Մեկնաբանություն - Բաքվի և Երևանի ղեկավարների միջև լեզվակռվի շարունակումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i209704-Մեկնաբանություն_Բաքվի_և_Երևանի_ղեկավարների_միջև_լեզվակռվի_շարունակումը
Այն պայմաններում, երբ Իլհամ Ալիևի կառավարությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունից՝ պատասխանել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Բաքվի վեցերորդ առաջարկին, Երևանի կառավարության պաշտոնյաները նույնպես նման պահանջով դիմել են Բաքվի կառավարությանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 24, 2023 17:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բաքվի և Երևանի ղեկավարների միջև լեզվակռվի շարունակումը

Այն պայմաններում, երբ Իլհամ Ալիևի կառավարությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունից՝ պատասխանել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Բաքվի վեցերորդ առաջարկին, Երևանի կառավարության պաշտոնյաները նույնպես նման պահանջով դիմել են Բաքվի կառավարությանը։


Օրերս երևանյան լրատվամիջոցները հայտնեցին Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղղված խաղաղության նոր առաջարկի մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «X» սոցիալական ցանցում հայտարարեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո, հայկական կողմը ավելացրել է դիվանագիտական ​​ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար, և Ադրբեջանին է ներկայացրել իր վեցերորդը առաջարկը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Հայաստանը պարտավորվում է կնքել և ստորագրել հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթը՝ հիմնվելով նախկինում հայտարարված սկզբունքների վրա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր. «Ավելի քան երկու ամիս է, ինչ Բաքուն սպասում է  ղարաբաղյան հարցի խաղաղության վերջնական համաձայնագրի վերաբերյալ այս երկրի առաջարկների նկատմամբ պաշտոնական Երևանի արձագանքին։

Բաքվի և Երևանի ղեկավարների փոխադարձ դիրքորոշումների այս ձևը ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ փորձում են ավելի բարձր դիրքերից հանդես գալ մյուս կողմի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Հիքմեթ Հաջիևը վերջերս ասել է. «Բաքուն կոչ է անում ձևավորել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետություն՝ հիմնված արդարության, տարածքային ամբողջականության ճանաչման և տարածքային բոլոր հավակնությունների դադարեցման վրա»։ Անհասկանալի է, թե ինչ նկատի ունեն Բաքվի իշխանությունները՝ արդարության վրա հիմնված անվտանգության նոր ճարտարապետություն ասելով ։

Հայաստանի վարչապետը նաև մի քանի օր առաջ Երևանում պնդեց. «Հնարավորր է Ադրբեջանը նախապատրաստվում է իր երկրի դեմ ռազմական հարձակման, քանի որ Ադրբեջանի Հանրապետության հանրային դիսկուրսում գնալով ավելի ու ավելի է տարածվում «Արևմտյան Ադրբեջան» տերմինը»։ Փաշինյանի խոսքով, «Ադրբեջանի ԶԼՄ-ները, դպրոցներն ու բուհերը Հայաստանը անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Ի պատասխան Հայաստանի վարչապետի պնդմանը, Կրեմլի խոսնակ «Դմիտրի Պեսկովը» ասել է, որ տեղյակ չէ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա կրկին հարձակվելու հավանականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պնդման մասին, սակայն ասել է. «Բաքվի ղեկավարները վերջին շրջանում տարբեր հայտարարություններ են անում: Ցավոք, ոչինչ ասել չեմ կարող, քանի որ «Ադրբեջանի Հանրապետության կողմից նման հայտարարություններին ծանոթ չեմ, մենք բոլորովին այլ հայտարարություններ ենք լսել Բաքվի ղեկավարությունից»:

Ակնհայտ է, որ այս գործընթացի շարունակությունը նշանակում է, որ թշնամի կողմերը չեն գնում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Այս կապակցությամբ նկատելի է յուրաքանչյուր կողմի անվստահությունը մյուս կողմի նկատմամբ։ Ադրբեջանի քաղաքական փորձագետ Ռաուֆ Միրղադիրովը վերջերս ասել է.

«Արևմուտքի համար կարևոր է բանակցությունների շարունակությունը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումը։ Սակայն Ադրբեջանի նկատմամբ Ամերիկայի և Արևմուտքի բացասական մոտեցումը ստիպեց Բաքվին հեռու մնալ բանակցություններից։ Այդ ուղղությամբ առաջին փաստը Իլհամ Ալիևի հրաժարումն էր Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց։ Այստեղ ի ցույց դրվեց Մակրոնի հայանպաստ քաղաքականությունը, իսկ Բրյուսելում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ լուրջ կասկածներ առաջացան»։

Իլհամ Ալիևի իշխանություններին հարող այս փորձագետի հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքվի պաշտոնյաներն,  Հայաստանին ուղղված՝ պատերազմը վերսկսելու մի քանի սպառնալիքներից հետո այժմ անհանգստացած են Հայաստանի նկատմամբ արևմտյան կառավարությունների օգնության կապակցությամբ։