Մեկնաբանություն-Նահատակությունը՝ Սեյյեդ Ռազիի՝ ողջ կյանքում տարած ջանքերի վարձատրությունն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i211510-Մեկնաբանություն_Նահատակությունը_Սեյյեդ_Ռազիի_ողջ_կյանքում_տարած_ջանքերի_վարձատրությունն_է
Այսօր (հինգշաբթի) Թեհրանում Իսլամական Իրանի երախտագետ ժողովրդի և որոշ պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել նահատակ Սեյյեդ Ռազի Մուսավիի հուղարկավորության արարողությունը։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 28, 2023 16:03 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Նահատակությունը՝ Սեյյեդ Ռազիի՝ ողջ կյանքում տարած ջանքերի վարձատրությունն է

Այսօր (հինգշաբթի) Թեհրանում Իսլամական Իրանի երախտագետ ժողովրդի և որոշ պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել նահատակ Սեյյեդ Ռազի Մուսավիի հուղարկավորության արարողությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ խորհրդականներից՝  Սեյեդ Ռազի  Մուսավին նահատակվել է  երկուշաբթի դեկտեմբերի 25-ին Դամասկոսի արվարձանում գտնվող Զեյնաբիա շրջանի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման հետևանքով։

Նա Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս»  ստորաբաժանման հին խորհրդականներից էր և  կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար նահատակ գեներալ  Ղասեմ Սոլեյմանիի աջակիցն ու ուղեկիցը։ Նա ակտիվ գործունեություն էր ծավալել Սիրիայում Դիմադրության առանցքին աջակցելու ոլորտում։

 Հինգշաբթի առավոտյան Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, ներկա  գտնվելով  նահատակ Սեյյեդ Ռազի Մուսավիի դագաղի կողքին, աղոթեց այս մեծ նահատակի համար և նրա ընտանիքի հետ զրույցում նշեց․-«Նահատակությունը՝ Սեյյեդ Ռազիի՝ ողջ կյանքում  տարած ջանքերի վարձատրությունն է։ Թող Աստված նրան արժանացնի երկնքի արքայությանը»:

Դիմադրության առանցքի վետերաններից նահատակ Սեյեդ Ռազի Մուսավին գրեթե 25 տարի իր դերակատարումն է ունեցել այս ոլորտում, և Դիմադրության ճակատին աջակցող շտաբի ղեկավար գեներալ Հոսեյն Փելարաքի խոսքով՝  Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակությունից հետո նա անհամբեր էր Հաջ Ղասեմից բաժանվելու համար և միշտ ցանկանում էր նահատակվել Հաջ Ղասեմի նահատակության տարելիցին ընդառաջ, և այժմ այդ ցանկությունն իրականություն է դարձել։ 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ ԱՄՆ-ի ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվեցին գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Հաշդ Ալ -Շաաբիի փոխհրամանտար Աբդու Մեհդի Ալ-Մոհանդեսը։ 

Դիմադրության հրամանատարների սպանությունն այն հիմնական ծրագրերից մեկն է, որ Սիոնիստական ​​ռեժիմը Միացյալ Նահանգների հետ միասին վերջին տարիներին մշտապես ունեցել է իր օրակարգում։ Նահատակ Սեյեդ Ռազիի և Հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը այդ հանցավոր գործողությունների վառ օրինակներից է, որը ցույց է տալիս թշնամիների զայրույթն ու հիասթափությունը տարածաշրջանում իրարահաջորդ պարտությունների պատճառով, ինչպես նաև վկայում է Դիմադրության ճակատի կարողությունների աճի մասին։

Սիոնիստական ​​ռեժիմի իշխանությունները, քաջ գիտակցելով նահատակ Սեյյեդ Ռազիի դերը Դիմադրության առանցքին աջակցելու ոլորտում, երկար տարիներ ծրագրել էին նրա դեմ մահափորձ իրականացնել, բազմիցս մահափորձ են կատարել, սակայն դա նրանց չէր հաջողվել։ Այժմ, Ալ-Աղսա փոթորկի հաջող ու եզակի գործողությունից և  վերջին 3 ամիսների ընթացքում, Սիոնիստական ​​ռեժիմի կրած պարտությունից ու ծանր ծախսերից հետո Ղոդսի բռնազավթիչները հերթական անգամ մահափորձ  կատարեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ու Դիմադրության այս բարձրաստիճան պաշտոնյայի դեմ,որպեսզի իրենց կարծիքով կարողանան վրեժ լուծել այն անձանցից,ում  իրենց կրած պարտությունների պատճառն են համարում։

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր քաղաքական և ռազմական հզորությամբ, խորհրդատվական և հոգևոր ազդեցությամբ ու դերակատարությամբ անհերքելի դեր է խաղացել սիոնիստական ​​և ամերիկյան դավադրությունների ձախողման և տարածաշրջանում ահաբեկիչների, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի ջախջախման գործում, և ամրապնդելով Դիմադրության ճակատը, արդյունավետ է եղել Արևմտյան Ասիայում նոր հավասարակշռություն հաստատելու գործում։ Այդ իսկ պատճառով, Ղոդսը զավթած ռեժիմը և նրա գլխավոր աջակիցը՝ ԱՄՆ-ն, Իրանին և Դիմադրության ճակատին հարվածելու համար՝մշտապես փորձել են վերացնել Հեղափոխության պահապանների կորպուսի  հրամանատարներին ու խորհրդականներին։

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ նահատակ Սեյեդ Ռազիի նման հրամանատարների կույր և վախկոտ սպանությունները ոչ միայն չեն նվազեցնի Դիմադրության կամքն ու ուժը, այլև ավելի վճռական կդարձնեն Դիմադրությանը շարունակելու իր ազնիվ ճանապարհը, ինչպես Ամերիկյան ուժերի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը չդադարեցրեց  դիմադրությունը և մյուս հրամանատարները շարունակեցին նրա ճանապարհը մինչև այն աստիճան, որ նույնիսկ ավելի շատ հարձակումներ կատարվեցին ամերիկյան դիրքերի վրա, և Պաղեստինում, Սիրիայում, Լիբանանում և Եմենում Դիմադրության ճակատը դարձավ ավելի ուժեղ և ավելի համախմբված։ 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին գեներալ Սեյյեդ Ռազի Մուսավիի նահատակության կապակցությամբ հղած ուղերձում ասել է.-«Անկասկած, այս գործողությունը տարածաշրջանում Սիոնիստական  օկուպանտ ​​ռեժիմի հիասթափության, անճարակության ու անկարողության ևս մեկ նշան է, և  անպայման ռեժիմը կվճարի այս հանցագործության համար»: