Մամուլի տեսություն 05․11․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i208698-Մամուլի_տեսություն_05_11_2023
Թեև արևմտյան շատ  երկրներ արգելել են Պաղեստինին աջակցող ցույցերի անցկացումը, սակայն մարդիկ չեն լռել և շարունակում են շքեղ ցույցեր կազմակերպել՝ դատապարտելու Գազայի հանցագործությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2023 15:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05․11․2023

Թեև արևմտյան շատ  երկրներ արգելել են Պաղեստինին աջակցող ցույցերի անցկացումը, սակայն մարդիկ չեն լռել և շարունակում են շքեղ ցույցեր կազմակերպել՝ դատապարտելու Գազայի հանցագործությունները:


Քեյհան 
Foreign Policy. Նասրալլահը ծաղրեց Իսրայելին և նվաստացրեց Հեզբոլլահի թշնամիներին

Ինչպես եւ սպասվում էր, լիբանանյան դիմադրության առաջնորդի խոսքերը լայն արձագանք գտան աշխարհի լրատվամիջոցներում, այդ թվում՝ արեւմտյան եւ սիոնիստական լրատվամիջոցներում։ Ամերիկյան Foreign Policy պարբերականը այս առնչությամբ գրել է.«Նասրալլահը ծաղրեց Իսրայելին և նվաստացրեց Հեզբոլլահի թշնամիներին»։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի լռությունը,որ մեծ շփոթություն և մտահոգություն էր առաջացրել սիոնիստական թշնամի կազմակերպությունների շրջանում,Նասրալլահի ուրբաթ օրվա ելույթի մասին հայտարարությունը դրդել էր այդ կառույցներին գնահատելու և քննարկելու նրա դիրքորոշումը կամ դրա ազդեցությունը դաշտային գործունեության վրա: Այս ելույթն այնքան կարևոր էր աշխարհի շատ մարդկանց, հատկապես իսրայելցիների համար, որ Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտարարեցին, որ ռեժիմի բանակը Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի ելույթից առաջ բերվել էր պատրաստվածության առավելագույն մակարդակի։

 

Դոնյայե էղթեսադ
ԱՄՆ-ն  բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ՝ պատերազմին վերջ տալու համար. NBC- հեռուստաալիք

Բանակցությունները ներառում էին ընդհանրություններ այն մասին, որոնցից պետք է հրաժարվի Կիևը։

 

Ֆարհիխթեգան
Ազատազրկման սպառնալիքը չկանխեց ֆրանսիացիների ցույցերը

Թեև Ֆրանսիան երկու տարվա ազատազրկման և 75,000 եվրոյի տուգանք է սահմանել սիոնիզմի դեմ ուղղված ցանկացած քննադատության համար, սակայն Փարիզը՝ եվրոպական այս երկրի մայրաքաղաքը, ականատես եղավ Գազայի հատվածում Պաղեստինի ճնշված  ժողովրդին աջակցող զանգվածային ցույցերի։

 

Իրան

Իրանը ռազմավարական դեր է խաղում համաշխարհային զարգացումները ուղղորդելու գործում․ Մոխբեր

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային  ցուցահանդեսում ասել է. «Իրանն օգտվելով իր հնարավորություններից  և հաշվի առնելով միջազգային համակարգի իրադարձությունները  կարողացել է կարևոր դեր խաղալ տարածաշրջանային և միջազգային մակրո գործընթացներում և ինչպես և սպասվում էր,ռազմավարական դեր  ունենալ համաշխարհային զարգացումները ուղղորդելու գործում։

 

Ջավան 

Հեզբոլլահը սկսել է անհայտ ռումբով

Սեյյեդ Հասան Նասրալլահի ելույթից 20 ժամ չանցած՝ Հեզբոլլահը  500 կգ մարտագլխիկ ունեցող անհայտ հրթիռով թիրախավորել է գրավյալ տարածքների հյուսիսում գտնվող Ջալ ալ-Ալամ ռազմաբազան։

 

Armenpress.am

Իսրայելը պատմության մեջ առաջինն է տիեզերքում հրթիռ խոցել. Telegraph

Իսրայելի կողմից հուսիների բալիստիկ հրթիռի խոցումը, որն արձակվել էր Եմենից եւ թռչում էր Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telegraph-ին:

«Իսրայելն այս շաբաթ օգտագործել է Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ երկրի մթնոլորտից դուրս բալիստիկ հրթիռ խոցելու համար, ինչը համարվում է պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում»,- գրում է պարբերականը:

Այն ընդգծում է, որ սա նաև առաջին դեպքն է, երբ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ մշակման Arrow ՀՀՊ համակարգն օգտագործվել է իր գլխավոր նշանակությամբ՝ մեծ բարձրության և բարձր արագության վրա մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ խոցելու համար:

 

Tert.am

Զինված տղամարդը մեքենայով ներխուժել է Համբուրգի օդանավակայանի թռիչքուղի. նա պատանդ է պահում 4-ամյա երեխայի

 

Ոստիկանությունը շարունակում է բանակցությունները տղամարդու հետ, որը մեքենայով ներխուժել է Համբուրգի օդանավակայանի թռիչքուղի՝ մեքենայում պահելով իր չորսամյա դստերը։ Օդանավակայանը փակ է, հայտնում է ՏԱՍՍ-ը:«Թարմացում. բանակցությունները շարունակվում են,  արտակարգ դրությունը պահպանվում է»,- ասված է X սոցիալական ցանցում Համբուրգի ոստիկանության հայտարարության մեջ:Շաբաթ երեկոյան զինված տղամարդը մեքենայով ճեղքել է անվտանգության արգելապատնեշը և մեքենայով մտել ինքնաթիռի սպասարկման տարածք։ Նա մեքենան կայանել է հենց Turkish Airlines-ի մարդատար ինքնաթիռի մոտ։ Բոլոր ուղևորները տարհանվել են, տուժածներ չկան։

 

168.am

Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ «տարբերակներից մեկը Գազայի վրա միջուկային ռումբ նետելն է». Նեթանյահուն արձագանքել է

 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անորոշ ժամանակով հեռացրել է Ժառանգության հարցերով նախարար Ամիչայ Էլիահուին կառավարության նիստերից, հայտնում է Times of Israel-ը:

Հայտնի է, որ Էլիահուն առաջարկել է Գազայի հատվածին միջուկային հարված հասցնել, սակայն ավելի ուշ պարզաբանել էր, որ դա «փոխաբերական» արտահայտություն է եղել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ծայրահեղական «Օցմա Յեհուդիտ» կուսակցության նախարարը հայտարարել էր, որ պատերազմում Իսրայելի տարբերակներից մեկը միջուկային ռումբ նետելն է Գազայի հատվածում:

«Կոլ Բերամա» ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք պե՞տք է ատոմային ռումբ նետել անկլավի վրա, Ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուն ասել է, որ «դա հնարավորություններից մեկն է»:

 

News.am

 

Պեսկով. ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են զրոյական և նույնիսկ զրոյից ցածր մակարդակի վրա

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են զրոյական և նույնիսկ զրոյից ցածր մակարդակի վրա, սակայն, քանի որ երկու երկրները հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային և ռազմավարական կայունության համար, այսպես թե այնպես, երկխոսությունը ժամանակի ընթացքում հարկ կլինի վերսկսել, ասել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, պատասխանի տեսանյութը հրապարակվել է լրագրողիTelegram ալիքում։

 

News.am

Արաբ նախարարները Բլինքենի հետ հանդիպմանը կոչ են արել Գազայում դադարեցնել կրակը

Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի արտգործնախարարները և Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարն Ամմանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը կոչ են արել դադարեցնել կրակը Գազայի հատվածում, տեղեկացնում է ABC News-ը։

Ինչպես նշում է ՌԲԿ-ն, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին հայտարարել է, որ արաբական երկրները չեն կարող «ընդունել որպես ինքնապաշտպանության իրավունք համարվող արդարացումները», ինչպես նաև Գազայի հատվածում պաղեստինցիների «կոլեկտիվ պատիժը»։ «Դա, ընդհանրապես, չի կարող օրինական ինքնապաշտպանություն  լինել»,- ընդգծել է նա։

Ի պատասխան Բլինքենն ասել է, որ հրադադարը ՀԱՄԱՍ-ին թույլ կտա «վերախմբավորվել և կրկնել այն, ինչ արել է»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի գործողություններում «մարդասիրական դադարներին», որպեսզի բարելավվի Գազայի հատված օգնության  հոսքը և մեծացվի անկլավից Եգիպտոս օտարերկրյա քաղաքացիների տարանցումը:

Արաբ նախարարները նաև նշել են, որ չափազանց վաղ է քննարկել Բլինքենի օրակարգի գլխավոր կետերից մեկը՝ Գազայի հետպատերազմյան ապագան: Սպանությունները դադարեցնելը և կայուն մարդասիրական օգնության վերականգնումը հրատապ են և պետք է  լուծվեն առաջին հերթին, ասել են նրանք: