ուկրաինական ճգնաժամում անկողմնակալ լինելու մասին բազմիցս հայտարարած պնդումներին, Անկարայի կառավարությունը չհրաժարվեց Ուկրաինայի կառավարությանը զենքի վաճառքից և վերջերս պայմանագիր ստորագրեց Ուկրաինայի կառավարության հետ՝ այդ երկրում  Բայրաքթար անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար:

Էրդողանը նաև, ի հեճուկս իր սովորական առարկությունների՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չընդունելու կապակցությամբ, այս անգամ Վիլնյուսում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուշադրությունը գրավելու համար, վարկեր, F-16 և այլ բաներ, այդ թվում Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը ընդունելու դիմաց, համաձայնել է  ընդունել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Ռուսաստանին և նույնիսկ Իրանին զսպելու ՆԱՏՕ-ի նոր ծրագրի մեկնարկով Թուրքիայի կառավարությունն, ըստ երևույթին, ավելի մեծ դեր կխաղա ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին աջակցելու գործում: Որովհետև Արևմուտքի ավելի մեծ նպատակը Ռուսաստանին ուկրաինական պատերազմում ծնկի բերելն է և, հնարավոր է, նոր ճակատ բացել Ռուսաստանի և Իրանի դեմ Հարավային Կովկասում, հատկապես, որ Հյուսիս-Հարավ միջազգային տնտեսական միջանցքի զարգացումը բերում է մեծ օգուտներ թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին:

Ամեն դեպքում, փորձագետները կարծում են, որ Թուրքիայի կառավարությունը  հակված է նետվել Արևմուտքի գիրկը,  հետևաբար նրանից պետք է ավելի շատ քայլեր ակնկալել հօգուտ Արևմուտքի։