Մամուլի տեսություն - 27.10.2023
Սպիտակ տան Անվտանգության խորհրդի խոսնակը Գազայում խաղաղ բնակիչների սպանության մասին ասել է, որ նորմալ է, երբ պատերազմում խաղաղ բնակիչներ են զոհվում, և հավանական է, որ ավելի շատ զոհեր լինեն։
Էթեմադ օրաթերթ
Քորբի. Անմեղ մարդկանց սպանությունը պատերազմում անխուսափելի է
Դա դաժան է, բայց հավանաբար դեռ ավելին է սպասվում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակն և ավելացրել. «Պետք է ազնիվ լինել այն փաստի վերաբերյալ, որ տեղի են ունեցել քաղաքացիական զոհեր, և, հավանաբար, ավելի շատ զոհեր կան ճանապարհին, բայց հենց դա է պատերազմը: Դաժան է, քաոսային է, տգեղ է»։
Ջամե Ջամ օրաթերթ
Թիրախ է դարձել Էրիթրեայում Սիոնիստական ռեժիմի բազան
Էրիթրեայի ռազմական աղբյուրները Al-Mayadeen-ին հայտնել են, որ աֆրիկյան այս երկրում թիրախավորվել է Սիոնիստական ռեժիմի ռազմաբազան: Այս հարձակման թիրախ է դարձել Էմպասվիր լեռան ամենաբարձր կետը, որը իսրայելական զինվորականներն օգտագործում են որպես դիտակետ (լրտեսություն) Կարմիր ծովում։
Ֆարհիխթեգան օրաթերթ
Հազարավոր զավթիչներ օկուպացված հողերից վերադառնում են իրենց երկրներ
Եբրայական լրատվամիջոցները գրել են, որ մոտ 4000 օտարերկրյա աշխատող, բուժանձնակազմ և ֆերմերներ օկուպացված տարածքներից մեկնել են իրենց երկրներ, և ըստ այս իրավիճակի կանխատեսվում է, որ Սիոնիստական ռեժիմը շուտով կկանգնի աշխատուժի մարտահրավերի առջև միևնույն ժամանակ դիմագրավելով անվտանգության և քաղաքական ճգնաժամերը։
Իրան օրաթերթ
Իրաքի և Սիրիայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով 19 ամերիկացի զինվոր ուղեղի ցնցում է ստացել
Ամերիկացի պաշտոնյան Politico-ին հայտնել է, որ այս երկրի 19 զինվորներ Իրաքում և Սիրիայում վերջին շաբաթվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների հետևանքով ուղեղի տրավմատիկ վնասվածք են ստացել։
Երեկ Պենտագոնը հայտարարեց, որ 21 ամերիկացի զինվորականներ թեթև վնասվածքներ են ստացել հոկտեմբերի 17-ին և 18-ին այդ բազաների վրա հարձակումներից հետո։ Պենտագոնը հայտնի է նրանով, որ նման դեպքերում տեղեկատվությունը տարածում է կաթիլային ձևով:
Politico-ն այս զեկույցը համարել է որպես ԱՄՆ հարյուրավոր զինծառայողների վտանգների ցուցում, ամբողջ Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի բազաներում :
Համշահրի օրաթերթ
Սուրբ Ղուրանը պղծող անձը վտարվել է
Շվեդիան հայտարարել է Սուրբ Ղուրանի պղծման հեղինակ «Սալվան Մոմիկայի» վտարման մասին։ Մոմիկան երկար ժամանակ ապաստան էր խնդրել, տեղեկացնելով որ փոխել է Իրաքի իր քաղաքացիությունը, սակայն Շվեդիան, դեմ լինելով նրա մնալու ժամկետի երկարաձգմանը, խնդրել է նրան անհապաղ հեռանալ Շվեդիայից։
Մոմիկան մի քանի անգամ վիրավորելով Ղուրանը, բողոքի ալիք է բարձրացրել Շվեդիայի կառավարության դեմ Եվրոպայում և իսլամական երկրներում։
news.am
ԵՄ առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են շարունակել Երևանի և Բաքվի միջև կարգավորման հարցում միջնորդությունը . Միշել
Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո ԵՄ առաջնորդները հայտարարեցին, որ մտադիր են շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք հավատարիմ ենք խթանելու ԵՄ միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է նա։
news.am
Սիյարտոն խուսափեց պատասխանել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ԵՄ հայտարարությանը վետոյի վերաբերյալ հարցին
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն Երևանում կայացած մամուլի ասուլիսում ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարությունը չընդունելու հարցին պատասխանելիս սահուն կերպով սլաքներն ուղղեց Բորելի վրա։
Հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Հունգարիան վետո է դրել ԵՄ երկրների համատեղ հայտարարության վրա, Սիյարտոն սկսեց քննարկել ԵՄ բարձր ներկայացուցչի գործառույթները։
«Կարող եմ հետևյալն ասել։ ԵՄ-ն ունի բարձր ներկայացուցիչ՝ պարոն Բորելը։ Նա միշտ ազատ հայտարարություններ է անում, մենք դրանց վրա վետո չենք դնում։ Եվ քանի որ նա նման հնարավորություն ունի, ավելորդ ենք համարում պայմանավորվել այն ամենի շուրջ, ինչ նա պետք է ասի բոլորի անունից։ Նա գերագույն ներկայացուցիչն է, բոլոր պատասխանատվությունն ու լիազորությունները նրա ձեռքերում են։ Նա կարող է հայտարարություններ անել, և անում է: Ոչ միայն այս, այլեւ այլ հարցերում։ Մենք ասել ենք՝ սա բարձր ներկայացուցիչն է, սա իր գործն է, նա պետք է հայտարարություններ անի։ Նա զբաղեցնում է այս պաշտոնը և դրա համար աշխատավարձ է ստանում։ Սա մեր ընդհանուր տեսակետն է»,- ասել է Սիյարտոն:
Հիշեցնենք, որ Բուդապեշտը Բաքվի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է։
news.am
Որքա՞ն անսկզբունք են նրանք. Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորը՝ Փաշինյանի առաջարկի մասին
Հենց որ Ադրբեջանը հետաքրքրություն չցուցաբերեց Զանգեզուրի միջանցքի հարցում և բացվեց այլընտրանքային ճանապարհ, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ պատրաստ է բացել Զանգեզուրի միջանցքը։ Այս մասին X-ում գրել է Ադրբեջանի իշխող կառավարության պատգամավոր Սամադ Սեիդովը, ով նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարն է՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայկական խաչմերուկ» առաջարկը։
«Որքա՞ն անսկզբունք են նրանք իրենց գործողություններում, հնարավո՞ր է նրանց հետ ինչ-որ բան պայմանավորվել։ - գրել է Սեիդովը։
tert.am
Խորհրդային միության 1974-78 թթ․ քարտեզները միջնորդները տրամադրել են կողմերին․ Կոստանյանը՝ Լավրովի հայտարարության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրենց բախտը փորձել և բանակցել արևմտյան հարթակներում, սակայն Խորհրդային միության ժամանակներից մնացած քարտեզները, որոնք կարող են որպես հիմք ծառայել երկու երկրների միջև սահմանազատման համար, միայն Ռուսաստանի մոտ կան։
Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Խորհրդային միության 1974-1978 թվականների քարտեզները միջնորդները հայկական և ադրբեջանական կողմերին տրամադրել են։
«1974-1978 թվականների քարտեզները, որոնց մասին խոսվում է, կան․ և՛ հայկական կողմն է ծանոթ դրանց, և՛ ադրբեջանական կողմը: Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին»,- ասաց Կոստանյանը։
tert.am
Եթե ԼՂ-ից տեղահանվածները 3 ամիս անց դուրս գան ՀՀ-ից, պետք է ունենան կապույտ անձնագիրն ու փախստականի վկայականը․ փոխնախարար
Կառավարությունը 2 տեսակ անձը հաստատող փաստաթուղթ է ամրագրել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների համար՝ առաջինը կապույտ անձնագիրն է, իսկ երկրորդը ժամանակավոր պաշտպանությունը հավաստող փախստականի վկայականն է։
Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցում ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նա նշեց, որ երկու փաստաթղթերն էլ ներպետական համակարգում արցախցիները կարող են ազատորեն կիրառել։
«3 ամիս անց, սակայն, Լեռնային Ղարաբաղի բնակիչները ՀՀ տարածքից դուրս գալիս պետք է 2 փաստաթղթերն էլ միաժամանակ ունենան, որպեսզի դրանք կարողանան վավեր համարվել»,- շեշտեց փոխնախարարը։
Բացի այս, Արփինե Սարգսյանը հայտնեց, որ բռնի տեղահանման հետևանքով Լեռնային Ղարաբաղից շուրջ 21 000 տրանսպորտային միջոց է հատել Հայաստանի սահմանը և դրանք պետք է բերվեն օրինական երթևեկության դաշտ։
tert.am
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է, եթե միանշանակ լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն ու իրականացվի դելիմիտացիա. Արարատ Միրզոյան
Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական անհրաժեշտություն է ապահովել ուժի կիրառման ու այլատյաց քաղաքականության բացառումը, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրանց դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք ահազանգել:
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, ավելի քան 100 հազար հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար բռնի տեղահանվել, լքեցին իրենց պատմական հայրենիքը ու, որպես փախստական, ապաստան են գտել Հայաստանում», - նշեց նա։
ԱԳ նախարարը նշեց, որ ակնհայտ է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն ու գործուն քայլեր, հրաժարում առավելապաշտական նկրտումներից։
«Դա հնարավոր է անել, հնարավոր է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության։
Դա հնարավոր է, եթե միանշանակ լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանչումն ու իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա», - նշեց Հայաստանի արտգործնախարարը։