Մեկնաբանություն - Իսլամական կառավարությունները և ժողովուրդները ,միավորվել են՝ Պաղեստինին աջակցելու հարցում
Երուսաղեմը բռնագրաված ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ իրականացված նողկալի հանցագործությունների կարևոր հետևանքներից մեկը իսլամական կառավարությունների և ազգերի միջև համաձայնության ձևավորումն էր՝ ի պաշտպանություն Պաղեստինի:
Պաղեստինցիների, հատկապես Գազայի հատվածի բնակչության դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նոր շրջանի մեկնարկից անցել է երկու շաբաթ: Գազայի դեմ ռեժիմի հարձակումների հետևանքով մինչ այժմ նահատակվել է ավելի քան 3800 մարդ, վիրավորվել մոտ 12000 մարդ։ Առնվազն 500 զոհվել է Գազայի հատվածի ալ-Մոմադանի հիվանդանոցի վրա հարձակման արդյունքում, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
Այս պատերազմն ունեցել է տարբեր հետևանքներ, որոնցից ամենակարևորն իսլամական կառավարությունների և ազգերի միջև համաձայնության ձևավորումն էր՝ ի պաշտպանություն Պաղեստինի: Իսլամական տարբեր երկրների քաղաքացիներն աջակցություն են հայտնել Պաղեստինի ժողովրդին, հատկապես Գազայի բնակիչներին։ Որոշ իսլամական երկրներում, այդ թվում՝ Հորդանանում, Իրաքում և Լիբանանում, մարդիկ դատապարտել են Սիոնսիտական ռեժիմի հանցագործությունները՝ հարձակվելով իրենց երկրներում ռեժիմի դեսպանատների վրա, կամ հավաքվելով ԱՄն դեսպանատան դիմաց և հայտարարելով, որ Վաշինգտոնը Սիոնիստական ռեժիմի հանցակիցն է:
Որպես համաշխարհային համակարգի պաշտոնական խաղացողներ, իսլամական երկրների մեծ մասի իշխանությունները արձագանքեցին Սիոնիստական ռեժիմի ոճրագործությանը, իսկ Իսլամական համագործակցության կազմակերպությունը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում անցկացրեց արտահերթ նիստ: Հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծվել են մի քանի կարևոր կետեր: Դրանք են՝ Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունների անհապաղ դադարեցումը, իսլամ աշխարհի կենտրոնացումը Պաղեստինի հիմնախնդրի վրա և Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Ջիդդայի հանդիպմանը ներկա պաշտոնյաները հերքել են ամերիկացիների և սիոնիստների պնդումներն այն մասին, թե Գազայի հիվանդանոցը թիրախավորվել է Իսլամական ջիհադի կամ ՀԱՄԱՍ-ի կողմից: Այս արձագանքները վկայում են այն մասին, որ պաղեստինյան հարցը ոչ միայն երկրորդական և լուսանցքային խնդիր չէ իսլամական ազգերի և պետությունների համար, այլ համարվում է այդ երկրների կարևոր և հիմնարար խնդիրներից մեկը:
Նախքան «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկը, որին հետևեցին Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, մեկնարկել էր Սիոնիստական ռեժիմի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բայց ներկայումս այս գործընթացը կանգ է առել, իսկ Պաղեստինին աջակցելը կրկին դարձել է այս երկրների կենտրոնական խնդիրը։ Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի, ինչպես նաև Հորդանանի դիրքորոշումը՝ հյուսիսային Գազայի բնակիչների բռնի գաղթի պլանը չընդունելու հարցում, ևս վկայում է, որ վերջիններս աջակցում են Պաղեստինին:
Ի վերջո պետք է ասել, որ Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը կարող է ձևավորել Պաղեստինին աջակցելու իսլամական կոնսենսուսի մեկ այլ ձև, որը ներառում է ռեժիմի հետ ցանկացած պաշտոնական և գաղտնի հաղորդակցության դադարեցում և այս հանցավոր ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում: