Մամուլի տեսութիւն - 29.12.2023
Թեև Թել Ավիվը չի արձագանքել Եմենի կողմից իսրայելական նավերի վրա հարձակումներին, Bloomberg-ը հայտնել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Եմենում հութիների հետ ռազմական տարբերակի մասին:
Ջամե Ջամ օրաթերթ
Սիոնիստական ռեժիմի կաբինետի միջև լուրջ տարաձայնություններ կան հետպատերազմյան շրջանում
Մինչ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ընդգծելով Գազայի հատվածի վրա դաժան հարձակումների շարունակականությունը, ձգտում է ժամանակ շահել և միջոցներ ձեռնարկել իշխանությունը պահպանելու համար, հետպատերազմյան ժամանակաշրջանի վերաբերյալ տարաձայնություններն աճել են կառավարության անդամների միջև:
Իսրայելի ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը հայտարարել է, որ այս ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին պահին որոշել է չխոսել անվտանգության կաբինետում «հետպատերազմյան դարաշրջանի» մասին։
Էթեմադ օրաթերթ
Բլումբերգ. Միացյալ Նահանգները դիտարկում է Եմենում հութիներին դիմակայելու ռազմական տարբերակներըի մասին
«Բլումբերգ» լրատվական գործակալությունը գրել է. «Ըստ իրազեկ աղբյուրների՝ ԱՄՆ-ը խորհրդակցում է Պարսից ծոցում իր դաշնակիցների հետ հութիների դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար։ Աղբյուրների համաձայն, ովքեր չեն ցանկացել ներկայանալ հարցի զգայունության պատճառով, բանակցությունները գտնվում են նախնական փուլում, և ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները դեռ նախընտրում են դիվանագիտությունը, քան ուղիղ առճակատումը։
Այնուամենայնիվ, Հութիների հետ գործ ունենալու վերաբերյալ խորհրդակցությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում նրանց սպառնալիքին:
Դոնյայե Էղթեսադ օրաթերթ
Թրամփին որակազրկել են մի այլ նահանգում
«Մեյն» նահանգի ընտրական բարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական փուլում քվեաթերթիկներից հանել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անունը։ Նախկինում Կոլորադոյի Գերագույն դատարանը որակազրկել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Սահմանադրությունը խախտելու համար և նրան որակազրկել 2024 թվականին այս նահանգի նախագահական փրայմերիզներին մասնակցելուց։
Էթեմադ օրաթերթ
Մոսկվա. Ուկրաինայի 5 քաղաքներ, այդ թվում՝ Կիևը, «օկուպացված ռուսական քաղաքներ» են
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տարօրինակ հայտարարություն է արել. Ուկրաինայի 5 քաղաքներ, այդ թվում՝ «Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Խարկովը, Նիկոլաևը և Կիևը», ասելով որ սրանք ռուսական քաղաքներ են և ժամանակավոր օկուպացիայի տակ են գտնվում։
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը, ընդգծելով իր նպատակներին հասնելու համար Մոսկվայի հատուկ ռազմական գործողությունների շարունակականությունը, քիչ հավանական չի համարել բանակցությունների անցկացումը, ինչը Ռուսաստանը երբեք չի մերժել։
tert.am
Ատոմակայանում 2024-2025 թթ. կիրականացվի 2 կարևոր նախագիծ
Հայկական ԱԷԿ-ում 2024-2025 թթ. ավարտին կհասցվի երկու կարևոր նախագծի իրականացում։ Այս մասին լրագրողների հետ տերեվերջյան հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Առաջին նախագիծը նոր բաշխիչ ցանցի կառուցումն է, որտեղի կայանից էլեկտրաէներգիան մատակարարվում է բարձրավոլտ ցանցին։ Հին ցանցը կառուցվել է դեռ 1974 թ., որի մաշվածության պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարումը պարբերաբար խափանվում էր, և պատկան մարմինները ստիպված էին լինում ավելի հաճախ վերանորոգել այն։
«Նոր սարքի կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, ավարտը նախատեսված է 2025 թ.։ Ավելացնեմ, որ անկախության տարիների ընթացքում առաջին անգամ մենք զրոյից նման նոր կառույց ենք կառուցում»,- նշեց Վարդանյանը։
news.am
Կարող են լինել էմոցիոնալ պոռթկումներ, բայց պետք է թացը չորից տարբերել. ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը բնութագրվում է ուժեղ հուզական ֆոնով, բայց կարևոր է թացը չորից տարբերել և չտրվել այդ էմոցիաներին: Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Sputnik Արմենիա ռադիոկայանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել է 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։
ՀՌՀ–ի որոշման պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի հաղորդումն է, որտեղ հեղինակն իբր հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել։ Իսկ տուգանքը կապված է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հեղինակային հաղորդման հետ, որում, ըստ հանձնաժողովի, հնչել են ոչ հավաստի, չստուգված տեղեկություններ։
Նա ընդգծեց, որ կարող են լինել էմոցիոնալ պոռթկումներ, առանձին անհատների հայտարարություններ, կարող են լինել անձնական գնահատականներ, որոնք չեն նպաստում երկկողմ հարաբերությունների առողջացմանը. «Սակայն կարծում եմ, որ պետք չէ դրանց չափազանց մեծ նշանակություն տալ՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների միջեւ հարաբերությունները: Անհրաժեշտ է հստակ առանձնացնել մարդկանց անձնական կարծիքները, որոնք ինչ-որ առումով հուզական են, երբեմն ոչ ճիշտ, անհավասարակշիռ գնահատականներ են պարունակում»,-ասաց նա:
news.am
Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկ Միխայիլ Բենիմինին Հայաստանում ձերբակալվել է «զանգերի կենտրոնների»՝ գլոբալ կեղծ ցանցի գործով, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին:
Բենիմինին, որը միաժամանակ Իսրայելի եւ Վրաստանի քաղաքացի է, ձերբակալվել է Գերմանիայի դատախազության պահանջով: ետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է Ալբանիայի ցանցի բաժինը:
Իսրայելում Բենիամինն անցնում է 11,5 մլն դոլարի եկամուտ թաքցնելու գործով։ Նշվում է, որ գործընկերների հետ այդ գումարը նա ստացել է «Պաշտպանիչ վահան» ընկերության միջոցով՝ 2007-2009 թվականներին Վրաստանի ռազմական ոլորտին տրամադրված խորհրդատվության համար:
Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարն էր 2006-2008 թվականներին: 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական պատերազմից կարճ ժամանակ անց նա լքել է զբաղեցրած պաշտոնը և զբաղվել մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ։
armenpress.am
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հավաքելով 81 միավոր՝ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհ» ակումբի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:
Քվեարկությանը, որի մեկնարկի մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մասնակցել են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող ակումբները և մարզական լրագրողները։
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքումառաջին տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը պարգևատրվում է «ոսկե» գնդակ մրցանակովև 4 միլիոն դրամով, երկրորդ տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը՝ «արծաթե» գնդակմրցանակով և 3 միլիոն դրամով, երրորդ տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը՝ «բրոնզե»գնդակ մրցանակով և 2 միլիոն դրամով:
armenpress.am
Միջազգային տարբեր բանկեր հետաքրքրված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծով
Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում միջազգային բանկային տարբեր դոնոր կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Նրանք մեզ հետ քննարկումներում փորձում են նախանշել, որ իրենք ևս հետաքրքրված են, և, եթե այդ ծրագրի որոշ հատվածներում շինարարություն կամ այլ գործընթաց իրականացնելու կարիք կա, ապա իրենք ուրախ կլինեն ներգրավվել այդ գործընթացներում: Այնպես որ ազդակները բավական դրական են»,- ասաց Սանոսյանը:
Սանոսյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին «8 գյուղերի վերադարձի» վերաբերյալ։ Նախարարը նշեց, որ այդ թեմայի մասին բազմաթիվ անգամ խոսել են: «Կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում, և կան տարածքներ, որ Հայաստանն է դրանց մասին խոսում: Հիմա գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ, որ այդ տարածքները նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել, այնուհետև տեղի ունենա երկու գործընթաց՝ մեկը փոխանակումն է, մյուսը ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ: Կարգավորում նկատի ունեմ այն, որ այդ տարածքները որոշակի կամերես ունեն, և դելիմիտացիա, դեմարկացիա կոչվող երևույթը կարող է այս հարցի պատասխանը տալ: Իմ պատկերացմամբ՝ այս հարցին կարելի է պատասխանել հենց այդ աշխատանքային խմբի շրջանակներում, երբ սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա տեղի ունենա»,- եզրափակեց Գնել Սանոսյանը: