Մամուլի տեսություն – 18.01.2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212516-Մամուլի_տեսություն_18.01.2024
Երեքշաբթի վաղ առավոտյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարձակումը ԻԼԻՊ-ի և Մոսադի ռազմաբազաների վրա կարևոր է իր ծավալով, ճշգրտությամբ և հեռավորությամբ:
(last modified 2025-09-25T08:17:39+00:00 )
Հունվար 18, 2024 17:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 18.01.2024

Երեքշաբթի վաղ առավոտյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարձակումը ԻԼԻՊ-ի և Մոսադի ռազմաբազաների վրա կարևոր է իր ծավալով, ճշգրտությամբ և հեռավորությամբ:

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Կրկնապատկվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային հրթիռային գործողությունների հեռահարությունը. Սա ուղերձ է Իսրայելին:

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վաղ առավոտյան հրթիռային հարձակումը Իդլիբում ԻԼԻՊ-ի և Էրբիլում Մոսադի շտաբների վրա կարևոր էր մի քանի առումներով, որոնցից մեկը հրթիռների ծավալն է։

Այս երկու գործողություններում, որոնք իրականացվել են միաժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը թիրախների ուղղությամբ արձակել են ընդհանուր առմամբ 24 հրթիռ, որոնցից 13-ը պատկանում են ԻԼԻՊ-ին Սիրիայում, իսկ 11-ը՝ Սիոնիստներին Իրաքի Քրդստանի տարածաշրջանում:

Նույնիսկ 4 տարի առաջ նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունի ժամանակ և դրանից հետո Այն ալ-Ասադի վրա հարձակման ժամանակ այս քանակի հրթիռներ չեն կիրառվել։

Մյուս կետն այն է, որ ըստ հրապարակված զեկույցների և այս գործողության նկարների՝ այս բոլոր 24 հրթիռներն առանց սխալների և առանց տեխնիկական խնդիրների խոցել են թիրախները, ինչը ցույց է տալիս այդ հրթիռների նախագծման և կառուցման բարձր ճշգրտությունն ու որակը։

Հրթիռների ճշգրտությունը պարզ երեւում էր նաեւ Էրբիլում Մոսադի շտաբի վրա հարձակման հրապարակված պատկերներում, թե ինչպես են նրանք բոլորը խոցում թիրախը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերջին գործողությունների մեկ այլ առանձնահատկությունն անցյալի համեմատ հրթիռների հեռահարության ավելացումն էր:

Ջավան օրաթերթ

Հանցագործություն՝ Գազայից փախչելուց առաջ

Գազայից իսրայելցիների դուրսբերումը, որը կոչվում է պատերազմի «երրորդ փուլ», ավելի հավանական է, քան ցանկացած այլ ժամանակ վերջին 103 օրվա ընթացքում։

 

Javan Online. Իսրայելցիների դուրսբերումը Գազայից, որը կոչվում է պատերազմի «երրորդ փուլ», ավելի հավանական է, քան վերջին 103 օրվա ցանկացած այլ ժամանակ: Նշվում է, որ եգիպտացիները Համասին և Սիոնիստական ռեժիմին հրավիրել են վերսկսել հրադադարի շուրջ բանակցությունները, մինչդեռ Իսրայելի ռազմական կաբինետի ներսում տարաձայնությունները տեսանելի են ավելի քան երբևէ։

Էեմադ օրաթերթ

Իրայելին նավարկել  թույլ չտալը Եմենցիների կողմից, աշխարհի ժողովրդի խնդրանքն է. Մենք հիանում ենք Եմենով

 

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ամիր Մոհամմադռեզա Աշտիանին Եմենի դեմ ամերիկյան պատերազմի ճակատագրի մասին ասել է. «Նրանք ասում են, որ Գազայում հանցագործությունը պետք է դադարեցվի և հրադադար հայտարարվի։ Աշխարհի ժողովուրդը նույնն է ուզում» ։

Քեյհան օրաթերթ

Նոր տարին Ամերիկայում արյունոտ մեկնարկով. 12 կրակոց, 16 զոհ և 47 վիրավոր 16 օրում

 

Ամերիկյան «Զինված բռնության արխիվը» հայտարարել է, որ այս տարվա առաջին 16 օրվա ընթացքում 12 զանգվածային կրակոցների հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել 47 մարդ։

Ամեն տարի Ամերիկայում հրազենային բռնությունների  զոհ են դառնում  հազարավոր մարդիկ: ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական կենտրոնի վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամերիկացիներին է պատկանում ամբողջ աշխարհում առկա 650 միլիոն քաղաքացիական զենքի մոտ կեսը (48%), և այդ զենքերը պատուհաս են դարձել այս երկրի ժողովրդի համար՝ ԱՄՆ-ի կառավարության և Կոնգրեսի անգործության պատճառով։

tert.am

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածություններում, որոնք ձեռք են բերվել Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև. Լավրով

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»՝ նկատելով, որ  վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային հայտարարություններում անդրադառնում են Ադրբեջանի և Նախիջևանի միջև հիմնական կապի ստեղծմանը:

«Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»: «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև: 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունում, որը դադարեցրել է պատերազմը, ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև երկու ուղղությամբ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ այդ տարնսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայության մարմինները», -ասել է Լավրովը՝ 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

tert.am

Ադրբեջանից հնչող հայտարարությունները «պրեսինգ» է ՀՀ իշխանությունների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան 

 

Ադրբեջանից հնչող հայտարարություններն առաջին հերթին ես դիտարկում եմ որպես «պրեսինգ» ՀՀ իշխանությունների նկատմամբ՝  իրենց օրակարգն առավելագույն հնարավորություններով իրացնելու համար։

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման դիտարկում արեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն, ըստ էության, Հայաստանից պահանջում է 8 գյուղ, որոնցից 4-ն ունեն անկլավի կարգավիճակ։

«Ալիևը ցանկանում է նաև փաստաթղթավորված ստանալ 2020-2021 թվականների ընթացքում ադրբեջանական զորքերի ՀՀ-ի տարածք ներխուժած այդ հատվածների լեգիտիմացումը, որը տարբեր գնահատականներով 200 քառակուսի կիլոմետր տարածք է կազմում»,- մատնանշեց պատգամավորը։

tert.am

Ալիևն ասում է՝ այն, ինչ իմ տիրապետության տակ է, իմն է, իսկ Նիկոլ Փաշինյանը զրո պատասխան է տալիս․ Արծվիկ Մինասյան 

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ այն, ինչ իմ տիրապետության տակ է, իմն է, իսկ Նիկոլ Փաշինյանը զրո պատասխան է տալիս։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ սահմանազատման և սահմանագծման համար սկզբունքային նշանակություն ունի սահմանամերձ բնակավայրերում անվտանգության պայմանների ստեղծումը, չի կարող այսօրվա օկուպացված քաղաքականության պայմաններում որևէ սահմանի շուրջ սահմանգծում լինել, որովհետև դա սպառնալիք է սահմանամերձ համայնքներին։

Մինասյանն արձանագրեց, որ այս հարցերը Փաշինյանի կառավարությունը չի արծարծում։

news.am

Հայաստանի ԶՈՒ-ով զբաղվում են մարդիկ, որոնք իրենք բանակում չեն ծառայել. Թագուհի Թովմասյան

 

Ինչքան խոսում ենք բանակում բարեփոխումների, նորարարությունների մասին, այնքան ունենում ենք առավել վատ պատկեր եւ առավել մտահոգիչ երեւույթներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Անընդհատ խոսվում էր, որ նախկին կոռումպացված գեներալիտետից պետք է ազատվել եւ ազատվեցին: Բոլոր հնարավոր «հին» մարդիկ բանակից դուրս են եկել եւ նոր մարդիկ են կառավարում: Այսօր ասել, որ նախկին բարքերն էլ, ես չեմ ընդունի: Ես կարծում եմ՝ համակարգային է խնդիրը, եւ այստեղ շատ մեծ դերակատարում ունի այն կարեւոր իրողությունը, որ Հայաստանի ԶՈՒ-ով զբաղվում են մարդիկ, որոնք իրենք բանակում չեն ծառայել: Իրենք կանոնդրական հարաբերությունները չեն պատկերացնում եւ բնականաբար, չեն կարող պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում շարքերում:

Ես պետք է համաձայնեմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ Հայաստանում հարցեր չեն լուծվում, ու դա ծնում է նոր պատասխանատվություն: Եթե բարձրացված խնդիրները ժամանակին ունենան ռեալ եւ օբյեկտիվ լուծում, մենք չենք ունենա մահվան ելքով կորուստներ բանակում»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը նկատեց, որ շատերը չեն ցանկանում աշխատել զինված ուժերում. «Եթե նայենք, թե վերջին շրջանում քանի փոխնախարար է փոխվել բանակում, որոնք պետք է տարբեր ոլորտներ համակարգեն, ի՞նչ առնչություն ունեն ընդհանրապես բանակի, զինվորականության հետ»,-ասաց նա: