Մամուլի տեսություն 5.01.2024
Իրանական մամուլը շարունակում է մնալ Քերմանում տեղի ունեցած վերջին ահաբեկչության ազդեցության տակ է։ Չնայած ԻԼԻՊ-ը ստանձնել է այս հարձակման պատասխանատվությունը, սակայն հարցն այն է, թե ով է ստեղծել ԻԼԻՊ-ը: Ի՞նչ աջակցություն է ստացել ԻԼԻՊ-ը Ամերիկայից և Իսրայելից։
Շարղ
Քերմանում ահաբեկչական պայթյունի հետևանքով 20 աշակերտ է զոհվել ։ Մեկ ընտանիքից 4 աշակերտ է նահատակվել
Իրանի կրթադաստիարակության նախարարի խորհրդականը հայտարարել է, որ Քերմանի Նահատակների բուրաստանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի ժամանակ զոհվել է մոտ 20 քերմանցի աշակերտ։
Նա ասաց. «Մեր ունեցած՝ զոհված աշակերտների անունների ցանկի համաձայն, մեկ ընտանիքից զոհվել է տարրական դպրոցում սովորող չորս աշակերտ》։
Իրան
《Ալ-Աղսա փոթորիկ》 գործողությունը Նեթանյահուի վերջին կանգառը
Հոկտեմբերի 7-ի 《Ալ-Աղսա փոթորկի》 գործողության մեծ մասշտաբները իսրայելցի ավանաբնակների համայնքի մոտ անվտանգության պակասի զգացում առաջացրեցին և այս համայնքը կրկին կանգնեցրեց գոյաբանական՝ լինել թե չլինել հարցերի առաջ: Բնականաբար, սիոնիստների նախագիծը ավանների կառուցման վրա հիմնված նախագիծ է։ Այսինքն հրեաներն այս երկրամաս են բերվել և բերվում աշխարհի տարբեր ծայրերից՝ օրինական պետության հաստատումից առաջ և շարունակվում է մինչ օրս։ Նոր ավաններ են կառուցում՝ նրանց այնտեղ բնակեցնելու համար։
Դոնհայե էղթեսադ
Արդյո՞ք սպառվում են եվրոպական նավթային ավազանների պաշարները։
Հյուսիսային ծովի պաշարներից նավթի և գազի արդյունահանման վերաբերյալ տվյալները ցույց են տալիս արդյունահանման մակարդակի զգալի նվազում՝ 1998 թվականին դրա գագաթնակետից ի վեր, ինչը վկայում է նավթային ավազանների պաշարների սպառման մասին:
Վերջին 25 տարում Հյուսիսային ծովի ածխաջրածնային պաշարներից նավթի և գազի արդյունահանումը նվազել է առնվազն 70 տոկոսով և 1970-ականների 4 մլն 500 հազար բարելից հասել է մինչև 1 մլն 300 հազար բարելի՝ 2023 թվականին։
Հակասական քաղաքական դիրքորոշումները, Լեյբորիստական կուսակցության կողմից հորատման թույլտվությունների կասեցումը, պահպանողականների աջակցությունը և ներդրումների գրավչության նվազման հետ կապված մտահոգությունները ավելացրել են տարածաշրջանի ապագայի շուրջ անորոշությունները՝ բարդացնելով դրա հեռանկարը:
Էթեմադ
Մոսկվան օտարերկրացի ուժերին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհում
Ռուսաստանի կառավարությունը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհում այն օտարերկրացի մարտիկներին, ովքեր պայմանագրեր են կնքել այդ երկրի բանակում ծառայելու համար։
Այս օրենքը ստորագրվել է Պուտինի կողմից, և նույն իրավունքը կիրառելի է զինծառայողների կանանց և երեխաների համար։
Ջամեջամ
Microsoft Windows-ի ստեղնաշարին է ավելացվում Արհեստական ինտելեկտի կոճակը
Microsoft ընկերությունը կոճակ է ավելացնում Windows-ի ստեղնաշարին՝ իր 《AI Copilot》արհեստական ինտելեկտի ծառայությունն ակտիվացնելու համար, և այս նոր կոճակով առաջին համակարգիչները կթողարկվեն այս ամիս:
News.am
ՌԴ-ն չի խանգարում ԱՄՆ-ին կարևոր ջանքեր գործադրել, որոնք անհրաժեշտ են Երևանին և Բաքվին. Պետդեպ
Ոչ, Ռուսաստանը ոչ մի կերպ մեզ չի խանգարում կարևոր դիվանագիտական ջանքեր գործադրել, որոնք, կարծում ենք, անհրաժեշտ են Հայաստանին և Ադրբեջանին, և մենք կշարունակենք իրականացնել դրանք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կանխում է այս հարցում առաջընթացը:
Panorama.am
ԱՄՆ-ն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախում սրբավայրերի վտանգման պատճառով
Միացյալ Նահանգներն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախի Հանրապետության նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար: Այս մասին գրում է «Ազատությունը»։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանից բացի ցանկում ընդգրկվել են նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կոմորոսը և Վիետնամը:
Պաշտոնական Վաշինգտոնի այս որոշումը հաջորդել է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի պահպանման առնչությամբ Միջազգային կրոնական ազատության հարցերով Միացյալ Նահանգների հանձնաժողովի բարձրաձայնած մտահոգություններին:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ շուրջ 105 հազար մարդ, ստիպված եղավ հեռանալ Հայաստան:
Ամերիկյան հանձնաժողովը տագնապ է հնչեցրել նաև Իլհամ Ալիևի ղեկավարած՝ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրում կրոնական գործունեության կարգավորումների առնչությամբ, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների գրանցման և պաշտոնական մարմնի կողմից նրանց գրականության հաստատման պահանջների:
News.am
Իրանով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանով երթուղին այլևս չի դիտարկվելու։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ այս հարցում։ Այս մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հայաստանով Նախիջևանի հետ տրանսպորտային կապերը չեն ազդի Հայաստանի ինքնիշխանության վրա։ Մենք պատրաստ ենք դիտարկել այնպիսի մոդելներ, ինչպիսին Կալինինգրադն է»,- հավելել է նա։
Yerevan.Today
Ադրբեջանում այս պահին հաստատված 23 գերի է պահվում. Արգիշտի Քյարամյան
Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով պատանդառված անձինք են, «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ ունենք փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են վերպետական ատյանների»,-տեղեկացրել է Քյարամյանը։
Նա նշել է, որ 22 անձի վերաբերյալ կա նաև ՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է։
tert.am
Հյուսիսային Կորեան մոտ 200 արկ է արձակել հարավկորեական կղզիների ուղղությամբ, հայտարարվել է բնակչության տարհանում
Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ, որոնք գտնվում են Դեղին ծովում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ արձակումը տեղի է ունեցել հունվարի 5-ի առավոտյան, տեղի ժամանակով ժամը 9։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում։
Գործակալության տվյալներով` հարավկորեացի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում տուժածներ չկան։ Արկերն ընկել են Դեղին ծովի բուֆերային գոտում, որը սահմանվել է 2018 թ․ միջկորեական ռազմական համաձայնագրի շրջանակներում, որից դուրս գալու մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է 2023 թ․ նոյեմբերին։
Տեղի ժամանակով կեսօրից հետո Հարավային Կորեայի զինվորականները երկրի արևմտյան սահմանին գտնվող Յոփյոնդո և Պենյոնդո կղզիների բոլոր բնակիչներին հրահանգել են տարհանվել։
Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը Հյուսիսային Կորեայի կողմից արկերի արձակումն անվանել է «սադրիչ գործողություն» և նախազգուշացրել, որ համապատասխան քայլեր կձեռնարկի։ Ի պատասխան արկերի արձակման՝ Սեուլը նախատեսում է զորավարժություններ անցկացնել հյուսիս-արևմտյան սահմանային կղզիներում։
tert.am
Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացրել Դեղին ծովի կղզիներում՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից գնդակոծման
Հարավային Կորեայի զինված ուժերը վարժական հրաձգություններ են անցկացրել՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիների մերձակայքի ջրերի գնդակոծության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի՝ զորավարժություններին մասնակցել են ծովային հետևակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիներում։ Հարավկորեական կողմը գնդակոծել է ջրային տարածքը, զորավարժություններին ներգրավվել են K9 ինքնագնաց հրետանային կայանքներ։
Հիշեցնենք, այսօր տեղի ժամանակով ժամը 9։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիների ուղղությամբ։ Արկերն ընկել են Դեղին ծովի բուֆերային գոտում, տուժածներ չկան։ Հարավային Կորեայի զինվորականները երկու կղզիների բնակիչներին հրահանգել են տարհանվել։