Մեկնաբանություն - Թել Ավիվի կողմից Գազայի դեմ հարձակումների վերսկսումն անսպասելի չէր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i210090-Մեկնաբանություն_Թել_Ավիվի_կողմից_Գազայի_դեմ_հարձակումների_վերսկսումն_անսպասելի_չէր
7 օր տևած հրադադարի ավարտին Սիոնիստական ռեժիմը վերսկսել է հարձակումները Գազայի դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 01, 2023 17:03 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Թել Ավիվի կողմից Գազայի դեմ հարձակումների վերսկսումն անսպասելի չէր

7 օր տևած հրադադարի ավարտին Սիոնիստական ռեժիմը վերսկսել է հարձակումները Գազայի դեմ:

Հոկտեմբերի 7-ին, ի պատասխան պաղեստինցիների նկատմամբ սիոնիստների բվռնությունների, ՀԱՄԱՍ-ը սկսեց «Ալ Աղսայի փոթորիկ» գորոծղությունը, որն անակնկալի բերեց Սիոնիստական ռեժիմին, ռազմական ու հետախուզական ոլորտներում պարտության մատնելով վերջինիս: Զայրացած Սիոնիստական ռեժիմը 50 օր շարունակ պատերազմեց Գազայի ժողովրդի դեմ, իրականացնելով էթնիկ զտումներ և ցեղասպանբություն: Այս ընթացքում նահատակվել է ավելի քան 15 հազար մարդ, որոնց 70%-ը երեխաներ ու կանայք են։

Պատերազմից շուրջ 50 օր անց, Կատարի միջնորդությամբ, կողմերի միջև քառիօրհյա հրադադար հաստատվեց, որը երկու անգամ երկարաձգվեց՝ երկու և մեկ օրով: Հրադադարի համաձայնության նպատակը գերիների փոխանակումն էր և Գազայի բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը: Ընդհանուր առմամբ 7 օր տևած հրադադարի աարտին Երուսաղեմն օկուպացրած ռեժիմը վերսկսեց հարձկումները: Ռեժիմի վարչապաետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը հավատարիմ չի մնացել իր պարտավորոթյուններին և ազատ չի արձակել կին գերիներին ու հրթիռակոծել է բռնագրավված տարածքները: Սակայն հարկ է նշել, որ ՀԱՄԱՍ-ը ոչ միայն ազատ է արձակել գերի վերցված սիոնիստ կանանց, այլ գերության ընթացքում իրենց նկատմամբ վերաբերմունքի համար, վերջիններս դրական են արտահայտվել ՀԱՄԱՍ-ի մարտիկների մասին:

Գազայի պատերազմի վերսկսման վերաբերյալ պետք է անդրադառնալ երեք կետի:

Նախ՝ պատերազմի վերսկսումը տեղի է ունեցել օկուպացված տարածքներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ներկայությանը զուգահեռ: Իսկ դա նշանակում է, որ սիոնիստները ստացել են ԱՄՆ-ի հավանությունը պատերազմը վերսկսելու համար։ Օկուպացված տարածքներ կատարած իր վերջին ուղևորության ժամանակ, որը վերջին երկու ամսում նրա երրորդ այցն էր, ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Իսրայելն իրավունք ունի ամեն ինչ անելու, որպեսզի ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ի ջարդերը չկրկնվեն։ Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կարող իշխանության ղեկին մնալ Գազայում:

Երկրորդ՝ Սիոնիստական ռեժիմը ստիպված է եղել համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ, ներքին հասարակական կարծիքի ճնշման ներքո: Օկուպացված տարածքներում կրկին բողոքի ցույցեր են անցկացվել Նեթանյահուի կաբինետի դեմ: Սիոնիստ գերիների ընտանիքները միացել են ցուցարարներին և նույնիսկ երկար տարածություններից եկել Երուսաղեմ և հավաքվել Նեթանյահուի տան դիմաց։ Ուստի, ներքին ճնշումները թուլացնելու և Գազայի հատվածը ռմբակոծելու միջոցով բանտարկյալներին ազատ արձակելու ձախողումը փոխհատուցելու նպատակլով, Նեթանյահուն համաձայնության է եկել ՀԱՄԱՍ-ի հետ։ Իսրայելի բանակի միացյալ շտաբի պետ Հերզի Հալևին հինգշաբթի օրը հայտարարել է, որ ռեժիմը պատրաստ է վերսկսել պատերազմը Գազայում: Նրա խոսքով, պատերազմը շուտով չի ավարտվի:

Եվ երրորդ՝ Նեթանյահուի կաբինետում կան մեծ թվով ծայրահեղական ու ռասիստ անձինք: Նման մարդկանց առկայության պայմաններում, Գազայի դեմ պատերազմի վերսկսումը հեռու չէր։ Այս կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն Գուրը պահանջել է ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը և Գազայի ամբողջական օկուպացումը, խուսափելով ցանկացած համաձայնություններից ու զիջումներից: