Մամուլի տեսություն 13.01.2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212264-Մամուլի_տեսություն_13.01.2024
Իրանական մամուլի այսօրվա հիմնական վերնագրերը վերաբերում էին «Եմենի վրա Ամերիկայի ​​և Անգլիայի հարձակումներին» և «Հաագայի դատարանում Սիոնիստական ​​ռեժիմի դատավարությանը»։ Այս մասին ուշագրավ վերլուծություններ են հրապարակվել  այսօրվա իրանական մամուլում։
(last modified 2025-09-25T14:17:58+00:00 )
Հունվար 13, 2024 16:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.01.2024

Իրանական մամուլի այսօրվա հիմնական վերնագրերը վերաբերում էին «Եմենի վրա Ամերիկայի ​​և Անգլիայի հարձակումներին» և «Հաագայի դատարանում Սիոնիստական ​​ռեժիմի դատավարությանը»։ Այս մասին ուշագրավ վերլուծություններ են հրապարակվել  այսօրվա իրանական մամուլում։


Վաթան Էմրուզ

Ամերիկայի շքերթը ժամը զրոյին

Փաստերը ցույց են տալիս, որ Բայդենը սխալ հաշվարկների գերի է դարձել Եմենի վրա հարձակման հարցում: Ամերիկացի պետական ​​այրերի հայտարարություններից երևում է, որ յանկիները գործողություններ են սկսել՝   իրենց զսպողական ուժը վերականգնելու նպատակով, սակայն զսպման կանոնների հիմնական նպատակը մյուս կողմի հրաժարեցումն է հետագա գործողություններից։ Բայց Բայդենի կառավարության ռազմական գործողությունները չեն կարող «զսպում» պարտադրել դիմադրության առանցքին և  Եմենի բանակին ետ չեն պահի  Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդաբում իր ռազմավարությունը իրականացնելու մտադրությունից, թեև Եմենի ազգային բանակի պաշտոնյաները արդեն զբաղված են ամերիկյան և բրիտանական օբյեկտներին հուժկու պատասխան հակահարված մշակելով։

Վաշինգտոնը միայն բարդացրեց տարածաշրջանում լարվածության Ռուբիկի խորանարդը իր չմտածված գրոհով: Բայդենի վարչակազմի սխալ ռազմավարական գիծը կարելի է նկատել նաև տան ներսում։ Կառավարությունն այնպիսի հապճեպ որոշում է կայացրել, որ նույնիսկ Կոնգրեսի թույլտվություն չի ստացել Եմենում ռազմական գործողությունների համար և առաջացրել է Կապիտոլիումի զայրույթը, որն ապագայում էլ ավելի կմեծանա։

 

Քեյհան

Մենք ոչ մի քայլ չենք անի, միթե ուժեղ գործ կատարենք

Երեկ Օբամայի վարչակազմի ազգային անվտանգության նախկին փոխնախագահ Բեն Ռոդսը, արձագանքելով Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմական հարձակմանը, դիմելով այս երկու երկրներին, ասել է, որ երբ չկարողացաք հաղթել Եմենին մի քանի տարվա կոալիցիայով, ի՞նչ եք ձգտում այս ավիահարվածների միջոցով, դուք ինչ կարող եք անել: Նա նկատի ունի Եմենի դեմ 17 երկրների նախկին կոալիցիան, որը, ըստ Սաուդյան Արաբիայի բանակի (հակամարտության սկզբում) պետք է ջախջախեր Եմենի դիմադրությունը 3 օրվա կամ առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում։ Բայց այդ լայնածավալ պատերազմը ձգձգվեց ավելի քան 8 տարի, և հիշյալ կոալիցիան, որի երկու հիմնական անդամներն էին Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, ստիպված եղավ նահանջել՝ դիմելով հրադադարի։

 

Ջավան

Թել Ավիվը Հաագայի դատարանում

Հաագայի դատարանում Հարավային Աֆրիկայի իրավական գործողություններով Սիոնիստները բախվել են ցեղասպանության մեղադրանքով ակտիվ գործին, և պաղեստինցիների նկատմամբ նպատակաուղղված սպանությունների ու հալածանքի վերաբերյալ փաստաբանների բազմաթիվ ապացույցներով և փաստարկներով, նրանց ոչ մի լուծում չի մնացել, քան կեղծիքին ու ժխտողականությանը դիմելը: Չնայած Միացյալ Նահանգների համակողմանի աջակցությանը, նրանք հայտնվել են այնպիսի իրավիճակում, որտեղ, ըստ սիոնիստ լրագրողներից մեկի խոստովանության, ոչ միայն ձախողվել են, այլև ապրել են ամենածանր օրը Գազայում վերջին պատերազմի սկզբից ի վեր։

«Մենք լավ գիտենք, որ մեր ազատությունը թերի է առանց պաղեստինցիների ազատության»։ Հարավային Աֆրիկայի հանգուցյալ առաջնորդ, ապարտեիդի դեմ պայքարի ամենահայտնի գործիչ Նելսոն Մանդելայի այս հայտնի նախադասությունը այս օրերին ևս մեկ անգամ արծարծվում է այն գործողության շրջանակում, որը այդ երկրի փաստաբանական թիմը Հաագայի դատարանում հետևողական է սիոնիստների դեմ:

 

Ֆարհիխթեգան

Ֆրանսիայի համասեռամոլ վարչապետի սեռական զուգընկերը դարձել է այս երկրի արտգործնախարար

Ֆրանսիայի միասեռական վարչապետը նոր արտգործնախարար է նշանակել Ստեֆան Սիգուրնիին։ Ռաշաթուդեյը գրել է, որ ինքը Ֆրանսիայի նոր վարչապետի կողակիցն է։

 

Aysor.am

Հեռու մնացեք իշխանությունից, թողեք գան մարդիկ, ովքեր կաշկանդված չեն պարտության ծանր բեռի բարդույթով․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Իհարկե, ակնհայտ է, ինչպես մի շարք հարցերում, այնպես էլ Արցախի հարցում հանրության մի ստվար մասի, Մայր Աթոռի ու իշխանությունների միջև կա կարդինալ մոտեցումների տարբերություն․ «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Ըստ նրա՝ իր համար զարմանալի է այն ահռելի վիհը, որ կա իշխանությունների դիրքորոշման փոփոխությունների միջև։ «Մինչև 2020թ. «Արցախը Հայաստան էր, և վերջ», իսկ դրանից հետո՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»։ Դժվարանում եմ արժանահավատ համարել Արցախի հարցում իշխանությունների բերած փաստարկները, որովհետև իշխանությունն ազնիվ չէ խնդիրները բաց քննարկելու։ Բոլոր խելամիտ ռացիոնալ մարդիկ էլ, իհարկե, հնարավորությունների և ցանկությունների միջև հստակ սահմանագծումներ ունեն, յուրքանչյուր մարդ էլ հասկանում է՝ միշտ չէ, որ ցանկությունները կնպաստեն, բայց չկան ռացիոնալ բացատրություններ, որ մենք զգանք՝ իշխանության որդեգրած գիծն Արցախի հարցում արդարացված է»,-ասաց նա։

Արքեպիսկոպոս Խաչատրյանն անդրադառնալով պատերազմից հետո հրաժարականի Կաթողիկոսի պահանջին՝ հստակեցրեց, որ կոչն ուղղված էր Փաշինյանի խղճին՝ հեռանալ ու թույլ տալ արդյունավետ որոշումներ կայացնել։ Մինչդեռ այս կոչն, ըստ նրա, սվիններով է ընդունվում։

«Եկեղեցու խնդիրն այն չէ, որ նրա անձը փրկի ամեն ինչի գնով։ Մենք իր հետ խնդիր չունենք․․․ Հիմա ասում է՝ բա ո՞վ… Դա մյուս հարցն է, բայց եղբա՛յր, ո՛չ դու։ Դու չես այն մարդը, ով պետք է որոշի երկրի հետագա ընթացքը։ Մարդը դժվար է ընդունում իր սխալը, բայց երկրի ղեկավարը պետք է կարողանա տարբերակվել։ Երբ դու ասում ես՝ պատրաստ եմ գնդակահարության պատի տակ կանգնել, դա միայն խոսք չպետք է լինի, այլ նաև պատրաստակամություն, առավել ևս, որ ոչ ոք չի պատրաստվում գնդակահարել։ Բայց պետք չէ թողնել, որ հարցը հասնի ինքնադատաստանի։ Ի վերջո, այստեղ չլինի պատիժը, կլինի այնտեղ՝ մահվանից հետո»,-ասաց նա։

 

Panorama.am

«Սովորական ցեղասպանություն». Բաքվի հայերի ջարդերի 34-րդ տարելիցն է

34 տարի առաջ այս օրը միջազգային հանրությունն ականատես եղավ Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ հերթական ոճրագործությանը։

1990 թ. hունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին  հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը   Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը  բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից:

1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ:

Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հայուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվեցին շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքեր:

 

News.am

Հոսեյնի. Ալիևը փորձում է Հայաստանին զրկել տարանցման հնարավորություններից

Ալիևը նորից ակտիվացել է և սկսել է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, սակայն Հայաստանում Իրանի դեսպանն արձագանքեց այս պնդումներին՝ ասելով, որ Իրանը դեմ է միջանցքին և աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին։

«Ալիևի թիկունքում այլ ուժեր կան, որոնք օգտագործում են նրան տարածաշրջանը մշտական ​​լարվածության մեջ պահելու և թույլ չտալու, որ իրական խաղաղության հասնեբ։ Խոսքը Թուրքիայի, Իսրայելի եւ այլ երկրների մասին է։

Իրանի միջոցով Ադրբեջանի և Նախիջևանի կապը Թեհրանին լծակներ է տալիս Անկարայի և Բաքվի վրա: Սա բխում է և՛ Իրանի, և՛ Հայաստանի շահերից։ Սա հենց այն այլընտրանքն է, որը Թեհրանն առաջարկել է Ադրբեջանին»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով, Բաքուն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը առաջ տանելով, փորձում է թույլ չտալ տարանցիկ ճանապարհների բացում Հայաստանով, այլ ցանկանում է, որ դրանք անցնեն միայն Ադրբեջանով։