Մամուլի տեսություն 07․11․2023
Գազայում զարգացումների շարունակության պայմաններում այլևս տարածաշրջանում ոչ մի տեղ անվտանգ չէ ամերիկացի զինվորների և պաշտոնյաների համար։ ԱՄՆ պետքարտուղարն ու նրան ուղեկցող պատվիրակությունը Բաղդադ են ժամանաել զրահաբաճկոններ հագած՝ պաշտպանվելու նպատակով։
Ջավան
ԱՄՆ պետքարտուղարի զրահաբաճկոնի ուղերձը
Ջավան օրաթերթն այս համարի խմբագրականում գրել է. «Ամերիկան այժմ կանգնած է երեք այլ դժվարությունների առջև, որոնք երեքն էլ ինչ-որ կերպ կապված են Ամերիկայի քաղաքացիների հետ։ Նախ, Իսրայելի տնտեսությունը պատերազմի երկարացման պատճառով անկում է ապրում։ Երկրորդը՝ իսրայելցի գերների վիճակի հարցն է, որոնց թվում կան նաև ամերիկացիներ։ Եվ երրորդ, եթե այս պատերազմը ավարտվի հենց հիմա, ապա դա կնշանակի բացարձակ պարտության բարձրաձայն ու հստակ ընդունում, իսկ եթե շարունակվի, ապա իրականում այն այլևս երբեք չի ավարտվելու»։
Թեև Ամերիկա հարցը առկախ է թողել, սակայն նա ստացել է քաղաքացի քաղաքացու դիմաց ուղերձը, որի մասին է վկայում դիվանագիտական հանդիպման ժամանակ զրահաբաճկոն կրելն է։
Համշահրի
Արաբ ղեկավարների մահացու լռությունը Գազայի ցեղասպանության վերաբերյալ
Համշահրին «Արաբ ղեկավարների թամաշան» վերնագրով հոդվածում գրել է. «Պաղեստինցիների հետ նույնալեզու ծանոթ մարդիկ այս օրերին ավելի խորթ են Պաղեստինին, քան հազար անգամ օտարները: Արաբական որոշ առաջնորդների դիրքորոշումները Գազայի հոլոքոստում հումանիտար աղետի և ավելի քան 4000 անմեղ երեխաների սպանության վերաբերյալ ամոթի քրտինք են առաջացնում մարդու ճակատին և դա ցույց է տալիս, որ տարածաշրջանում փոխզիջումների գնացող որոշ արաբների համար Թել Ավիվի հետ տնտեսական պայմանավորվածությունները գերակայում են միլիոնավոր պաղեստինցի մահմեդական մարդկանց կյանքն ու արյունը»:
Քեյհան
Պաղեստինը` աշխարհի առաջին խնդիրը
Աշխարհի անկախ վերլուծաբանները գտնում են, որ եթե Իսրայելը հավատարիմ մնար Օսլոյի համաձայնագրերին և դրանից հետո կայացած «բազմաթիվ բանակցություններին» և չշարունակեր ոտնձգությունը պաղեստինյան տարածքների նկատմամբ և բնակելի ավաններ չկառուցեր նրանց հողերում, ապա պաղեստինցիների զայրույթն այսպես չէր բորբոքվի։ Գործը այստեղ են հասցրել նրանք, ովքեր երկխոսության կողմնակից էին, իսկ հիմա էլ շարունակում են նույն կերպ։ Պաղեստինը այլեւս իսլամական աշխարհի առաջին հարցը չէ, այն այժմ ամբողջ աշխարհի առաջին խնդիրն է։
Իրան
Ծննդյան օրվա նվերը խլել է ուկրաինական բանակի հրամանատարի օգնականի կյանքը
Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ իր օգնականը զոհվել է պայթյունի հետևանքով։
Չաստյակովը զոհվել է «ծննդյան նվերի» մեջ տեղադրված անհայտ պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով։
Իրան
Իսրայելը յուրաքանչյուր 10 րոպեն մեկ սպանում է մեկ պաղեստինցի երեխայի․ Միավորված ազգերի կազմակերպություն.
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և զբաղվածության գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ Գազայում պատերազմի ժամանակ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ, միջին հաշվով, զոհվում է մեկ երեխա է և վիրավորվում երկուսը։
Գործակալությունը հավելել է, որ հակամարտությունների ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանելը պարզապես ձգտում կամ իդեալ չէ, այլ ավելի շուտ, դա մեր բոլորի մարդկային պարտականությունն ու պարտավորություն է:
Ջավան
Financial Times. Իսրայելի տնտեսությունը կաթվածահար է եղել
Financial Times հեղինակավոր ֆինանսական թերթը իր վերլուծության մեջ գրել է, որ Իսրայելի տնտեսությունը պատերազմի պատճառով անկում է ապրում, ինչը հիշեցնում է Կորոնա համաճարակային իրավիճակը։ Հարյուրավոր իսրայելական ընկերություններ կանգնած են սնանկության առջև, իսկ կառավարությունը չի տրամադրել իր խոստացած աջակցությունը։ Իսրայելի արդյունաբերողների ասոցիացիան ասում է, որ կառավարությունը բարձիթողի է մատնել իր ժողովրդին, արտադրական ընկերությունները վնասների փոխհատուցում չեն ստացել և կանգնած են ֆինանսական շոկի առջև: Գազայի պատերազմը մեծ ցնցում է առաջացրել Իսրայելի 488 միլիարդ դոլարանոց տնտեսության մոտ։
Armenpress.am
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը։
«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը»,- նշեց Պետրոսյանը։
Armenpress.am
ԼՂ-ում տեղակայված խաղաղապահ զորախմբի զինտեխնիկան տեղափոխվել է ՌԴ՝ պլանային վերանորոգման
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ավարտվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում։
«ՌԴ խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել Շուշիի շրջանում։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 19-ից փակվել է 10 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
News.am
Վագիֆ Խաչատրյանի անհեթեթ «դատն» ավարտվեց անհեթեթ դատավճռով
Բաքվում ավարտվեց ադրբեջանցիների կողմից առեւանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական ֆարսը։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, դատարանը Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ դատախազը հայտարարել էր, որ Ադրբեջանի օրենսդրությունը թույլ չի տալիս Խաչատրյանին դատապարտել ցմահ բանտարկության, քանի որ նա 65 տարեկանից մեծ է։
Հիշեցնենք, որ Վ.Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, նա առեւանգվել է այս տարվա ամռանը Լաչինի միջանցքում, առեւանգվել է ԿԽՄԿ-ի ձեռքից։ Մարտական գործողություններին մասնակցության համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեղադրանք։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առեւանգմանը, որը գտնվել է ԿԽՄԿ պաշտպանության ներքո, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլեւ հայտնվել է մեղադրյալների աթոռին։ Արագ սարքված գործով անցնում է 59 «տուժած», նրանք բոլորը «ճանաչել» են Խաչատրյանին եւ պատմել նրա կատարած «հանցագործությունների» մասին։ Վագիֆ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտարարել է, որ չի մասնակցել ոչ մի հանցագործության։
Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչն ու քաղաքացին ներկայացվել է որպես Հայաստանի քաղաքացի։
tert.am
Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կալանավորելու և հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ. Փարիզի քաղաքապետ
Հայաստանում ողբերգություն է շարունակվում, Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կամայականորեն կալանավորելու և այս տարածքում հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ։
Այս մասին X-ի իր միկրոբլոգի էջում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ մանրամասներ հայտնելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ քննարկումներից։
«Երեկ ես կարողացա դա քննարկել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ:
Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100,000 փախստականների և քաղբանտարկյալների հետ են։
Դեկտեմբերի 10-ին ՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, արցախահայության ներկայացուցիչներին կհանձնեմ Փարիզի պատվավոր քաղաքացիություն:
Փարիզը նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին»,- ասված է գրառման մեջ։
Panorama.am
Քանի ադրբեջանցի և թուրք զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
2023 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 մլն 839 հազար զբոսաշրջիկ, ինչը 2022 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 48.4 տոկոսով ավելի է։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է՝ 63.2% կամ 931 695հազար: Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 60.2 տոկոս կամ 185 082 հազար քաղաքացի, երրորդ տեղում Իրանն է՝ 27.9 տոկոս կամ 116 062 հազար քաղաքացի։
Առաջատարների հնգյակում են նաև ԱՄՆ- և Ֆրանսիան։
Նշենք, որ վերջին շրջանում Հայաստան են սկսել այցելել նաև ադրբեջանցի զբոսաշրջիկներ։ Թեև նրանց թիվը մեծ չէ, բայց փաստն այն է, որ նրանք գալիս են մեր երկիր։
Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2023 թվականի հունվար-սեպետմբերին Հայաստան է այցելել ադրբեջանցի 13 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատավածի համեմատ 2.6 անգամ ավելի է։
Իհարկե չենք կարող նշել, թե իրականում այլ երկրի քաղաքացիություն ունեցող քանի ադրբեջանցի է եկել մեր երկիր։
Թուրքիայից ևս զգալի ավելացել է Հայաստան այցելողների քանակը։ Եթե 2022 թվականի հունվար- սեպտեմբերին Հայաստան էր այցելել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 6300 զբոսաշրջիկ, ապա 2023 թ-ին այդ թիվն ավելացել է 43.7%-ով՝ հասնելով 9,5 հազարի։