Մամուլի տեսություն 10.01.2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212104-Մամուլի_տեսություն_10.01.2024
Այսօրվա մամուլի տեսության մեջ կարդում ենք․  «Արևմտյան Ասիայում Ամերիկայի Շախ և մատ լինելուց» մինչև «ուկրաինական բանակի կորուստների սարսափելի վիճակագրությունը»
(last modified 2025-09-25T14:17:58+00:00 )
Հունվար 10, 2024 16:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.01.2024

Այսօրվա մամուլի տեսության մեջ կարդում ենք․  «Արևմտյան Ասիայում Ամերիկայի Շախ և մատ լինելուց» մինչև «ուկրաինական բանակի կորուստների սարսափելի վիճակագրությունը»

Իրան

Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ը շախ և մատ է եղել  Իրանի հզորության դիմաց

Ամերիկյան New York Times լրատվամիջոցը իր վերլուծական հոդվածում անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-ի գաղտնի դիվանագիտական վայրիվերումներին՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 7-ի պատերազմը փոխեց մթնոլորտը երկու երկրների միջև։ The New York Times-ը նշել է, որ Բայդենը և նրա օգնականները անցյալ ամառ եկել են այն համոզմանը, որ Իրանի և նրա միջնորդված խմբերիի դեմ պաայքարելու հնարավորությունը սահմանափակ է:

Այժմ ԱՄՆ-ի և Իսրայելի և մոտ 10 այլ երկրների պաշտոնյաները, որոնք միացել են Կարմիր ծովում առևտրի հոսքը պահպանելու համար, կանգնած են նոր Իրանի առջև։ Թեհրանի հետ կապված խմբերն այն տասնյակ հարձակումներից հետո, որոնք իրականացրին Կարմիր ծովից մինչև Լիբանան և Իրաք գտնվող տիրույթում, անցած շաբաթ երկու անգամ ուղղակիորեն բախվել են ԱՄՆ-ի ուժերի դեմ, իսկ Վաշինգտոնը բացահայտորեն սպառնացել է օդային հարվածներ հասցնել, եթե բռնությունները չդադարեն:

 

 

Քեյհան

Ուկրաինական բանակի կորուստների սարսափելի վիճակագրություն. ամսական 30.000 զինվոր է սպանվում

Ուկրաինայի նախկին դատախազը բացահայտել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմի սկզբից ի վեր այս երկիրը է իր ռազմական ուժերից կորցրել ավելի քան 500 հազարը: Նրա խոսքով, Ուկրաինան ամսական կորցնում է մոտ 30 հազար զինվորական։

Ուկրաինական պատերազմից անցել է գրեթե երկու տարի, պատերազմ, որի ժամանակ Ուկրաինան գրեթե ամբողջությամբ ավերվել է, ավելի քան 10 միլիոն մարդ տեղահանվել է, տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորականներ սպանվել են։ Մինչ այս արևմտյան լրատվամիջոցները հաղորդումներով հայտարարել էին, որ զոհերի մեծ թվի պատճառով այս երկրի գերեզմանատներում այլևս տեղ չկա պատերազմի նոր զոհվածներին հուղարկավորելու համար։

 

Էթեմադ

Ամերիկայի անհամաձայնությունը Գազայում հրադադարի վերաբերյալ

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը այս պահին համաձայն չէ Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։

Պնդելով, որ զինադադարն այժմ Համասի օգտին կլինի, Քիրբին ասաց, որ Գազայում Սիոնիստական ​​ռեժիմը միտումնավոր չի թիրախավորել լրագրողներին:

 

Դոնյայե Էղթեսադ

Համաշխարհային բանկ. Իրանի տնտեսական աճը կազմել է 4,2 տոկոս

Իրանի տնտեսությունը 2023 թվականին աճել է 0,4 տոկոսով՝ հասնելով 4,2 տոկոսի, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի 1,9 տոկոս միջին տնտեսական աճը։

2023 թվականին Սաուդյան Արաբիան ռեցեսիայի մեջ է մտել՝ գրանցելով 0,5% բացասական աճ։

Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 19 երկրների շարքում 2023 թվականին Իրանը զբաղեցրել է տնտեսական աճի երրորդ հորիզոնականը։

 

Yerevan.today

Պատասխանատու ասում եմ՝ այս պայամագրով ՀՀ համար որևէ ձեռքբերում չկա. Քրիստինե Վարդանյան

Ես չորս պատգամավորներից մեկն եմ, որ ծանոթացել եմ «Խաղաղության պայմանագրի» ՀՀ և Ադրբեջանի առջարկներին: Ես չեմ կարող հիմա առանձնացնել մի կետ, որը կարող է ձեռքբերում համարվել ՀՀ համար: Այս մասին լրագրողերի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ես շատ պատասխանատու կարող եմ ասել, որ չկա որևէ երաշխիք, որ նման պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը չի հարձակվելու»,-ասաց նա:

 

Հրապարակ օրաթերթ

Շահրամանյանն Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկել է, պատճենն ուղարկել Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի և իշխող վարչակարգի այլ ներկայացուցիչների սպառնալիքներին՝ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, մեր տեղեկություններով, Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, որի մասին հաշված թվով մարդիկ գիտեն։ Որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թերևս փորձելով կանխել հետագա շահարկումները ՔՊ-ականների կողմից։ Հիշեցնենք․ անցած տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց, Սամվել Շահրամանյանը հանդիպումներ ունեցավ ադրբեջանական կողմի հետ և հայտարարություն տարածեց, թե հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը, այդ թվում՝ մինչեւ հունվարի 1-ը կլուծարվեն նաև պետական բոլոր կառույցները։

Ըստ հրապարակման՝ Շահրամանյանը որոշումն ընդունել է՝ հանուն Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման։ Բուն հրամանագրի տեքստը չի հրապարակվել, դրա մասին միայն տեղեկություն է տարածվել, նախ՝ ռուսերեն, ապա՝ հայերեն։ Եվ դա հրապարակվել է ոչ թե նախագահականի կայքում, այլ այդ օրերին Ստեփանակերտից ստացվող պաշտոնական լրատվության միակ հարթակ դարձած Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։

 

Mamul.am

«Վարչապետն աղաղակում էր՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը. իսկ ո՞վ է վրեժի թիրախը». Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են իրենց գերնպատակ Զանգեզուրի միջանցքի ավարտի մասին, արդեն հստակ ժամկետներով բացել են ու 2029 թվականին էլ ավարտելու են, Աբդուլքադիր Ուրալօղլուն այսպիսի թյուրքադրբեջանական լավատեսական նախագծեր է հրապարակել, ադրբեջանի միջազգային հանցագործ նախագահը Հայաստանին ամանորի նախաշեմից սպառնում է իրենց պահանջները չկատարելու դեպքում պատժել, Իրանը կրկին մտահոգվել է՝ անուղղակի հայտարարություններ է անում ՀՀ տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության պաշտպանության մասին ԱԳՆ մակարդակով, ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն է եկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները քննարկելու, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ է տեսել, իսկ ՀՀ վարչապետը մարզից մարզ ճամփա է ընկել ձախողած շինարարության հետքերով, կախիչներ է պոկում, բասկետբոլի ցանցերի անցքերը, տուկի թելերը ստուգում, ցնցուղ տալիս ԿԳՄՍ նախարարին՝ գինը պարզելու, մարզպետներ հանում, տեղական կադրերին պատժում։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյան վարչապետին արտաքին քաղաքականությունն ընկճել է, և նա որոշել է դրանով չզբաղվել, ողջ ուժերը կենտրոնացնել կառավարության դպրոցաշինական ծրագրի տապալման տեղական մեղավորներին գտնելու, վերարկուն թողած՝ ընկնել է պոկված, անորակ կոճակների հետևից:

 

News.am

Հունաստանը հստակորեն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի պահպանման օգտին. Հունաստանի նախարար

Հունաստանը հստակորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի պահպանմանը։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը։

Հունաստանի արտգործնախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը, և Աթենքը մտադիր է աշխատել այդ հարցով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ։ «Հունաստանը հստակորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի պահպանմանը և ցանկանում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բացահայտի հնարավոր սպառնալիքները»,- ասել է նախարարը։

Նա վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների խորացմանը՝ ասելով, որ «Հունաստանը միշտ պատրաստ է վստահելի գործընկեր լինել և անկեղծորեն հավատում է, որ բարգավաճումը կարող է լինել միայն Եվրոպայի հետ»։

Խոսելով Երեւանի եւ Բաքվի բանակցությունների մասին՝ նա ասել է, որ Հունաստանը հավատում է երկխոսությանը։ «Հունաստանն ասում է 3 բառ, որոնք վերաբերում են այլ երկրներում և աշխարհում տիրող իրավիճակին՝ ժողովրդավարություն, դիվանագիտություն, երկխոսություն։ Ներգրավված կողմերը պետք է երկխոսության մեջ լինեն: Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը շատ իրատեսական և արդար լուծում է: Խաղաղ գործընթացը պետք է անդրադառնա կոնկրետ խնդիրների:

Սահմանների սահմանազատումը պետք է հստակ լինի՝ ապագայում բարբարոսությունը կանխելու համար։ Նպատակին հասնելու իրական հնարավորություն կա։ Ռազմական գործողություն չպետք է լինի»,- թվարկեց նախարարը՝ հավանություն տալով ՀՀ կառավարության քայլերին խաղաղության հասնելու գործընթացում