Մամուլի տեսություն 30.12.2023
Այսօրվա մամուլում կարդում ենք․ «Համասի անպարտելիության գաղտնիքից» մինչև «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործիքային օգտագործումը Իսրայելի կողմից»
Քեյհան
ՀԱՄԱՍ-ի անպարտելիության գաղտնիքը՝ ըստ Սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքի
Սիոնիստական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի ռեժիմը կարծում էր, որ մի քանի օր ռմբակոծություններից, սպանություններից և լայնածավալ ավերածություններից հետո պաղեստինցիները կբարձրացնեն սպիտակ դրոշը, սակայն ՀԱՄԱՍ-ը 83 օր է 《սպանում է իսրայելցիներին՝ կիրառելով բարդ և երբեմն նույնիսկ հասարակ պատերազմական մարտավարություն»:
Այսօր Գազայում պատերազմի 84-րդ օրն է, և շարունակվում են Պաղեստինի դիմադրության հրթիռակոծությունները Գազայի հյուսիսից, հարավից և կենտրոնից բռնազավթված քաղաքների ուղղությամբ, իսկ դա նշանակում է, որ սիոնիստները ձախողվեցին, չնայած իրենց լայնածավալ սպանություններին, ավերածություններին ու հանցագործություններին, ինչպես նաև Միացյալ Նահանգների, Անգլիայի, Գերմանիայի և մի քանի հետադիմական արաբական երկրների համակողմանի աջակցությանը: Այս իրավիճակը նաև նշանակում է, որ նույն գործոնը, որը պատճառ դարձավ սիոնիստները հոկտեմբերի 7-ին ստանան հայտնի պատմական հարվածը, նաև պատճառ դարձավ, որ այս պատերազմում նրանք կրեն աննախադեպ կորուստներ ու զոհեր, և դա ոչ այլ ինչ է, քան թերագնահատել պաղեստինցի երիտասարդներին։ Այս հասկացությունն ու վերլուծությունն է տարբեր լեքսիկոնով ներկայացրել սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքը։
Վաթան Էմրուզ
Իսրայելը Իրաքից հարված ստացավ
Իրաքի դիմադրության խմբերից մեկի անօդաչու թռչող սարքի հարձակումը օկուպացված Գոլանի ուղղությամբ
Սիոնիստական ռեժիմի դեմ դիմադրության առանցքի բազմաթիվ հարձակումների շարունակման հետևանքով, այս ռեժիմը հինգշաբթի օրը հաղորդագրություն է հրապարակել, որ իրաքյան խմբավորումներից մեկը անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել օկուպացված Գոլանի վրա։ Սա առաջին անգամն էր Գազայի պատերազմի մոտ 3 ամսվա ընթացքում, որ անօդաչու թռչող սարք է արձակվել գրավյալ տարածքների արևելքից՝ խոցելով թիրախը։
Իրան
ՄԱԳԱՏԵ-ի լրատվամիջոցային աղմուկը՝ Գազայում ճգնաժամը կոծկելու փորձ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գործիք է դարձել Սիոնիստական ռեժիմի համար՝ ընդդեմ Իրանի, և Գազայի դեմ Իսրայելի մաշողական պատերազմի թոհուբոհի ժամանակ փորձում է աշխարհի հանրային կարծիքը շեղել այս ռեժիմի հանցագործություններից՝ ուղղորդելով Իրանի կողմից ուրանի հարստացման գործընթացի արագացման վրա։ Այս հարցը սկսվել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Արևմուտքի անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով, ինչի մասին լուրերը հրապարակվել են լրատվամիջոցներում։
Էթեմադ
Գազայում լրագրողների նահատակների թիվը հասել է 106 մարդու
Գազայում Պաղեստինի կառավարության տեղեկատվական գրասենյակը շաբաթ առավոտյան հայտարարել է, որ այս հատվածում նահատակված լրագրողների թիվը հասել է 106-ի։
Վաթան Էմրուզ
Մկների պլանը Իրանի համար
Նաֆթալի Բենեթ. Իրանը բոլոր կողմերից շրջապատել է Իսրայելը և հարվածում է մեզ։ Մեր ռազմավարությունը պետք է լինի ուղղակի հարվածը Իրանին։
X սոցցանցում Բենեթը գրել է, որ Իսրայելը 30 տարի հայտնվել է Իրանի թակարդում։ Սիոնիստ այս պաշտոնյան ասել է.«Իրանի ռազմավարությունը խելացի է և պարզ. նա Իսրայելին շրջապատել է բոլոր կողմերից՝ Իսրայելի շուրջը տեղակայած զենքերով»։
News.am
Կիվիրյան. Իրանը հիանալի հասկանում է, որ ԵՄ առաքելության գործունեությունն ուղղված չէ Ադրբեջանի դեմ
Իրանը կտրուկ քայլեր չի ձեռնարկի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Այդպիսի քայլ կարելի է համարել Իրանի հավանական կարգավիճակը՝ որպես Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման երաշխավոր։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա կարծում է, որ քանի դեռ Ռուսաստանը ներկայություն ունի տարածաշրջանում, Թեհրանը նման քայլերի չի գնա, առավել ևս, որ Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները զարգանում են։
Փորձագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան դեմ են Հարավային Կովկասում խնդիրների լուծմանը արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը՝ նկատի ունենալով Արևմուտքը:
«Թեհրանը հիանալի հասկանում է, որ ԵՄ դիտորդների գործունեությունն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, այլ կապված է իրանական զորքերի՝ Հայաստանի տարածք հնարավոր ներթափանցման վերահսկողության հետ։ Ակնհայտ է, որ այդ դիտորդները, ըստ էության, հետախույզներ են։ Քանի՞ անգամ են կանխել ադրբեջանական հարձակումները Հայաստանի դեմ։ Ոչ մի անգամ։
Եթե Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլանան, ապա Իրանը առաջին հերթին թիրախավորելու է այդ դիտորդներին, որպեսզի հասնի տարածաշրջանից նրանց դուրսբերմանը»,- հավելել է Կիվիրյանը։
Aysor.am
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունները շատ հաջող զարգացել են. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ անցած տարում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունները շատ հաջող զարգացել են, և առաջնորդների կանոնավոր հանդիպումները նպաստել են տարբեր ոլորտներում փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։
ՌԴ նախագահը հույս է հայտնվել, որ կշարունակեն համատեղ արդյունավետ աշխատանքը ինչպես երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ, այնպես էլ Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման նպատակով։
Aysor.am
Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի կազմավորման 82-ամյակն է․ Ավիացիայի մասնակցությամբ շքերթ է անցկացվել
Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանը տոնում է կազմավորման 82- ամյակը։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, տեղեկությունը տրամադրել է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:
Տարեդարձը նշել են շքերթով, համերգով և շոու ծրագրով, որի ժամանակ հատուկջոկատայինները ցուցադրել են իրենց հմտությունները:
Շքերթին մասնակցել է նաև ավիացիան։ Կործանիչների և ուղղաթիռների օդաչուները բարձրագույն օդանավավարության հնարքներ են ցուցադրել:
Տեղի է ունեցել նաև բազայի հովանավոր Ալեքսանդր Նևսկու կիսանդրու բացումը։
Armenpress.am
Համագործակցության զարգացման գործում կարևոր դեր կունենա ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը․ ՀՀ ԱԺ փոխնախագահն՝ ԱՄԷ դեսպանին
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջեւ ձեւավորվել է ամուր եւ դինամիկ զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ջերմ կապերի վրա:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մի շարք ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ եւ առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը:
Երկուստեք կարեւորվել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը շեշտել է պատգամավորական բարեկամական խմբերի դերակատարումը՝ որպես փոխըմբռնման ու փոխվստահության յուրօրինակ կամուրջ, երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ավելի սերտ երկխոսության կայացման համար: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի նոր էջ կբացվի՝ հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա: