Մեկնաբանություն - Ո՞րն է տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու Բաքվի նպատակը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205896-Մեկնաբանություն_Ո_րն_է_տարածաշրջանում_նոր_լարվածություն_ստեղծելու_Բաքվի_նպատակը
Վերջին օրերին տեսանյութեր են հրապարակվում այն մասին, որ Ադրբեջանի բանակը ուժեր է կուտակում Հայաստանի Սյունիքի մարզի, Ղարաբաղի և Հայաստանի որոշ սահմանամերձ շրջանների ուղղությամբ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 11, 2023 14:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ո՞րն է տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու  Բաքվի նպատակը

Վերջին օրերին տեսանյութեր են հրապարակվում այն մասին, որ Ադրբեջանի բանակը ուժեր է կուտակում Հայաստանի Սյունիքի մարզի, Ղարաբաղի և Հայաստանի որոշ սահմանամերձ շրջանների ուղղությամբ:

Կարծես, թե հնչել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երրորդ պատերազմի սկսման ահազանգը։ Ադրբեջանի այս տեղաշարժերը տեղի են ունենում Ադրբեջանի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև վերջին մեկ ամսվա ինտենսիվ բաց և գաղտնի բանակցություններից հետո, իսկ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից ու այդ ռեժիմի առաջարկով նոր սպառազինությունների փոխադրումը Բաքու տեղի է ունենում այդ երկրի նախագահի համաձայնությամբ, ընդորում սպառազինությունների տեղակայումը իրականացվում է ավելի մեծ քանակությամբ, քան անհրաժեշտ է Հայաստանի դեմ պատերազմ մղելու համար:

Հիմա հարց է առաջանում. Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգտում նոր լարվածություն ստեղծել տարածաշրջանում։

Ադրբեջանի ղեկավարներն իրենց ճակատագիրը կապում են երևակայական Զանգեզուրի միջանցքի կամ այսպես ասաց՝ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի հետ։ Դա այն դեպքում, երբ 2020 թվականի համաձայնագրով որևէ իրավական հիմք չկա այս երևակայական միջանցքի համար, մինչդեռ Իրանի տարածքի միջոցով (Արաքսի ճանապարհ) Նախիջևանին Ադրբեջանի միացությամբ հանդերձ, նման միջանցքի անհրաժեշտությունը բնավ չկա։

Այնուամենայնիվ, Անգլիայի առանցքայնությամբ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքը ՆԱՏՕ-ի դավադիր ծրագրի բաղադրիչ մաս է կանխելու Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի առանցքայնությամբ նոր աշխարհակարգին անցնելու գործընթացը,  Այդ իսկ պատճառով նրանք ձգտում են իրագործել Անգլիայի 200-ամյա թուրանական գաղափարի վրա հիմնված այս աշխարհաքաղաքական ինտրիգը՝ օգտագործելով Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի կովկասյան հեղինակության հարաբերական անկումը։

Իրանի վարքագծի հիմքում ընկած են երկրի ազգային շահերը Կովկասում ընթացող զարգացումների, այդ թվում՝ անցկացված վարժանքների և Սյունիքի կենտրոնում՝ Կապանում հյուպատոսության հիմնումը: Իրանի գործողությունները, սահմանված կարմիր գծին համահունչ, ուղղված են սահմանային և աշխարհաքաղաքական փոփոխությունների, ինչպես նաև պատմական մայրուղիների փակման կանխմանը։

Իրավական տեսակետից ամենակարևորն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության ներխուժումը Հայաստանի հարավային շրջաններ չեղարկում է Ադրբեջանի Հանրապետության «ճանաչումը», քանի որ ներկայիս ճանաչումը հիմնված է միջազգային սահմանների, այլ ոչ թե բռնազավթման տակ գտնվող սահմանների վրա:

Ահաբեկելով և Երևանի դեմ հոգեբանական պատերազմ հրահրելով, Բաքվի պետական ​​այրերը հույս ունեն ստիպել նրանց հրաժարվել իրենց տարածքային ամբողջականությունից։  Հայաստանի և Ղարաբաղի սահմանների մոտ Ադրբեջանական զորքեր փոխադրելու վերաբերյալ տեսանյութերի համատարած հրապարակման պատճառը նույն հոգեբանական պատերազմի հրահրումն է։ Իհարկե, հնարավոր է, որ այդ նպատակը չիրականացվելու դեպքում, նրանք կանցնեն ռազմական լուծման տարբերակին: Այս դեպքում Իրանին անակնկալի բերելու և պասիվացնելու նպատակով, հնարավոր է, որ Հայաստանի հարավային շրջանների օկուպացիան իրագործվի Ջերմուկի շրջանից՝ Սյունիքի հյուսիսային հատվածներից, և ոչ թե Իրանի և Հայաստանի սահմանագոտուց։ Սակայն երկու սցենարների աշխարհաքաղաքական հետեւանքները նույնն են Իրանի համար, և անկախ ռազմական ագրեսիայի վայրից, Թեհրանը կիրականացնի անհրաժեշտ միջոցներ սահմանների փոփոխությունները կանխելու համար՝ կենտրոնանալով բազմաբնույթ միջոցառումների վրա։

Չնայած Թուրքիայի և Սիոնիստական ​​ռեժիմի բարձրացրած աղմուկին, Կովկասի նկատմամբ Իրանի աշխարհաքաղաքական առավելության և տիրապետության և վճռականության պատճառով, ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք ստեղծելու հնարավորություն չկա։ Կովկասում կայունության հաստատումը Իրանի պատմական առաքելության բաղադրիչն է։ Դիմադրության առանցքի տարանցիկ միջանցքի ձևավորման հնարավորության ուժեղացումը, Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերությունների կարգավորումը, Շանհայան համագործակցության  կազմակերպության  և BRICS-ին անդամակցությունը, Ռուսաստանի և Չինաստանի հետ Իրանի համագործակցության ընդլայնումը ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի հետ կապված բրիտանական ինտրիգը դատապարտված է ձախողման, իսկ դրա նկատմամբ համառության գինը առաջին հերթին կվճարի Ալիևի ընտանիքը, ով իր իշխանության ճակատագիրը խաղամոլի պես կապել է այս կեղծ միջանցքի հետ։

 

 

Հեղինակ՝ միջազգային իրավունքի փորձագետ, Եվրասիայի ավագ գիտաշխատող Ահմադ Քազեմի

Աղբյուր՝ Կովկասյան փաստերի վերլուծական բազա