Մեկնաբանություն - Բաքուն կարմիր գծերի հետ է խաղում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205942-Մեկնաբանություն_Բաքուն_կարմիր_գծերի_հետ_է_խաղում
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ու անվտանգային իրավիճակը կրիտիկական կետի է հասել: Այն դեպքում ,երբ Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի լիակատար աջակցությամբ, զորք է կուտակում Հայաստանի հարավային սահմանին Հայաստանի կառավարությունը թույլ գործունեություն է դրսևորում:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2023 18:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բաքուն կարմիր գծերի հետ է խաղում

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ու անվտանգային իրավիճակը կրիտիկական կետի է հասել: Այն դեպքում ,երբ Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի լիակատար աջակցությամբ, զորք է կուտակում Հայաստանի հարավային սահմանին Հայաստանի կառավարությունը թույլ գործունեություն է դրսևորում:

Բաքվի իշխանությունները հերթական անգամ մեծացրել են ճնշումները Հայաստանի վրա Զանգեզուրի միջանցքն ստանալու  համար։ Միջանցք, որի ստեղծումը կհանգեցնի Հարավային Կովկասի և Սև ծովի հետ Իրանի կապի խզմանը, ինչպես նաև  Կասպից ծով և Կենտրոնական Ասիա ՆԱՏՕ-ի մուտք գործելուն։
Զանգեզուրի միջանցքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության եռակողմ բանակցությունների անօրինական զավակն է: Եռակողմ բանակցությունները տեղի ունեցան  ռուսների միջնորդությամբ և  Հայաստանի  պարտությունից ու նահանջից հետո։

Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության ռազմական շարասյան դեպի Հայաստանի սահմաններ շարժվելու ականատես եղանք։ Սակայն վերջին շարասյունը տարբեր էր նախորդորդներից,  քանի որ  հարավկովկասյան այս փոքրիկ երկրի բանակի մեծ քանակությամբ զինտեխնիկա  տեղակայվել է Հայաստանի սահմանների մոտ։ Ադրբեջանի այս գործողությունը տարբերվում է նրանով, որ այլևս Լեռնային Ղարաբաղի ազատագրման հարցը  չի քննարկվում, և խոսվում է Հայաստանի  հարավում գտնվող Սյունիքի մարզի օկուպացման մասին։ Մարզ, որը համարվում է միակ ցամաքային պատնեշը Ադրբեջանի առանձնացված հատվածի, այսինքն՝ Նախիջեւանի հետ ուղիղ հաղորդակցության համար։ Բացի Նախիջևանի հետ կապից, Սյունիքի գրավումը միջանցք կբացի  Թուրքիայի , ապա ՆԱՏՕ-ի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա ներթափանցման համար, ինչը բազմաթիվ հետևանքներ կունենա Իրանի և նույնիսկ Ռուսաստանի ու Չինաստանի համար։

Նշենք, որ Փաշինյանը նախորդ պատերազմում կրած պարտությունից հետո որդեգրեց դեպի Արեւմուտք թեքվելու քաղաքականություն՝ Հայաստանի պաշտպանական փաթեթը դիվերսիֆիկացնելու նպատակով։ ԱՄՆ-ի  ու եվրոպական երկրների հետ ավելի շատ շփվելու , ինչպես նաև ոչ ռուսական զենք գնելու փորձը ցույց է տալիս նաև Ռուսաստանից երես թեքելու  քաղաքականությունը։

Հարկ է նշել, որ  Հայաստանի  հարավային հատվածի անջատումը և Իրանի հետ Հայաստանի կապի խզումը կնշանակի այս փոքր ու սակավաթիվ բնակչություն ունեցող երկրի անկախության ավարտը, և  մեծ հավանականությամբ, գոյատևելու համար  Հայաստանը ավելի շատ  Ռուսաստանին ապավինելու կարիք կունենա:

Մյուս կողմում Սիոնիստական ​​ռեժիմն է, որը զինելով ադրբեջանական բանակը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մեծ ազդեցություն ունեցավ  Ադրբեջանի հաղթանակի վրա։ Իսրայելը ադրբեջանական բանակի տրամադրության տակ դրեց մահապարտ անօդաչու թռչող սարքեր, որի հետևանքով  հայկական ուժերը մեծ թվով կորուստներ ունեցան, ծանր վնասներ կրեցին և կորցրին մեծ քանակությամբ զինտեխնիկա: 

Հակամարտությունների վերջին փուլում Իսրայելը կարծես ավելի բարդ ու կարևոր դեր է խաղում, և քանի որ քննարկվում է Իրանի շրջափակման և ՆԱՏՕ-ի տարածաշրջան ներքաշման  հարցը, ռեժիմը պատրաստվել է ավելի մեծ կարողությամբ սպառազինել Բաքվին: 

Թվում է,որ անվտանգային փաթեթը դիվերսիֆիկացնելու  Հայաստանի ներկայիս կառավարության քայլերը անհաջող են եղել և Հայաստանը իր մրցակից  և գլխավոր թշնամու համեմատ  ավելի թույլ գործունեություն է ունեցել: Մյուս կողմից Իրանը բազմիցս հայտնել է Հայաստանին աջակցելու իր պատրաստակամությունը, սակայն հայկական կողմը դեռ շարունակում է առաջնահերթություն տալ  Արեւմուտքին։

Բաքվի և Երևանի միջև հնարավոր նոր պատերազմի մասին առաջ քաշված սցենարների թվում, առաջին տեղում է Սյունիքի գրավման հնարավորությունը, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացումը։ Այժմ Երեւանի իշխանությունները պետք է իրենց պատասխանը տան միջանցքի վերաբերյալ Բաքվի ներկայացրած առաջարկին: Ինչ էլ լինի պատասխանը ստեղծված իրավիճակում, դա անշուշտ կլինի ի վնաս Հայաստանի։

 

Աղբյուր՝ Իրանական Nasim Online վերլուծական կայք