Մամուլի տեսություն 2.1.2024
Աշխարհի շատ երկրներ 2024 թվականը սկսել են Գազայում տեղի ունեցող զարգացումների ազդեցության տակ և դատապարտել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները՝ կազմակերպելով մեծ երթեր։
Քեյհան
Աշխարհի մարդիկ նոր տարին սկսել են Իսրայելին անիծելով
Աշխարհի շատ երկրներ 2024 թվականը սկսել են Գազայում տեղի ունեցող զարգացումների ազդեցության տակ։ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները դատապարտելով և երբեմն հսկայական երթեր անցկացնելով՝ մարդիկ հայտարարել են, որ «այս տարի Նոր տարին չեն նշելու»։
Թերեւս այս օրերին ավելի հեշտ կարելի է հասկանալ, թե ինչու են սիոնիստները պատմության ընթացքում դարձել թափառական և ատելի: Աշխարհի ամենաբազմամարդ հատվածում՝ Գազայում, մոտ 21,000 խաղաղ բնակիչների կոտորածը երեք ամսից էլ քիչ ժամանակում համարվում է «հանցագործության նոր ռեկորդ», և երբ մենք գիտակցենք, որ այդ նահատակներից ավելի քան 10,000-ը երեխաներ և մանուկներ են, ապա չենք կարող հակակրանք չունենալ նման ռեժիմ նկատմամբ ու նրա վախճանը չցանկանալ:
Վիրտուալ տարածության և պաղեստինցի երիտասարդության պրոֆեսիոնալ մեդիա աշխատանքի շնորհիվ աշխարհում հրապարակվել է սիոնիստների ահռելի հանցագործությունների մի փոքրիկ մասը և, ըստ Իսրայելի հետազոտական կենտրոնների հայտարարության, պատճառ է դարձել հազարավոր ցույցեր անցկացվեն աշխարհի չորս ծայրերում, և այդ ցույցերի 95 տոկոսը սիոնիստների դեմ է:
Ամանորի գալուստով այս բողոքի ակցիաները ոչ միայն չդադարեցին, այլեւ այս ոճրագործությունների ազդեցության տակ անցկացվեցին այլ կերպ ։ Օրինակ՝ Թուրքիայում մարդկանց հսկայական բազմությունը փողոց դուրս եկավ Ամանորի աննախադեպ երթով վանկարկելով Իսրայելի հանցագործությունների դեմ, ընդգծելով, որ «Այս տարի մենք տոն չունենք»։
Համշահրի
Գերմանիայում և Ֆրանսիայում ամանորյա անկարգությունների հետևանքով ավելի քան 600 մարդ կալանավորվել և 50 ոստիկան վիրավորվել է։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է. Ամանորյա անկարգությունների ժամանակ ավելի քան 750 մեքենա է այրվել, 40 ոստիկան վիրավորվել, ինչի հետևանքով 380 մարդ ձերբակալվել է անկարգություններ համար։
Գերմանիայում ամանորյա անկարգությունների համար ձերբակալվել են 250 մարդ և վիրավորվել առնվազն 15 անվտանգության աշխատակիցներ։
Ջավան
Բրիտանական բլեֆը Կարմիր ծովում
Բրիտանիայի պաշտպանության նախարարը պնդել է, որ պատրաստ է ուղիղ հարձակումներ իրականացնել Եմենի ազգային բանակի դիրքերի վրա, մինչդեռ երկար ժամանակ է փորձագետները զգուշացնում են այս երկրի ռազմական ուժերի պակասուրդի, բանակի խնդիրների և զինանոցների դատարկ լինելու մասին։
Վերջերս Միացյալ Նահանգները հայտարարեց, որ ստեղծել է ծովային կոալիցիա՝ հակազդելու Կարմիր ծովում Եմենի բանակի գործողություններին, Սակայն երկար ժամանակ չպահանջվեց, որ Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան դուրս եկան այս կոալիցիայից և հրաժարվեցին իրենց ռազմանավերը հանձնել ԱՄՆ-ի հրամանատարությանը։
Վաթան Էմրուզ
Ծերուկի խնդիրները.
Hill ամսագիրը նոր տարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առջեւ ծառացած մարտահրավերների մասին գրել է. Բայդենը կանգնած է տարբեր խնդիրների առաջ. Սկսած ծերության մասին մտահոգությունից մինչև ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում իր կուսակիցների քննադատությունները։ Նա նաև գտնվում է հանրապետականների ճնշման տակ՝ տնտեսության կառավարման ձևերի և իր որդու (Հանթեր Բայդեն) կողմից կառավարվող բիզնես գործարքների պատճառով: Այս բոլոր խնդիրները պատճառ են դարձել, որ վերջին ամիսներին նրա ժողովրդականությունը հարցումներում չգերազանցի 40%-ը։Հարցումները ցույց են տալիս, որ Բայդենը դժվարանում է մրցակցել 2024 թվականի ընտրություններում նրա հնարավոր մրցակցի Դոնալդ Թրամփի հետ։ հարցումներում Թրամփն ավելի լավ է հանդես եկել, քան Բայդենը, Հատկապես որոշ առանցքային նահանգներում, որոնք որոշիչ դեր են խաղում Սպիտակ տան 4-ամյա բնակչի որոշման հարցում։Անցած մի քանի ամիսների ընթացքում Բայդենը և Թրամփը հարցումներում մոտ արդյունքներ են ցույց տվել , և դա վկայում է սաստիկ ընտրապայքարի մասին:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի ակցիա է արել Հանրային հեռուստաընկերության դիմաց։
Ի պատասխան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը չհեռարձակելու իշխանահպատակ քայլին՝ երիտասարդները փակցրել են թուրքական պետական TRT հեռուստաընկերության տարբերանշանը և «ամո՛թ» գրությամբ պաստառներ։
Panorama.am
Երեկ ականատես ենք եղել «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆի առաջին պտուղներից մեկին. Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամանավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Վեհափառ հայրապետի ուղերձի չհեռարձակումն Առաջին ալիք-ով ո´չ անձնական վրեժխնդրություն էր, ո´չ էլ չզգայական, չհաշվարկված քայլ:
Դա եղել է բավական ծանր քաղաքական որոշում, որն ուղիղ կապված է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ:
Ներկա իշխանություններին մենք տարբեր կերպ կարող ենք բնորոշել, բայց նրանք հիմար չեն ու շատ լավ կարողանում են կանխատեսել հանրային արձագանքը: Իսկ այս դեպքում մենք գործ ունենք հանրային ակնհայտ արդար և մեծ դժգոհության հետ, որն անհնար էր չկանխատեսել:
Նիկոլ Փաշինյանը պարզապես բախվել է Ալիևին տված խոստումի և հանրային դժգոհության միջև ընտրություն կատարելուն և, ինչպես միշտ, ընտրությունը կատարել է հօգուտ Ալիևի:
Մենք երեկ ականատես ենք եղել «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆի առաջին պտուղներից մեկին:
Ադրբեջանը, փաստորեն, կարողանում է միջամտել ՀՀ ներքին գործերին, խմբագրել ՀՀ պաշտոնյաների բառապաշարը, արգելել Հ1-ով հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը»։
News.am
Չե՛մ մոռանալու հանուն քեզ՝ Հայաստան, չե՛մ ներելու հանուն քեզ՝ Արցախ․ Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը մեջբերել է 1937 թվականին դեկտեմբերի 6-ին գնդակահարությամբ մարտիրոսացած Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանի ՆԳԺԿ-ի բանտում արտասանած ուսանելի և անմահ խոսքը.
«Էջմիածնի պատմությունը շատ մեծ է հայ ազգի պատմության մեջ: Անցել են շատ թշնամական ժամանակներ, կանցնեն նորից և մենք ձեզ հետ կանցնենք, իսկ Էջմիածինը կշարունակի իր գյությունը”:
Չե՛մ մոռանալու հանուն Քեզ՝ ՀԱՅԱՍՏԱՆ, չե՛մ ներելու հանուն Քեզ՝ ԱՐՑԱԽ…»։
168.am-ը գրում է․«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող դրահամահավաքների ընթացքում տարեցտարի ավելի քիչ գումար է հանգանակվում. վերջին դրամահավաքն այս տարվա նոյեմբերին էր՝ հավաքած ընդամենը 8.4 միլիոն դոլարով։Ակնհայտ է, որ 2020 թվականի սեպտեմբերի 44-օրյա պատերազմի օրերին ամբողջ աշխարհի հայերի նվիրատվությունների անհասկանալի մսխումը հիասթափություն է առաջացրել Հիմնադրամի նկատմամբ։ Աշխարհի հայերն այլևս իրենց գումարը չեն վստահում այս համահայկական կառույցին, քանզի պատերազմի առիթով հանգանակված միլիոնավոր դոլարները հիմնադրամն ուղղեց ՀՀ Կառավարությանը՝ սոցիալական ծախսեր իրականացնելու համար։
Ըստ 168.am-ի , «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին արված նվիրատվությունների՝ անընդհատ փոքրացող ծավալների մասին, շեշտեց՝ դրա պատճառը պատերազմի ժամանակ արված նվիրատվություններն այլ ուղղությամբ ուղղելն է։«Ես էլ հիմնադրամ ունեմ. ամեն ինչ շատ լավ եմ հասկանում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2020 թվականին հավաքեց 180 միլիոն դոլար, որից, սակայն, 105 միլիոն դոլարը Փաշինյանի հրահանգով ուղղվեց Կառավարությանը։