Մեկնաբանություն- 4-օրյա հրադադար Գազայում․ Պատճառներ և նշաններ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i209606-Մեկնաբանություն_4_օրյա_հրադադար_Գազայում_Պատճառներ_և_նշաններ
47 օր անց, վերջապես Սիոնիստական ​​ռեժիմը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի շուրջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 22, 2023 18:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-  4-օրյա հրադադար Գազայում․ Պատճառներ և նշաններ

47 օր անց, վերջապես Սիոնիստական ​​ռեժիմը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի շուրջ:

Սիոնիստական ​​ռեժիմի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը տևելու է  4 օր, որը կհաստատվի վաղը՝ հինգշաբթի առավոտյան ժամը 5-ից։ Ըստ այս համաձայնագրի ՝ 50 սիոնիստ գերիներ ազատ կարձակվեն 150 պաղեստինցի գերիների դիմաց։ Նաև Սիոնիստական ​​ռեժիմը թույլ  կտա  մարդասիրական օգնութան մուտքը Գազա։ 

Հրադադարը ձեռք է բերվել Կատարի միջնորդությամբ և ԱՄՆ-ի համաձայնությամբ։ Ուստի հրադադարի հաստատման մասին պայմանավորվածության ձեռքբերման առաջին պատճառը Միացյալ Նահանգների համաձայնությունն էր։ Ամերիկացիներն ավելի վաղ դեմ էին հրադադարին եւ համոզված էին ,որ այն ՀԱՄԱՍ-ի օգտին է լինելու։ 

Մեկ այլ գործոն, որն ազդեցիկ էր հրադադարի հաստատման գործում, Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի և ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական նպատակներին հասնելու ձախողումն էր: Մասնավորապես, Նեթանյահուի կաբինետին չհաջողվեց գտնել և ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իր գերիներին։ Դա այն դեպքում ,երբ Սիոնիստական ​​ռեժիմը ռմբակոծել է անգամ Գազայի հիվանդանոցներն ու դպրոցները, այդ թվում՝ ՄԱԿ-ի հսկողության տակ գտնվող դպրոցները, քանի որ  պնդում էր, որ գերիները պահվում  են դպրոցների և հիվանդանոցների նկուղում։ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից գերիներին ազատ արձակելու ձախողման պատճառով անցած շաբաթվա ընթացքում օկուպացված տարածքներում ժողովրդական ցույցեր են անցկացվել, և ժողովուրդը պահանջել է դադարեցնել պատերազմը և ազատ արձակել գերիներին։

Մեկ այլ կարևոր գործոնն էր՝ ամբողջ աշխարհում հասարակական կարծիքի ճնշումը։ Սիոնիստական  ​​ռեժիմի կողմից Գազայում տեղի ունեցած ցեղասպանությունը դատապարտող մարդկանց ցույցերն ամբողջ աշխարհում կտրուկ աճեցին։ Բացի այդ, ցուցարարները նաեւ դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին ցուցաբերվող աջակցությունը։ Նման իրավիճակում ԱՄՆ-ի կառավարությունը, որի վրա այս երկրի ներսում հասարակական կարծիքը մեծ ճնշում էր գործադրում, ճնշում գործադրեց Նեթանյահուի կաբինետի վրա՝ ընդունելու հրադադարը։

Կարևոր կետն այն է, որ Գազայում հայտարարված հրադադարը նշանակում է Սիոնիստական ռեժիմի ձախողում՝ Գազայում իր հռչակած նպատակներին հասնելու հարցում։ Գազայի ժողովրդի դեմ 47 օր շարունակ  ռմբակոծությունից և Դիմադրությանը ոչնչացնելու հարցում չհաջողելուց և սիոնիստ գերիներին չգտնելուց հետո, Սիոնիստական ռեժիմը ստիպված եղավ ենթարկվել ՀԱՄԱՍ-ի պայմաններին: Գազայի վրա հարձակումների դադարեցումը և 150 պաղեստինցի կանանց և երեխաների ազատ արձակումը այս փուլում նշանակում է ՀԱՄԱՍ-ի պայմանների պարտադրում ռեժիմին։ Ռեժիմը, որը չկարողացավ ազատ արձակել իր գերիներին վերջին 47 օրվա ընթացքում, միայն համաձայնեց կրակը դադարեցնել 50 գերիների ազատ արձակման դիմաց, որպեսզի գոնե նվազեցնի օկուպացրած տարածքներում հասարակական կարծիքի ճնշումը։ Սա այն դեպքում, երբ 200 սիոնիստ գերիներ դեռևս գտնվում են ՀԱՄԱՍ-ի մոտ, և ապագայում նա կարող է սիոնիստ գերիներին  օգտագործել որպես հաղթաթուղթ։

Այն փաստը, որ առանց իր ռազմական նպատակներին հասնելու հրադադարի ընդունումը, Սիոնիստական ​​ռեժիմի հերթական ձախողումն է, նույնիսկ ռեժիմի կաբինետի նախարարն է խոստովանել այդ ձախողումը: Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, հայտարարելով հրադադարի վերաբերյալ իր դժգոհության մասին, ասել է,-«Հերթական անգամ մենք պառակտման ականատեսն ենք լինում։ Իսրայելի կառավարությունը հերթական անգամ շատ մեծ սխալ է թույլ տալիս։ Գերիների փոխանակման ցանկացած պայմանավորվածություն աղետ է և պատերազմի  կաբինետի հիմարության նշան»: