Մամուլի տեսություն, 3․10․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i208598-Մամուլի_տեսություն_3_10_2023
Լոնդոնում 28 երկրների ղեկավարների ներկայությամբ տեղի է ունեցել արհեստական ​​ինտելեկտի առաջին միջազգային գագաթնաժողովը։ Նրանք ստորագրեցին «առաջին գլոբալ համաձայնագիրը» արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալ՝ դիմագրավելու այս տեխնոլոգիայի այն ռիսկերը, որոնք կարող են աղետալի լինել:
(last modified 2025-09-30T08:20:09+00:00 )
Նոյեմբեր 03, 2023 16:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն, 3․10․2023

Լոնդոնում 28 երկրների ղեկավարների ներկայությամբ տեղի է ունեցել արհեստական ​​ինտելեկտի առաջին միջազգային գագաթնաժողովը։ Նրանք ստորագրեցին «առաջին գլոբալ համաձայնագիրը» արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալ՝ դիմագրավելու այս տեխնոլոգիայի այն ռիսկերը, որոնք կարող են աղետալի լինել:

Էթեմադ

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի թվիթերյան էջի կարևոր եբրայերեն հաղորդագրությունը՝ գեներալ Սոլեյմանիի նահատակության ժամին

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի գրասենյակի X օգտահաշիվը եբրայերենով նյութ է հրապարակել գեներալ Սոլեյմանիի նահատակության ժամին՝ (01:20): Հրապարակված նյութի իմաստը հետևյալն է.

<<Սիոնիստական ​​ռեժիմը ստում է ձեզ.

Պաղեստինցիների մոտ պահվող գերիների վերաբերյալ նրա մտահոգության արտահայտումը նույնպես սուտ է։ Իրենց ռմբակոծումներով նրանք ոչնչացնում են նաև գերիներին։

Օկուպացիոն ռեժիմն այժմ անօգնական ու տարակուսած է, և եթե Ամերիկայի օգնությունը չլինի, ապա մի քանի օրվա ընթացքում այս ռեժիմը հաստատ կաթվածահար է լինելու>>։

 

Ֆարհիխթեգան

Նացիստների ու սիոնիստների նմանությունը

Նացիստներն ու սիոնիստները նման տեսակետ ունեին։ Սիոնիստներն որդեգրել են նացիստների նույն ռասայական սահմանումը, իսկ այսօրվա Իսրայելն օգտագործում է նույն օրենքը ներգաղթյալներին ընդունելու համար:

Գերմանիայի հրեաներն իրենց համարում էին գերմանացիներ, ովքեր մշակութային առումով հրեա են. սակայն գերմանացիներն ասում էին, որ այդպես չէ, հրեականությունը ձեր ԴՆԹ-ում է, այն ձեր ինքնությունն և էությունն է:

Ուայզմանը նույն խոսքերն էր ասում. Նա ասում էր, որ մենք չունենք հրեա գերմանացիներ կամ հրեա անգլիացիներ։ Կան հրեաներ, որոնք պատահաբար ապրում են այնտեղ։

 

Ջամեջամ

Մենք կանգնած ենք աննախադեպ ֆինանսական ճգնաժամի առաջ․ Սիոնիստական ​​ռեժիմի ֆինանսների նախարար

Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետն այս ռեժիմի ֆինանսների նախարարի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ պատերազմը տնտեսական ծախսեր ունի։

Ֆինանսների նախարարը խոստովանեց նաև, որ մենք կանգնած ենք տնտեսական կորստի և աննախադեպ ֆինանսական ճգնաժամի առաջ։

 

Ջավան

Այն օրը, երբ Ամերիկան խայտառակ եղավ

Իրանում Ամերիկայի լրտեսության որջի (ԱՄՆ-ի դեսպանության) գրավումը մեծ հարված էր այդ երկրի պատվին ու արժանապատվությանը. Իրանում ամերիկյան դեսպանատան գրավումը մյուս երկրներին հասկացրեց, որ այս երկիրն ունի ոչ թե դեսպանատուն, այլ լրտեսատուն։ Այս միջադեպով բացահայտվեց  թշնամու միտքը և քաջություն հաղորդեց երրորդ աշխարհի այլ երկրներին, որ եթե Ամերիկան ​​լրտեսում է իրենց երկրում, ապա կարող են փակել այն։

 

Շարղ

Պուտինը Ռուսաստանին հանել է Միջուկային փորձարկումների արգելման պայմանագրից

Ռուսաստանն այս պայմանագիրը ստորագրել էր ԱՄՆ-ի հետ 1996 թվականին, սակայն երկու երկրներն էլ իրենց խորհրդարաններում չէին վավերացրել այդ պայմանագիրը։

 

Դոնյայե էղթեսադ

Լոնդոնում տեղի է ունեցել արհեստական ​​ինտելեկտի առաջին միջազգային գագաթնաժողովը. 28 երկրների ղեկավարներ խոսել են արհեստական ​​ինտելեկտի վտանգների մասին

Աշխարհի կառավարությունները ստորագրել են «առաջին գլոբալ համաձայնագիրը» արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալ՝ դիմագրավելու այն աղետալի ռիսկերին, որոնք կարող է առաջացնել այս տեխնոլոգիաները:

Այս համաժողովին, որին ներկա էին նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը և Իլոն Մասկը, բացի արհեստական ​​ինտելեկտի վտանգների մասին ելույթներից, խոսվեց նաև այս տեխնոլոգիայի բնապահպանական խնդիրների, ինչպես նաև համատեղ հիմնադրամի ստեղծման մասին՝ ցածր եկամուտ ունեցող երկրներին օգնելու համար։

Իլոն Մասկը արհեստական ​​ինտելեկտը նկարագրել է որպես «մարդկության համար ամենամեծ սպառնալիքներից մեկը»։

 

Armenpress.am

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանեց Երևան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարին դիմավորեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Հայաստան այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։  Բերբոքը կայցելի նաև Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: 

 

Armenpress.am

Առաջին անգամ Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը եղել է ԱՄԷ-ն. Քերոբյան

Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը եղել է Արաբական Միացյալ Էմիրությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան  Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ ներկայացնելով հունվար-օգոստոսի ցուցանիշները:

ԵԱՏՄ երկրներից օտարերկրյա  ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 305 մլն դոլար:

«Ռուսաստանից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 250 մլն դոլար: Բայց առաջին անգամ մեր պետության մեջ Հայաստանի Հանրապետությունում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը կազմել է Արաբական Միացյալ Էմիրությունները»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանն այժմ գտնվում է երկրորդ տեղում:

 

Panorama.am

Հ-ի շուրջ 200 քառակուսի կիլոմետր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Արարատ Միրզոյան

«Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե Հայաստանի Հանրապետության տարածքից քանի՞ քառակուսի կմ տարածք է օկուպացված Ադրբեջանի կողմից, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Մենք ունենք դեռևս 1990-ականներից Հայաստանի Հանրապետության տարածք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող: Նաև ունենք այս թարմ օրինակները, ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառակուսի կմ Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»:

 

News.am

Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ պարտավորվածությունները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում «Թուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովին խոսել է նաեւ Հայաստան–Ադրբեջան հարաբերություններից։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանի վերջին գործողություններով տարածաշրջանը ավելի մոտեցավ խախաղությանը։ «Մեր ցանկությունն է, որ բացված հնարավորությունների պատուհանը Հայաստանը գնահատի։ Կարեւոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի հանդեպ պարտավորվածությունները։

Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ կապը մեծ կարեւորություն ունի։ Այդ ուղղու բացումը ամբողջ տարածաշրջանի բարգավաճման համար աջակցություն կլինի, ինչպես նաեւ Թուրքիային կկապի մեր պապերի հայրենիք Միջին Ասիայի հետ։ Այս գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար որպես թյուրքական աշխարհ, պետք է շարունակենք աջակցել Ադրբեջանին»,–ասել է Էրդողանը։

 

 

News.am

Ադրբեջանն արդեն սկսել է Իրանով անցնող ավտոմայրուղու շինարարությունը՝ շրջանցելով Հայաստանը. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սամարղանդում՝ Վերոնայի XVI Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում, մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբերի աշխատանքը՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման և սահմանների սահմանազատման վերաբերյալ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը երկկողմանի խնդիր է։ Իսկ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխվարչապետներն են։ Ինչ վերաբերում է այս գործընթացում Ռուսաստանի Դաշնության մասնակցությանը և դերին, ապա մենք միշտ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցել և տրամադրել փաստաթղթեր, ներառյալ քարտեզագրական փաստաթղթերը, որոնք պատմականորեն գոյություն ունեն Ռուսաստանում:

Ինչ վերաբերում է կապի ապաշրջափակմանը, ապա ֆորմալ առումով կա աշխատանքային խումբ։ Վերջին անգամ հավաքվել էինք հունիսի 2-ին։ Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի վերաբերյալ նշանակալի համատեղ հայտարարության տեքստը նույնպես մեծ մասամբ պատրաստ է։

Ինչ վերաբերում է բուն ճանապարհի կառուցմանը, ապա գիտեք, որ Ադրբեջանն արդեն սկսել է Իրանի տարածքով ավտոմայրուղու շինարարությունը՝ շրջանցելով Հայաստանի տարածքը։ Ինչպես մեզ հայտնի է, Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրվել է նաև հուշագիր՝ Իրանի տարածքով Հայաստանի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցման մասին»,- ընդգծել է Օվերչուկը, հայտնում է Alpha News-ը։

Նա նաև մեկնաբանեց Հայաստանում կառուցվող Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը և դրա կարևորությունը Ռուսաստանի համար՝ որպես Հյուսիս-Հարավ ընդհանուր միջանցքի մաս։

«Սա շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագիր է, որը Իրանից Հայաստանի տարածքով կհասնի Վրաստան։ Եվ, իհարկե, հաշվի առնելով Վերին Լարսը, այն նույնպես շատ կարևոր դեր կունենա մեր Հյուսիս-Հարավ միջանցքում։ Մենք վստահ ենք դրանում»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

 

News.am

Ադրբեջանն ԱՄՆ-ին «համարժեք պատասխանով» է պառնացել՝ ՀՀ տարածքային ամբողջականությանն աջակցելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն շատ տարօրինակ մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին։

Ինչպես հաղորդում է АПА-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով, Հաջիզադեն նախատել է ԱՄՆ-ին միջնորդական առաքելության ձախողման և Ադրբեջանին ոչ բավարար աջակցության համար։ «Միացյալ Նահանգները Հայաստանին ուղղորդեց սխալ ուղղությամբ՝ անջատողականների անօրինական գործունեությունը պաշտպանելու համար, հնարավորություններ ստեղծեց նրանց այցերի համար ԱՄՆ և հատկացրեց ֆինանսական ռեսուրսներ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Անընդունելի է Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։ Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքների չի բերի, և նման գործողություններին համարժեք պատասխան կլինի»,- սպառնացել է Հաջիզադեն։

2023 թվականի հոկտեմբերի 31-ին Սենատի հանձնաժողովում իր ցուցմունքի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ի թիվս այլ բաների, հայտարարեց հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտության մասին՝ Հայաստանում հակամարտության հետևանքով առաջացած հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար, իսկ ավելի ուշ՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ին «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալության հարցին ի պատասխան՝ Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և այդ երկրի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների։