Մամուլի տեսություն 12․11․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i209060-Մամուլի_տեսություն_12_11_2023
Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 16-րդ գագաթնաժողովում հատուկ ընդգծվել են միջանցքները և Իրանի առանձնահատուկ դերը՝ պայմանավորված այս երկրի յուրահատուկ աշխարհագրական դիրքով։
(last modified 2025-09-27T13:50:11+00:00 )
Նոյեմբեր 12, 2023 19:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12․11․2023

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 16-րդ գագաթնաժողովում հատուկ ընդգծվել են միջանցքները և Իրանի առանձնահատուկ դերը՝ պայմանավորված այս երկրի յուրահատուկ աշխարհագրական դիրքով։

Քեյհան

Իսրայելի ռազմավարության ձախողման նշան 

Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի ճնշված ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմը թևակոխել  է հինգերորդ շաբաթը, սակայն օկուպանտ ռեժիմը դեռևս չի մոտեցել պատերազմում իր ուրվագծած «գլխավոր նպատակին»։ Նրա նպատակը ոչ Գազայի բնակիչներին սպանելն էր, ոչ էլ ցամաքով Գազա մտնելը։ Նրա նպատակն էր Գազայից դուրս մղել Դիմադրությանը և հատկապես ՀԱՄԱՍ-ին, ինչի մասին բազմիցս հնչել է օկուպանտ ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում։ Իսրայելը, Միացյալ Նահանգները և եվրոպական կառավարությունները բացահայտորեն և որոշ այլ կառավարություններ գաղտնի համագործակցեցին Սիոնիստական ռեժիմի հետ Պաղեստինի Դիմադրությունը Գազայից վերացնելու կամ վտարելու նպատակով։ Նրանք ստեղծեցին հսկայական միջոցներ դա իրականացնելու  համար, և մինչ օրս ականատես ենք լինում բեռնատար ինքնաթիռների ամենօրյա գործուղմանը , որոնք ԱՄՆ-ից ու Եվրոպայից  զենք են տեղափոխում Թելավիվ:  Արևմտյան կառավարությունների հակադրվելը  պատերազմում հրադադարին՝ մի կողմից արտահայտում է  Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին նրանց  մեղսակցությունը, մյուս կողմից ցույց է տալիս,որ շատ դժվար է այդ նպատակին հասնելը։

 

Վաթան Էմրուզ

Ասիան «Իրան-Ռահ»-ի կարիքն ունի

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 16-րդ գագաթնաժողովն անցկացվել է այն ժամանակ, երբ տարածաշրջանի երկրների մեծ մասի ուշադրության կենտրոնում Պաղեստինի հիմնախնդիրն ու Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններն էին։ Այնուամենայնիվ, այս հանդիպմանը հատուկ կարևորվեց  Արևելք-Արևմուտք միջանցքը։ Ինչը նույնիսկ նկատելի էր այս գագաթնաժողովին ներկա տարբեր երկրների ղեկավարների հայտարարություններում։

Տարածաշրջանային ռազմավարական դիրքին զուգահեռ Իրանն ունի առանձնահատուկ աշխարհագրական դիրք և անվտանգության բարձր մակարդակ՝ ծովային, ցամաքային և օդային երթուղիների բազմազանության հետ մեկտեղ, որի շնորհիվ գրավել  է արևելյան և արևմտյան շատ երկրների ուշադրությունը, և սա այն նույն կետն է, որն ընդգծվել է ECO-ի անդամ երկրների ղեկավարների ելույթներում։

Հարևան  և տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ շրջանի կառավարության ծրագիրը պատճառ է դարձել, որ այս ուղղությամբ որոշ խոչընդոտներ վերանան, և Իրանը  կրկին հայտնվի  տարբեր երկրների գործարարների և ներդրողների ուշադրության կենտրոնում: Իրանի միանալը Շանհայի համագործակցության կազմակերպությանն ու «Եվրասիական տնտեսական միությանը» բացառիկ հնարավորություններ է ընձեռել կողմերին։Իրանը հաստատակամ է հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնել իր բոլոր սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները։

 

Ջավան

Սիոնիստների կողմից հիվանդանոցների վրա հարձակումը, նորածիններից սկսած մինչև բժիշկների սպանությունը մարդկային ողբերգություններ են

 

Առանց անզգայացման բջջային հեռախոսի լույսի տակ հիվանդանոցների բակերում  դժվար վիրահատությունները, ջրի ու լույսի ամբողջական անջատումը, սննդամթերքի սպառումը, դիակների կուտակումը, նորածինների և երեխաների և նույնիսկ բժիշկների շարունակական մահերը այն տեսարաններն են, որոնց  այս օրերին ականատես է Գազան սիոնիստ օկուպանտների վայրագությունների  ստվերի ներքո։  

 

Ֆարհիխթեգան

Տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների ծուխը չի դադարում. Նրանք կրկին հարվածեցին Այն ալ Ասադին

«Ալ Զաֆերին» անունով հայտնի խմբավորումը հայտարարել է, որ երկու հրթիռով հարվածել է Իրաքի արևմտյան ալ-Անբար նահանգում գտնվող ամերիկացի օկուպանտների Այն ալ-Ասադ ռազմաբազային , և հրթիռները խոցել են նախատեսված թիրախները։

 

Tert.am

ՄԱԿ-ի միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցների մասով վճիռը

 

Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կհրապարակի իր որոշումը՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Հայաստանի ներկայացրած ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքի հարցով:

Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի մամուլի ծառայությունից:

Նիստը կընթանա տեղի ժամանակով ժամը 15:00-ին Հաագայի Խաղաղության պալատում: Դատարանի նախագահ դատավոր Ջոան Դոնոգյուն կկարդա դատարանի որոշումը:

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց էր ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հիմքով:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։ Հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննել էր Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի:

Armenpress.am

Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարները դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները

 

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների ղեկավարները Էր Ռիադում կայացած գագաթնաժողովի արդյունքներով վճռականորեն դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը՝ պահանջելով դրա անհապաղ դադարեցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Interfax-ին:

«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիան և ռազմական հանցագործությունները, ինչպես նաև բարբարոսական, անմարդկային և դաժան զանգվածային սպանությունները, որոնք գաղութային օկուպացիոն կառավարության կողմից իրականացվում են հատվածի և Պաղեստինի ժողովրդի դեմ օկուպացված Արևմտյան ափին, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը: Մենք պահանջում ենք անհապահ դադարեցնել այդ ագրեսիան»,-  ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ բանաձևում։

Դրանում ընդգծվում է, որ «Իսրայելի հետ խաղաղության և նորմալ հարաբերությունների հաստատման նախապայմանը նրա կողմից պաղեստինյան և արաբական բոլոր տարածքների օկուպացիայի դադարեցումն է»:

Դա, մասնավորապես, ենթադրում է «1967 թվականի հունիսի 4-ի սահմանների հիման վրա անկախ, լիովին ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով», ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքների վերականգնումը, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի բանաձևի:

Գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են, որ միջազգային հանրությունը պետք է սկսի «լուրջ խաղաղ գործընթաց երկու պետությունների համակեցության մասին որոշում կայացնելու համար, որը բավարարում է պաղեստինցի ժողովրդի բոլոր օրինական իրավունքները»:

Նրանք Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը անվանել են Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը և կոչ են արել պաղեստինյան բոլոր խմբակցություններին և կուսակցություններին միավորվել նրա հովանու ներքո:

Բանաձևում նաև նշված է Գազայի պաշարումը վերացնելու և հատված մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունների անհապաղ անարգել մուտքն ապահովելու պահանջը:

Բացի այդ, ԻՀԿ-ի անդամները կոչ են արել բոլոր երկրներին «դադարեցնել զենքի և զինամթերքի արտահանումը օկուպացիոն իշխանություններին, որոնք իրենց բանակի և վերաբնակիչ-ահաբեկիչների կողմից օգտագործվում են պաղեստինցի ժողովրդին սպանելու և նրա տները, հիվանդանոցները, դպրոցները, մզկիթները, եկեղեցիները ոչնչացնելու համար»:

Նրանք նաև կտրականապես դեմ են արտահայտվել «պաղեստինցի ժողովրդի տեղահանման, արտաքսման կամ վտարման փորձերին՝ լինի դա Գազայի հատվածի, Արևմտյան ափի, ներառյալ՝ Երուսաղեմը, սահմաններում, թե դրանց տարածքների սահմաններից դուրս՝ ցանկացած ուղղությամբ»՝ նշելով, որ այդ փորձերը ռազմական հանցագործություն են:

«Կոչ ենք անում Միջազգային քրեական դատարանի դատախազին ավարտել բոլոր օկուպացված պաղեստինյան տարածքներում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը, Իսրայելի կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների հետաքննությունը»,- ասված է բանաձևում:

 

Tert.am

«Յուրաքանչյուր մարդու կյանք սուրբ է»․ Հռոմի պապը Մերձավոր Արևելքի համար կրկին խաղաղության կոչ է արել

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում:

«Թող լռեն զենքերը։ Բավական է»,- ասել է պոնտիֆիկոսը՝ կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ։

Նա նշել է, որ Գազայում անհրաժեշտ է անհապաղ օգնություն ցուցաբերել վիրավորներին, պաշտպանել ապաստարանները, ավելի շատ մարդասիրական օգնություն ուղարկել հյուծված բնակչությանը, ազատ արձակել պատանդներին, որոնց թվում շատ են ծերերն ու երեխաները․

«Յուրաքանչյուր մարդու կյանք՝ լինի քրիստոնյա, հրեա, մուսուլման, սուրբ է»,- հավելել է Հռոմի պապը։

 

News.am

The Times. Ուկրաինայի և արևմտյան հետախուզական ծառայությունների միջև կապերը խարխլվում են

 

Չորեքշաբթի օրը ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է Լուգանսկի «ժողովրդական աշխարհազորի» նախկին ղեկավար և Դոնբասում Մոսկվայի վարչակազմի առանցքային դեմք Միխայիլ Ֆիլիպոնենկոն: Ուկրաինական ռազմական հետախուզությունն շտապ ստանձնել է դրա պատասխանատվությունը, որը վերջինը դարձավ սաբոտաժի և սպանությունների դործողությունների  շարքում,  բրիտանական The Times-ի համար գրել է  անվտանգության և պաշտպանության հարցերով Միացյալ թագավորական ինստիտուտի (RUSI) աշխատակից Մարկ Գալեոտին:

«Պատերազմի իրողությունները ռուսաստանցիներին փոխանցելու համար ստեղծված այս արշավը սկսել է հունից հանել նաև ամերիկացիներին, որոնք բրիտանացիների հետ  խիստա կտիվորեն աջակցում էին Ուկրաինայի հետախուզական ծառայություններին», - ընդգծում է հոդվածի հեղինակը։

Ըստ Գալեոտիի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունները վախենում են Կիևի ծրագրերում թափանցիկության բացակայությունից:

Փորձագետի կարծիքով, Ռուսաստանի ներսում հարձակումներ իրականացնելու Ուկրաինայի ռազմավարությունը կարող է ձեռնտու դառնալ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։