Մեկնաբանություն- Ղազախստանը վճռական է տրամադրված Իրանի տարածքով համաշխարհային առևտրի իրականացման հարցում
Չնայած ԱՄՆ-ի և որոշ եվրոպական կառավարությունների աճող ճնշմանը, Ղազախստանի կառավարությունը վճռական է տրամադրված Իրանի տարածքով միջազգային բաց ջրերին հասանելիություն ունենալու հարցում:
Ղազախստանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է Իրանի հաղորդակցության ուղիների միջոցով նոր ուղի բացել դեպի միջազգային ջրեր՝ իր գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար։ Այս նոր երթուղին Ղազախստանի «Կուրիկ» նավահանգստից ձգվելու է դեպի Իրանի հյուսիսում գտնվող Կասպից ծովի «Ամիրաբադ» նավահանգիստ և Պարսից ծոցում գտնվող Բանդար Աբբաս։ Ղազախստանի համար նախատեսված այս երթուղին զգալիորեն կկրճատի դեպի ԱՄԷ-ի, Հնդկաստանի, Պակիստանի, Հեռավոր Արևելքի և Աֆրիկայի արևելյան ափունքին գտնվող նավահանգիստներ ապրանքների առաքման և հանձնման ժամանակը։ Միաժամանակ հաղորդակցության այս ուղին հնարավորություն կտա Ղազախստանին ապրանքներ արտահանել Եվրամիություն։
Այս կապակցությամբ համատեղ ներդրումների շուրջ Ղազախստանի փոխվարչապետի և ԱՄԷ «Simatec Tafti» տրանսպորտային ընկերության ղեկավար «Սերիկ Ջումանգարինի» միջև անցկացված բանակցությունների արդյունքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Իրանն ու Ղազախստանը երկու կարևոր երկրներ են տարածաշրջանում, որոնք ունեն փոխադարձ համագործակցության բազմաթիվ ոլորտներ։ Չնայած Իրանի և Ղազախստանի միջև համագործակցության բազմաթիվ ոլորտներին, արտաքին որոշ ճնշումներ խոչընդոտել են երկու երկրների միջև փոխադարձ համագործակցությանը, հատկապես տնտեսական ոլորտներում։
Կենտրոնական Ասիայի հարցերի փորձագետ Մեյսամ Արայի Դարունքալային Թեհրանի եւ Աստանայի համագործակցության մասին ասել է.-«Իրանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցությունն ընդլայնելու համար անհրաժեշտ է երկու երկրների կառավարությունների աջակցությամբ կենտրոնանալ մասնավոր հատվածի առացնքայնությամբ արդյունաբերական նախագծերի վրա»։
Այս տարվա մայիսին ԵԱՏՄ-ի տնտեսական գերագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Ղասիմ-Ժոմարտ Տոկաեւը անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» միջանցքի կարևորությանը, ասել է,-«Իրանի և Թուրքմենստանի նավահանգիստներում ծովային և ցամաքային ենթակառուցվածքներ ստեղծելու համար ԵԱՏՄ-ի անդամների համատեղ ներդրումը կնպաստի անդամ երկրների արտահանման աշխարհագրության և նրանց լոգիստիկ հնարավորությունների ընդլայնմանը»:
Տոկաևը նաև ողջունել է Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի և Արևմտյան ու Հարավարևելյան Ասիայի այլ շրջանների երթուղում միջանցքներ ստեղծելու Ռուսաստանի որոշումը և վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը Եվրոպան, Ասիան և աշխարհի հյուսիսն ու հարավը, հատկապես Իրանի տարածքով կմիացնի միմյանց:
Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքը կոչվում է տրանսպորտային և տարանցիկ մեծ նախագիծ, որն առաջին անգամ առաջարկել է Իրանը։ 2000 թվականին երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո այս նախագծի իրականացումը պաշտոնապես ներառվեց օրակարգում։ Այս նախագիծը ճանաչված է որպես կարևոր հաղորդակցության կամուրջ եվրոպական երկրների, Սկանդինավիայի և Ռուսաստանի միջև՝ Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջաններով և Իրանի տարածքով: Սա է պատճառը, որ Կենտրոնական Ասիայի երկրները, այդ թվում՝ Ղազախստանը, կրկնակի ջանքեր են գործադրել Իրանի հաղորդակցության ուղիները օպտիմալ կերպով օգտագործելու համար։
Ընդհանուր առմամբ Իրանի և Ղազախստանի միջև տրանսպորտային և տարանցիկ համագործակցությունների մասին կարելի է ասել, որ չնայած Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ճնշում են գործադրում տարածաշրջանի և աշխարհի երկրներին Իրանի հետ համագործակցելուց հեռու պահելու համար, սակայն, անկասկած,աշխարահագրական պայմանները և Իրանի ղեկավարների կողմից անկախ որոշումներ կայացնելը, պատճառ են դարձել,որ Ղազախստանի նման երկրները Իրանի հետ համագործակցելու ցանկություն հայտնեն: