Մամուլի տեսություն 17.01.2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212466-Մամուլի_տեսություն_17.01.2024
Իրանական այսօրվա մամուլում կարդում ենք․ «Կարմիր ծովում լարվածության հետևանքով Արևմուտքի տնտեսությանը օրական 10 միլիարդ դոլարի վնասից» մինչև «Իրանի ծանր ջրի գնումը ԱՄՆ-ի կողմից» թեմաները:
(last modified 2025-09-25T14:17:58+00:00 )
Հունվար 17, 2024 17:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.01.2024

Իրանական այսօրվա մամուլում կարդում ենք․ «Կարմիր ծովում լարվածության հետևանքով Արևմուտքի տնտեսությանը օրական 10 միլիարդ դոլարի վնասից» մինչև «Իրանի ծանր ջրի գնումը ԱՄՆ-ի կողմից» թեմաները:

Քեյհան

Կարմիր ծովի լարվածության հետևանքով Արևմուտքի տնտեսությանը օրական 10 միլիարդ դոլարի վնաս է հասցվում

Ֆրանսիական թերթը գրում է, որ Կարմիր ծովում և Ադենի ծոցում Եմենի դիմադրության գործողությունները մինչև տասը միլիարդ դոլարի վնաս են հասցնում արևմտյան երկրների տնտեսությանը և առևտրին։

Le Monde օրաթերթը գրել է, որ Արևմտյան երկրների և Եմենի հութիների միջև ռազմական լարվածությունն արդեն բացասաբար է ազդել Եվրոպայի արդյունաբերական գործունեության վրա, հատկապես՝ ավտոշինության արդյունաբերության ոլորտում։

Աշխարհի չորս խոշոր բեռնափոխադրական ընկերությունները, որոնք ընդհանուր առմամբ իրականացնում են ծովային փոխադրումների 53%-ը, դադարեցրել են իրենց նավերի երթևեկությունը Կարմիր ծովի մուտքի մոտ գտնվող Բաբ ալ-Մանդաբ նեղուցով, ինչի արդյունքում Ասիայից Եվրոպա  հասնելու համար երկարացել է իրենց նավերի երթուղին տասներեք հազար կիլոմետրով և տաս օրով։

Օրինակ, Tesla-ն Գերմանիայում առկախել է իր էլեկտրական ավտոմեքենաների արտադրությունը հունվարի 29-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում՝ Ասիայում արտադրվող մասերի պակասուրդի պատճառով:

 

Իրան

Սիոնիստների ռազմավարական թիրախների վրա հրթիռային հարձակման ուղերձը

Սիոնիստական ​​ռեժիմի կենտրոնակայանի վրա Իրանի հրթիռային հարձակման առնչությամբ միջազգային հարցերով ավագ փորձագետ Աբեդ Աքբարին ասել է. «Տարածաշրջանի անվտանգության հեռանկարը կարող է երաշխավորվել միայն տարածաշրջանի երկրների միջև փոխադարձ քաղաքական վստահության, լայն տնտեսական համագործակցության և էնդոգեն անվտանգության խորացման միջոցով։

Անդամակցելով տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին՝ Իրանը կիսվել է իր կարողություններով՝ արդար աշխարակարգ ձևավորելու համար և երաշխավորում է կայուն տնտեսական օգուտներ տարածաշրջանի բոլոր երկրների համար, սակայն չի կարող հանդուրժել արտատարածաշրջանային և անվտանգությունը խաթարող դերակատարներին, ինչպիսին է Սիոնիստական ​​ռեժիմը, որոնք իրենց միջնորդված ահաբեկչական խմբավորումների միջոցով վտանգում են տարածաշրջանի անվտանգությունը։

 

Համշահրի

Առանց պատճառի, Իրանը չի հարձակվում

Իրաքի ԶԼՄ-ների զարգացման կենտրոնի ղեկավարն ասել է, որ Իրանը առանց պատճառի չի թիրախավորում ոչ մի տարածաշրջան, և Իրաքի Քրդստանի Էրբիլի վրա ԻՀՊԿ-ի վերջին հրթիռային հարձակումը նույնպես առանց պատճառի չի կատարվել:

Նա հավելել է, որ Իսրայելի ռեժիմը Էրբիլին դիտարկում է որպես Մոսադի շտաբ։ Այն ներկա է այս քաղաքում։

 

Ֆարհիխթեգան

Մոհամմադ Էսլամի. Ամերիկան ​​Իրանից ծանր ջուր է գնել

Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է, որ Իրանի ծանր ջուրն արտահանվում է բոլոր զարգացած երկրներ, և Ամերիկան ​​նույնպես մեկ անգամ գնել է մեր ծանր ջուրը։

 

Ջամեջամ

Բլինկեն. Իրանի հետ միջուկային համաձայնագրի չեղարկումը մեծ սխալ էր

ԱՄՆ պետքարտուղարն ասել է., որ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակվել էր Համատեղ Գործողությունների Համապարփակ Ծրագրի  (JCPOA) իրականացման ընթացքում։ Իմ կարծիքով, Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալը մեծ սխալ էր։

Նա հավելել է. «Քանի որ Ներկայումս այլևս չունենք այս համաձայնագիրը, մենք գտնվում ենէ այնպիսի իրավիճակում, որում չէինք ցանկանում լինել»։

 

Aysor.am

Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը չի արտահայտում Իսրայելի իրական պետական քաղաքականությունը. Սերգեյ Մելքոնյան

Իսրայելի Արտաքին գործերի նախարարն օրերս անդրադարձել էր Թուրքիայի նախագահի՝ Գազայում ցեղասպանության մեղադրանքներին։ «Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող Թուրքիայի նախագահը պարծենում է, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր»:

APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանում է՝ Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը չի արտահայտում Իսրայելի իրական պետական քաղաքականությունը։ Պետական մակարդակով Իսրայելը երբեք թույլ չի տա, որ Հոլոքոստի հետ նույնացվի Հայոց ցեղասպանությունը, Իսրայելին պետք է, որ Հոլոքոստն ընկալվի իբրև բացառիկ մի բան, որովհետև այն Իսրայելի թե՛ պետական, թե՛ ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է։

«Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ բերում են ձախական կամ կենտրոնական ճամբարի ներկայացուցիչները, պարզապես իրենք երբեք մեծամասնություն չեն։ Վերջին տարիներին Իսրայելում իշխում են աջական, կրոնական ճամբարները և իրենց համար Հայոց ցեղասպանության հարց օրակարգում չկա։ Արդարության համար պետք է նշել, որ Իսրայելի քաղաքներում հուշարձաններ դրվում են, բայց դա հիմնականում արվում է հայ համայնքին գոհացնելու համար։

Իսրայելը չի  ճանաչում Հայոց ցեղասպանությունը նաև Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերություններով պայմանավորված։ Թուրքիան առաջին մուսուլմանական պետությունն էր, որ ճանաչեց Իսրայելը որպես պետություն, այնուամենայնիվ, հատկապես 2010 թվականից սկսած՝ երկու երկրների հարաբերությունները վատթարացան»։

Միջազգայնագետն ընդգծում է՝ Թուրքիան շարունակում է իրեն դիրքավորել որպես մուսուլմանական աշխարհի առաջնորդներից մեկը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գլխավոր ուժային կենտրոններից մեկը, որտեղ էլ բախվում են Իսրայել-Թուրքիա շահերը․ «Այդուհանդերձ, որևէ ուղղակի քայլ Իսրայելի դեմ Թուրքիան չի անում, Իրանը, օրինակ, կոչ արեց, որ մուսուլմանական երկրները դադարեցնեն նավթի մատակարարումը, որի շնորհիվ Իսրայելի ռազմական մեքենան գործում է Գազայում։ Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին, Թուրքիան այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում։

Կարևոր է ընդծել՝ Թուրքիան երբեք գործնական, լուրջ քայլեր չի անում Իսրայելի դեմ, հաճախ՝ ճիշտ հակառակը։ 2020 թվականին Արցախյան երրորդ պատերազմում Իսրայելն ու Թուրքիան նույն ճամբարում էին, այդ երկրները համագործակցում են նաև տարածաշրջանում հետախուզության ոլորտում, համատեղ օպերացիաներ են իրականացնում իրանական ցանցի դեմ, բայց դա չի նշանակում, որ հարաբերությունները լարված չեն»։

 

Panorama.am

Վարդան Ոսկանյան. Իրանի հարվածները հակաիսրայելական են, հակաամերիկյան, պրոչինական ու պրոսիրիական

Վերջին օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել  Իրանն իր  հրթիռային հարվածներով։ Սիրիայի, Իրաքի, Պակիստանի տարածքում իրանական հրթիռային հարվածների պատճառների, հնարավոր զարգացումների ու ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքավորման շուրջ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Վարդան Ոսկանյանը նշել է, որ իրանական կողմը հստակ հայտարարել էր՝ տեղի է ունենալու վրիժառության գործողություն՝ Քերմանում իրականացրած ահաբեկչական գործողությանն ի պատասխան։ Իրանը որպես տարածաշրջանային գերտերություն չի կարող թույլ տալ, որպեսզի այն ուժերը, որոնք փորձում են Իրանի ներսում ահաբեկչության միջոցով ստեղծեն ապակայունացում, տարածաշրջանում գլուխ բարձրացնեն։ Հետևաբար իրանական գերճշգրիտ հարվածները Իրաքի, Սիրիայի ու Պակիստանի տարածքում տեղակայված ահաբեկչական խմբավորումների ու ոչ միայն, միանշանակ սպասելի էին՝ հատկապես հաշվի առնելով, որ   Իրանը 40 տարիների խստագույն պատժամիջոցների պարագայում կարողացել է հասնել ակնառու հաջողությունների ռազմատեխնիկական ոորտում։
Եթե մենք փորձենք դիտարկել հարվածների աշխարհագրությունն ու թիրախները, ապա ակնհայտ է, որ բացի ահաբեկչական խմբավորումների հենակետերից, ընդ որում դրանց թվում է նաև Սիրիայում գործող «Թուրքեստանի Իսլամական կուսակցությունը», որն ունի հակաչինական ուղղվածություն ու ակնհայտ հովանավորվում է Թուրքիայի կողմից։ Բայցի այդ խմբավորումներից, իրանցիները թիրախ դարձրեցին նաև Էրվիլում գտնվող իսրայելական արտաքին հետախուզության կենտրոնակայանը, որն ինչ-որ տեղ պատասխան է Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների։ Եթե հաշվի առնենք, որ խոցված թիրախները գտնվում են ամերիկյան հյուպատոսության անմիջական հարևանությամբ, ապա ցուցիչ է առ այն, որ իրանցիները ուղերձ են հղել դեպի ԱՄՆ՝ ի պատասխան իրենց դաշնակից եմենյան հութիների դեմ իրականացված գրոհի։

Եթե Պակիստանի ուղղությամբ գրոհը դիտարկենք, ապա այդ երկրի տարածքում գործում է  ահաբեկչական խմբավորում՝ «Ջեյշ ալ-Ադլ» անունով, որն էթնիկական առումով կազմված է բելուջներից, վերջինները բնակեցված են նաև Իրանի ծայր հարավարևելյան Սիստան ու Բելուջիստան նահանգներում, այս խմբավորումը պաբերաբար ահաբեկչական գործողություններ է իրականացնում այդ նահանգում հատկապես։ Իրանական կողմը հիմավոր կասկածներ ունի, որ այդ խմբավորումը հովանավորում է մի շարք հակաիրանական ուժերի կողմից, խոսքը մասնավորապես Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի մասին է։

Եթե փորձենք այս ամբողջն ընդհանրացնել ու բերել մեկ բանձևման, ապա կարելի է  ասել, իրանական հարվածը հակաիսրայելական էր, հակաահաբեկչական էր, հակաամերիկյան էր, հակապակիստանյան էր, պրոնիրանական էր, պրոսիրիական, պրոչինական։ Իրանը կարծեք ուրվագծում է իր դիրքավորումը աշխարհքաղաքական գործընթացներում և այդ առումով ուղերձներ է հղում։

Մեկ այլ կարևոր բաղադրիչ կա, իրանական կողմը քարոզչական տիրույթում կարողացավ հստակ ապահովել ռազմական գործողության հաջողությունը։ Տարածվում են բազմաթիվ կադրեր, որոնք ցույց են տալիս Իրանի ռազմական ներուժը, որը պակաս կարևոր չէ աշխարհում վարվող հիբրիդային պատերազմների տրամաբանության մեջ։

 

News.am

Ադրբեջանն ավերել է Արցախի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը. Monument Watch

2023 թվականի հունվարի 15-ին ադրբեջանական Milli TV յութուբյան ալիքում տեղադրվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Արցախի Հաթերք գյուղի՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում և նրան հարակից տարածքում: Այս մասին ահազանգում է Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունը։

«Տեսանյութում երևում է, որ Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի ինքնապաշտպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը և շրջակա գերեզմանոցը ենթարկվել են վանդալիզմի: Մասնավորապես շրջված են Հաթերք գյուղի պաշտպանների դիմանկարներով հուշաքարերի մեծ մասը, ինչպես նաև որոշ գերեզմանաքարեր: Տեսանյութը նկարահանել են հուշահամալիրի մոտ ինչ-որ աշխատանքներ իրականացնող ադրբեջանցիները: Տեսանյութում նաև երևում է, որ աշխատանքային գործիքներ, գազի բալոն տեղադրված են հուշաքարերի վրա (տեսանյութ):