Մեկնաբանություն-Իլհամ Ալիևի կառավարության սադրիչ գործողությունները Հայաստանի սահմանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205640-Մեկնաբանություն_Իլհամ_Ալիևի_կառավարության_սադրիչ_գործողությունները_Հայաստանի_սահմանին
Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին մեղադրել է սահմանամերձ շրջաններ զորք և զինտեխնիկա տեղափոխելու համար:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 15:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իլհամ Ալիևի կառավարության սադրիչ գործողությունները Հայաստանի սահմանին

Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին մեղադրել է սահմանամերձ շրջաններ զորք և զինտեխնիկա տեղափոխելու համար:

Տարածաշրջանի մամուլում և սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան (երեքշաբթի - սեպտեմբերի 5) Ադրբեջանի Հանրապետության ուժերը տանկեր և հրետանային ստորաբաժանումներ են տեղափոխել, և այդ ռազմական տեղաշարժերի վերաբերյալ տեսանյութերը ևս հրապարակվել են սոցիալական  ցանցերում: 

Թվում է, թե Հայաստանի հարավային շրջաններում Ադրբեջանի  ռազմական տեղաշարժերն ակտիվացել են, այն բանից հետո, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց Ադրբեջանի Հանրապետության հետ տարածքային փոխանակման հարցում Երեւանի կառավարության պաշտոնական դիրքորոշման մասին։Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի Հանրապետության հետ տարածքային փոխանակման կամ Հայաստանը  Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի փոփոխության մասին  հայտարարել է «Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք»:

Թվում է, թե պաշտոնական Երեւանի  միջազգային քայլերը ու ղարաբաղյան խաղաղության բանակցությունները  և Լաչինի միջանցքի արգելափակման հարցը  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելը անհանգստացրել են Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներին։ Վերջին օրերին հայ ռազմական փորձագետները և հայկական իրազեկ աղբյուրները հայտարարել են«Իսրայելի ռեժիմը ակտիվորեն զինում է Ադրբեջանի Հանրապետությանը»։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել:

«Ադրբեջանին շատ ակտիվ զինում է Իսրայելը։ Հատկապես վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել։Այս տեղաշարժերը ցույց են տալիս,որ Ալիևի կառավարությունը գտնվում է տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների նախապատրաստական փուլում», գրել է Հովհաննիսյանը:

Հայկական աղբյուրներն ընդգծում են, որ իսրայելական ինքնաթիռներն Ադրբեջան են մեկնում Օվդա ավիաբազայից։ Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ նրանք զենք ու զինամթերք են տեղափոխում Ադրբեջանի Հանրապետություն։ «Օվդա»-ն, որը տեղակայված է Իսրայելի հարավային, առավել անապատային հատվածում, Իսրայելի միակ օդանավակայնն է, որտեղով օդային ճանապարհով պայթուցիկ նյութեր են փոխադրվում ։

Նաև հատկանշական է, որ այս ավիաբազա կարող են վայրէջք կատարել սահմանափակ թվով ավիաընկերությունների ինքնաթիռներ, որոնց մեջ է նաև ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերությունը: Ադրբեջանի  մարդատար ավիաընկերությունները մի քանի տարի է, ինչ իսրայելական ռազմական զենքն աշխարհի տարբեր շրջաններ տեղափոխելու ոլորտում համագործակցում են այս ռասիստական ​​ռեժիմի հետ։

Ընդհանրապես, պետք է ասել,որ Հայաստանի հետ սահմանային շրջաններում Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը կարելի է համարել հիմք՝ երկու երկրների միջև հերթական պատերազմի ծագման,  Կովկասյան տարածաշրջանում անապահովության ու անկայունության հաստատման և  տարածաշրջանի անկախ երկրների, հատկապես ՌԴ-ի նկատմամբ ճնշում գործադրելու համար: