Մեկնաբանություն - Նեթանյահուի կողմից Գազայի դեմ պատերազմ պարտադրելու հակառակ արդյունքները
Երկար բանակցություններից և 24 ժամ հետաձգվելուց հետո, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև քառօրյա հրադադարը վերջապես պաշտոնապես ուժի մեջ մտավ ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:00-ին։
Փորձագետների մեծամասնության կարծիքով՝ չնայած այն հանգամանքին, որ Սիոնիստական ռեժիմը համատարած պատերազմ պարտադրելուց հետո վերջին մեկուկես ամսվա ընթացքում սպանել և վիրավորել է Գազայի ավելի քան 50 հազար բնակիչների և ավելի քան մեկուկես միլիոնին տեղահան արել ու անօթևան դարձրել, և Գազային ավելի քան 50 միլիարդ դոլարի վնաս հասցրել, բայց իր պարտադրած պատերազմում չի հաջողել հասնել իր ռազմական և հռչակած նպատակներին, և այդ առումով ծանր պարտություն է կրել։
Գազայի դեմ պատերազմ պարտադրելով Սիոնիստական ռեժիմը նպատակ ուներ ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին և Գազայի ժողովրդի զանգվածային պատիժն այնքան մեծացնել, որպեսզի նրանք ատեին ՀԱՄԱՍ-ին և Դիմադրության մյուս խմբերին:
Սակայն այժմ արդյունքն այն չէ, ինչը ակնկալում էր Սիոնիստական ռեժիմը, և չնայած Գազայի բնակիչների վրա գործադրվող տաժանակիր ճնշումներին, ոչ միայն դույզն չափով չի նվազել ՀԱՄԱՍ-ի և Դիմադրության ժողովրդականությունը Գազայի ժողովրդի մոտ, այլ ընդհակառակը, աճել է։
«Daily Beast»-ն իր զեկույցում գրել է, որ Սիոնիստական ռեժիմի հարձակումը Գազայի վրա մեծացրել է ՀԱՄԱՍ-ի ժողովրդականությունը Հորդանան գետի արեւմտյան ափի բնակիչների շրջանում:
AWARD հիմնադրամի կողմից անցկացված սոցհարցումը ցույց է տալիս, որ հարցմանը մասնկացած գրեթե բոլոր պաղեստինցիները բացասական կարծիք ունեն Իսրայելի հետ համակեցության հնարավորության մասին։
Այս հարցումը նաև ցույց է տալիս, որ Հորդանան գետի արևմտյան ափին ՀԱՄԱՍ-ին ցուցաբերվող աջակցությունը այժմ գտնվում է բարձր մակարդակի վրա է, հարցվածների 90%-ն ասել է, որ աջակցում է ՀԱՄԱՍ-ին, իսկ շատերն ասում են, որ շատ են աջակցում ՀԱՄԱՍ-ին:
Նախորդ պատերազմներում ՀԱՄԱՍ-ի և Դիմադրության ժողովրդականությունը մեծացավ պատերազմից հետո։ Վերջին հարցման կարևորությունը պայմանավորված է նրանով, որ Պաղեստինի օկուպացիայից ի վեր Գազայի բնակչությանը հասցված զոհերի և վնասների չափն աննախադեպ էր, հետևաբար Սիոնիստական ռեժիմը չէր սպասում նախորդ պատերազմների արդյունքները կրկնվեին նաև այս անգամ։
Սիոնիստական ռեժիմի և նրա աջակիցների տարբերակներից մեկն էլ եղել է ինքնավար վարչապազմի համար Գազայում իշխելու ենթահող ստեղծելը , սակայն Գազայի բնակիչների մեծ մասը դեմ է նրա վարչակազմի իշխանության վերականգնմանը այդ հատվածում, քանի որ վերջինս համագործակցում է օկուպանտ ռեժիմի հետ և նրա ուժերը ծառայում են զավթիչներին և հովանավորում են ավանաբնակներին, Հորդանան գետի Արևմտյան ափին Պաղեստինի ժողովրդի դեմ լրտեսություն են իրականացնում և պատերազմում են օկուպացիայի, ավանաշինության և բռնի տեղահանման նկատմամբ ցանկացած դիմադրությանը։
Գազայի հատվածի ավելի քան 80%-ը ներգաղթյալներ են, որոնք եկել են այս տարածքներ պաղեստինյան քաղաքներից, գյուղերից ու ավաններից, և նրանք Պաղեստինի լիարեժք ազատագրումից բացի,այլ տարբերակ չեն ընդունի։
Շատ պաղեստինցիների կարծիքով, ՀԱՄԱՍ-ի իշխանության այլընտրանքը սիոնիստական կառավարության ավերակների վրա գտնվող ազատագրված Պաղեստին վերադառնալն է: Այս նպատակին հասնելու համար Գազայի հատվածի բնակիչների մեծ մասն աջակցում է ներկայիս կառավարությանը, քանի որ դա նրանց համար Դիմադրության կայունացնող տարբերակն է:
Հյուսիսային Գազայի բնակիչները, որոնք հիմնականում ապրում են ճամբարում, ունեն յուրահատուկ դիմադրություն՝ իրենց հողը չլքելու համար, և չնայած Ջաբալիա ճամբարի սարսափելի ռմբակոծություններին, հյուսիսային Գազան չի տարհանվել, և չի վերջնականացել Գազայի հյուսիսը հարավից բաժանելու նախագիծը, իսկ հյուսիսի հարաբերական շրջափակումը չի պասիվացրել Դիմադրությանը և նրանք պատրաստ են քաղաքային պատերազմի համար։
Չնայած մեծ ջանքերին, Սիոնիստական ռեժիմին դեռ չի հաջողվել հասանելիություն ունենալ թունելներին և դիմադրության հավաքման կենտրոններին և հրամանատարների գործողությունների սենյակներին, իսկ թունելներ մուտք գործելու կեղծ պատրվակով հիվանդանոցների ռմբակոծումը բացասաբար է ազդել ռեժիմի վրա, և հետևաբար. դիմադրության ուժերը և ՀԱՄԱՍ-ը, թեև ողջունել են հրդադարի հաստատումը, և հավատարիմ են դրան, բայց վախ չունեն ժամանակավոր հրադադարի ավարտից։