Մամուլի տեսություն - 18.12.2023
Այսօրվա մամուլում ներառված է «Իրանի ժամանակակից զինատեսակներով տարածաշրջանային հավասարումների փոփոխությունից» մինչև «Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում երկաթուղային նախագծի մեկնարկը» և այլ նորություններ։
Քեյհան օրաթերթ
Գեներալ Մաքենզի. Իրանի ժամանակակից զենքերը փոխել են տարածաշրջանի հավասարումը
Տարածաշրջանում ամերիկյան ուժերի նախկին հրամանատարը (CENTCOM) ասում է, որ Իրանի նոր զինատեսակները փոխել են տարածաշրջանում սովորական հավասարումները և Ամերիկայի գերազանցությունը, և այդ հնարավորությունները հարգելի են։
Գեներալ Մաքքենզին ասել է. «Անօդաչու թռչող սարքերը և թեւավոր հրթիռները Իրանի ասիմետրիկ պատերազմի կարևոր մասերն են: Անօդաչու սարքերն ունեն ճկունության բարձր աստիճան, և դա շատ կարևոր է։ Վերջին 10 տարում Իրանը մեծապես ավելացրել է անօդաչու թռչող սարքերի, թեւավոր հրթիռների և բալիստիկ հրթիռների իր պաշարները։ Մերձավոր Արևելքում պատերազմը մանևրների պատերազմ չի լինի, տանկերը չեն գա ասպարեզ, ցամաքային ուժերը տեղից չեն շարժվի, ցամաքում ոչ ոք չի հարձակվի մյուսի վրա։ Փոխարենը կիրառվում է օդային պատերազմ, որում օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, թեւավոր հրթիռներ և բալիստիկ հրթիռներ։
Վաթանե Էմրուզ
Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծի մեկնարկին մնաց 45 օր
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության տրանսպորտի փոխնախարարն ասել է. «Մեկուկես ամսից կսկսվի Ռաշտ-Աստարա 162 կիլոմետրանոց երկաթուղու նախագիծը, որի ավարտը կարող է մեծ դեր խաղալ հյուսիս-հարավ միջանցքում։
Շահրիար Էֆենդիզադեն հեռուստածրագրում ասել է. «Այս նախագիծը կարող է մեծ կարողություններ ստեղծել տարածաշրջանի և աշխարհի կարևոր երկրների համար։ Իրանը ջրով կամ ցամաքով կապված է 15 երկրների հետ: Մենք ունենք նաև Կենտրոնական Ասիայի երկրներ կոչվող տարածաշրջան, որոնք դեպի ծով ելք չունեն: Այս նախագծով Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները կարող են հեշտությամբ միանալ բաց ջրերին:
Իրան օրաթերթ
Կարմիր ծովում սիոնիստների հետ համատեղ ծովային գործունեության կասեցում
Եմենի բանակի արդյունավետ հարձակումների ուժեղացումը և Սիոնիստական ռեժիմի համար նախատեսված նավերի երթեւեկության խաթարումը Կարմիր ծովում և ռազմավարական Բաբ ալ-Մանդաբ նեղուցում և վերջապես անհամար վնասների ի հայտ գալը՝ Կարմիր ծովը դարձրել են առաջնահերթ խնդիր Իսրայելի ռազմական կաբինետում:
Դեկտեմբերի 15-ից աշխարհի չորս խոշոր բեռնափոխադրող ընկերությունները, որոնց բաժին է ընկնում բեռնարկղերի համաշխարհային առևտրի 53%-ը, դադարեցրել են իրենց գործունեությունը Կարմիր ծովում։
tert.am
Ակնկալում եմ դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:«Ցանկանում եմ խնդրել ձեզ փոխանցել իմ ամենաջերմ ողջույնները ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ»,-ասել է նա Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
tert.am
Ինչ-որ փուլում կա´մ Հայաստանը գնալու է նոր տարածքների հանձնման ճանապարհով կա´մ Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանից օկուպացրել է 2020-22 թթ.-ին, իր քարտեզներով ադրբեջանական են:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հասկանալի է, որ դրանք միայն կեղծ քարտեզներով կարող են որպես Ադրբեջան նշված լինել:
Ադրբեջանական մոտեցումը նոր չէ, սակայն սա ցույց է տալիս, որ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացում Ադրբեջանն անընդհատ խնդիրներ է ստեղծելու և անկախ այն հանգամանքից` «խաղաղության պայմանագիր» կկնքվի՞, թե՞ ոչ, սահմանների ճշգրտման հարցը մշտապես սպառնալիք է լինելու:
Ադրբեջանական պատկերացումները սահմանային խնդիրների լուծման վերաբերյալ ցույց են տալիս, որ ինչ-որ փուլում կա´մ Հայաստանը գնալու է նոր տարածքների հանձնման ճանապարհով կա´մ Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու»,- գրել է նա:
tert.am
Բաքուն վճռական է շարունակելու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար. Ադրբեջանի վարչապետ
Ցանկանում եմ ևս մեկ անգամ արտահայտել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար, Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:«Հաշվի առնելով վերջին շրջանում ստացված դրական ազդակները՝ չափազանց կարևոր ենք համարում այս ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը։ Այս պատմական հնարավորության արդյունավետ օգտագործումը մեր տարածաշրջանի բոլոր մարդկանց խաղաղ և անվտանգ համակեցության հույս կտա»,-ասել է Ասադովը Մոսկվայում ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթում։
armenpress.am
Ներդրումային ծրագրերը՝ ԵԱՏՄ երկրների միասնական հարթակում. ԱԺ-ում քննարկվում է նոր հայեցակարգ
Հայաստանի ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրման հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ ենթադրում է միության անդամ երկրների Էկոնոմիկայի նախարարությունների կողմից այդ երկրներում անհրաժեշտ ներդրումային ծրագրերի հավաքագրում և մեկ միասնական հարթակում ներկայացում: Միասնական հարթակը կարող է լինել ինչպես էլեկտրոնային ձևաչափով, այնպես էլ ֆիզիկական կառույցի տեսքով:
«Հավաքագրվելու են ներդրումային ծրագրեր՝ հագեցած գործարար ծրագրին բնորոշ տվյալներով, երկարաժամկետ ֆինանսատնտեսական հաշվարկներով, ներդրումների հետգնման ժամկետներով: Այս ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում լիազոր պետական գերատեսչությունների կողմից իրականացվելու է պետական աջակցություն, որի ծավալն ու ձևաչափը կորոշի կառավարությունը»,-ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Ըստ Հակոբյանի՝ գաղափարը նոր է, սակայն հավակնոտ: Այն կարող է Հայաստանին ապահովել հատկապես մշակող արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային նախագծերի իրականացմամբ, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ և տեղական արտադրության կազմակերպմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և տնտեսական աճով:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ փաստեց՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճում է:
Քերոբյանը նաև հիշեցրեց. «2024 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է մշակող արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աջակցության ծրագիրը: Իմաստն այն է, որ, եթե մի քանի երկրների ներդրողներ կամ ընկերություններ միմյանց հետ համագործակցում են, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծածկելու է այդ ներդրումային ծրագրի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման ծախսերի զգալի մասը»:
news.am
Ինչի՞ վրա է ծախսել գումարներն ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը. Forbes
«Ինչի՞ վրա է ծախսել գումարներն ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը» վերնագրով հոդվածում Forbes-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանում իրականացված ծրագրերին: «Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է ահաբեկչության ֆինասավորման, ապօրինի զինված խմբավորումների ստեղծման և սահմանն ապօրինի հատելու մեջ: Forbes-ը ներկայացնում է այն հիմնական ծրագրերը, որոնց ուղղությամբ գումարներ է ծախսել Ռուբեն Վարդանյանը»,-գրում է պարբերականը՝ այդպիսով ցույց տալով, որ Վարդանյանի նախաձեռնությամբ իրականացված ծրագրերը ոչ մի հեռավոր կապ անգամ չունեն ահաբեկչության ֆինանսավորման հետ:
Հրապարակման մեջ ներկայացվել են Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված խոշոր կրթական, զբոսաշրջային և ենթակառուցվածքային, մարդասիրական, ինչպես նաև սոցիալական ծրագրերը, մասնավորապես, «Տաթևի վերածնունդ» -ը, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) ծրագիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: