Մամուլի տեսություն 21.01. 2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212666-Մամուլի_տեսություն_21.01._2024
Այժմ, երբ Իսրայելը խրված է Գազայի ճահիճում, Նեթանյահուն ջանքեր է գործադրում, որպեսզի սպառնալքի ու  ահաբեկման միջոցով մյուս կողմերին  ներքաշել մերձավորարևելյան ներկայիս հակամարտության մեջ, սակայն մինչ այժմ այդ կողմերը խելացի մոտեցում են ցուցաբերել և չեն մտել այս հակամարտության մեջ։
(last modified 2025-09-25T14:17:58+00:00 )
Հունվար 21, 2024 16:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.01. 2024

Այժմ, երբ Իսրայելը խրված է Գազայի ճահիճում, Նեթանյահուն ջանքեր է գործադրում, որպեսզի սպառնալքի ու  ահաբեկման միջոցով մյուս կողմերին  ներքաշել մերձավորարևելյան ներկայիս հակամարտության մեջ, սակայն մինչ այժմ այդ կողմերը խելացի մոտեցում են ցուցաբերել և չեն մտել այս հակամարտության մեջ։

Ֆարհիխթեգան

Իրանի կողմից «Սորայա» արբանյակի  արձակումը առաջին քայլն է երկրագնդի  GEO ուղեծիր հասնելու համար

Այն, ինչ Իրանի կողմից «Սորայա» արբանյակի արձակումը «Ղաեմ-100» արբանյակակիրի միջոցով ավելի կարևոր և ուշագրավ դարձրեց,  այս արբանյակի արձակումն էր երկրի ուղեծիր 750 կմ բարձրության վրա. բարձրություն, որը հայտնի է որպես Երկրի ցածր կամ LEO ուղեծիր:

Տեխնոլոգիական հայտնագործությունների խթանումից բացի, ուղեծրի այս կետը մարդկության համար ունի տարբեր օգուտներ, որոնք մշակվում են տիեզերքում աշխատանքի և հետազոտությունների միջոցով: Երկրի ցածր ուղեծրի նշանակության պատճառով տիեզերքի այս կետի առևտրայնացումը հնարավորություն է ստեղծում Արեգակնային համակարգում հայտնագործությունների հաջորդ քայլի և մարդու ներկայության հետագա ընդլայնման համար: Այս կետը իդեալական միջավայր է ապահովում անձնակազմի վերապատրաստման, սարքակազմերի հետազոտման ու փորձարկման համար՝ հետախուզական գործընթացներում օգտագործելու համար: Միջազգային տիեզերական կայանը այս ոլորտում առաջատար է։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տիեզերքում 750-ից 900 կմ բարձրությունը ամենաշատ օգտագործվող տիեզերական կետերից է, որը հիմնականում պայմանավորված է արևի միաժամանակյա ճառագայթումներով։

Ամենանշանաոր ընկերություններից մեկը, որը մեծ ներդրումներ է կատարել այս ուղեծրում, Starlink SpaceX ընկերությունն է, որին էր պատկանում մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիս ուղեծիրում առկա ակտիվ արբանյակների ավելի քան մեկ երրորդը:

 

Իրան

Նեթանյահուի մանիպուլյացիան` քաղաքական կախաղանից խուսափելու համար

Նեթանյահուն մի օր հուսահատությունից հարձակման հրաման է արձակում և արյունալի ռազմական հարձակումներով թիրախավորում Գազայի անպաշտպան ժողովրդին, իսկ հաջորդ օրը սպառնալիքներ է հնչեցնում Իրանի համար։ Բավական է, որ Բենիամին Նեթանյահուն փորձանքի մեջ ընկնի և այդ ժամանակ է, որ նա մի կողմի կդնի  քաղաքական գործչին բնորոշ բարքերն ու պահվածքը և  միայն սպառնալիքներ է հնչեցնում լրատվամիջոցների տեսախցիկների առաջ։

Այս փաստի ներքո են իմաստավորվում կիզված հողի մարտավարությունը, որը Իսրայելը իրականացնում է Գազայում և ճգնաժամի տարածումը, որին նա ձգտում է: Թեև սիոնիստական իշխանությունները պնդում են, որ Հըզբոլլահի հետ պատերազմ չեն ցանկանում, սակայն նրանք այդ տարբերակը դրել են սեղանին և ցանկանում են այս պատերազմը վերածել ավելի լայնածավալ՝ ամերիկա-իրանական պատերազմի:

Բայց այս ամենը այն դեպքում, երբ բոլոր այն կողմերը, որոնց Իսրայելը ցանկանում է ներքաշել Մերձավոր Արևելքի ներկայիս հակամարտության մեջ, խելացի մոտեցում են ցուցաբերել։

 

Ջամեջամ

Իսրայելի ռազմական կաբինետը փլուզման եզրին է

Իսրայելի անվտանգության աշխատակիցներից մեկը խոստովանել է, որ այս ռեժիմի ռազմական կաբինետը փլուզման եզրին է, և որ Նեթանյահուն տատանվում է ու շարունակում է ժամանակ վատնել։

 

Քեյհան

Իրանի հավասարակշռող փաթեթը

Պակիստանում, Իրաքում և Սիրիայում երեք ահաբեկչական դիրքերի նկատմամբ Իրանի միաժամանակյա հակազդեցությունը լայնորեն արտացոլվել է միջազգային և տարածաշրջանային հարթակներում: Վերլուծությունների մեծ մասը Իրանի օպերատիվ հզորության և ակտիվ գործողությունների իրականացման ու հակազդեցության կամքի շուրջ էր: Փաստն այն է, որ մեր տարածաշրջանում ոչ ահաբեկչության խնդիրն է ավարտվել, ոչ էլ նրան դիմակայելու անհրաժեշտությունն է վերացել։ Սրա պատճառն այն է, որ թեև ահաբեկչության միջազգային և տարածաշրջանային տարրերը ծանր հարվածներ են ստացել, բայց դրանք դեռևս չեն վերացել։  Ուստի պաշտպանության անհրաժեշտությունը դեռևս ուժի մեջ է։

 

Ջավան

Նեթանյահուի փախուստը Գազայից դեպի ահաբեկչություն

Նեթանյահուն կորցրել է փախուստի հնարավորությունը․ նա ոչ կարող է մնալ, և ոչ փախչել. Ինչ անել աշխարհի մարդկանց հանրային կարծիքի հետ։ Ոչ Գազա, ոչ նեղուց, ոչ ազգերի հանրային կարծիք, ոչ էլ կաբինետը․ Ուր կարող է գնալ։  Նա նույնիսկ չի կարող կանխել իրանական բալիստիկ հրթիռները, որոնք կարող են վայրէջք կատարել տարածաշրջանի լրտեսական օբյեկտների բետոնե ամուր շենքերի ընդհատակյա հարկերում: Խնդիրը շատ է բարդացել նրա ու այդ կեղծ ռեժիմի համար։ Իրանցի խորհրդականների սպանությունը մարտավարություն է, որը չի աշխատում կեղծ ռեժիմի համար՝ գնալու տեղ չունենալու  և մեծ փախուստի խնդիրը փոխհատուցելու համար:

 

News.am

Բաքվի վարչախումբը զավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի «մայրաքաղաք». Ոսկանյան

«Բաքվի վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024թ., իբր, «մայրաքաղաք»: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Եվ սա այն դեպքում, երբ Բաքվի վարչախումբն իր բնույթով և էությամբ իսլամատյաց է։ Դրա վերջին ակնառու դրսևորումը շիայական հռչակավոր իմամ Հուսեյնի եղբայր և զինակից, շիաների կողմից սրբացված Աբուլֆազլ Աբբասի անվան՝ արհեստածին Ադրբեջանում կիրառության պետական արգելքն է, որն անհնարին եղել հաղթահարել նույնիսկ եվրոպական ատյանների միջոցով», - հավելել է Ոսկանյանը:

 

Aysor.am

ԱՄՆ-ը աջակցում ենք հայ-ադրբեջանական ջանքերին, որով հող է պատրաստվում Հարավային Կովկասի խաղաղ ապագայի համար

Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցը Բաքու չի կայացել, քանի որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է նրան ընդունել։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցում մի շարք հայտարարություններ արեց, որոնք ոչ միայն ավելի բարդ դրություն ստեղծեցին բանակցային գործընթացի համար, այլև անգամ թիրախավորեցին միջնորդ պետություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին։ Վերջինիս մասով Ալիևը շեշտեց, որ ԱՄՆ-ին չի ընկալում որպես անաչառ կողմ։ Այս կապակցությամբ Radar Armenia-ն դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը՝ պարզելու համար ԱՄՆ դիրքորոշումը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները փոխանցում են, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին, ինչպես նաև չի ճանաչում ԱՄՆ-ին որպես անկողմնակալ միջնորդ։ Ինչպե՞ս կարող եք սա մեկնաբանել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը չի բացելու Հայաստանի հետ սահմանները, քանի դեռ Ադրբեջանից դեպի Նախիջևան անխոչընդոտ միջանցք (առանց անվտանգային, մաքսային և սահմանային վերահսկողության) չի տրամադրվել Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Արդյո՞ք այս նախապայմանն ընդունելի է ԱՄՆ կառավարության համար։

Այս հարցերին ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են.

«Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին։ Պարոն Բոնոն կանոնավոր կերպով խոսակցություն է ունենում Հայաստանում և Ադրբեջանում տարբեր առանցքային ներկայացուցիչների հետ՝ աջակցելու խաղաղության գործընթացին։

Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական ջանքերին, որոնք հող են պատրաստում Հարավային Կովկասի բնակչության՝ առավել խաղաղ ու բարգավաճ ապագայի համար։ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում աջակցելու այդ ջանքերին՝ լուծելու երկարատև խնդիրները և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղությանը»։

 

Panorama.am

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի անդամներին

Աժ-ից հայտնում են, որ անցնող շաբաթ Հայաստան էր այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը:

Հյուրերին ընդունել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանում կայացել են այլ հանդիպումներ եւս:

 

Panorama.am

Տիգրան Աբրահամյան. Տարածաշրջանում կրքերը բավականին թեժանում են

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Սիրիայի մայրաքաղաքում իրականացված հարձակման հետևանքով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաներ են զոհվել:

Հարվածի հետևանքով կորուստներ ունի նաև սիրիական կողմը:
Այս կորպուսի մարտիկներն ու բարձրաստիճան սպաներն անընդհատ թիրախում են, որովհետև նրա առանձին ստորաբաժանումներ պատասխանատու են տարբեր երկրներում իրականացվող հատուկ օպերացիաների համար, իսկ թիրախում` տարբեր երկրների հովանավորչությամբ գործող ահաբեկչական ցանցերն են:
Հիշեցնեմ, որ տարեսկզբին Իրանում ահաբեկչություն էր իրականացվել` հայտնի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հերթական տարելիցի հիշատակման օրը, ինչից հետո Իրանի ամենամարտունակ միավորումը` Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, պատժիչ հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում աշխարհի տարբեր կետերում:
Տարածաշրջանում կրքերը բավականին թեժանում են և չի բացառվում, որ միմյանց դեմ օգտագործվող հարվածներն առավել վտանգավոր ծավալների կհասնեն, իսկ բախումների մասշտաբը կտրուկ կընդլայնվի:
Միայն կարելի է պատկերացնել, թե դա ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի վրա, հատկապես Հայաստանի, որի իշխանությունը փոշիացրել է պետության իմունիտետը և կույր աչքերով սլանում է թշնամիների գիրկը»։

 

Panorama.am

Բագրատ Սրբազան. Մեզ միայն հաղթանակ է պետք վերածնունդի համար

«Մեզ է  հաղթանակ է պետք, ժողովուրդ։ Մեզ միայն հաղթանակ է պետք վերածնունդի համար»,-դիմելով հավատացյալներին՝ իր խոսքում նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանն ընդգծել է.

«Մենք չենք կարող ապրել ինչպես պատկերացնում ենք և մեկնել այս աշխարհից կիսատ, անհայրենիք, անպատիվ և անուրախ։

Մենք կոչված ենք ապրելու և այս աշխարհից մեկնելու՝ մեր անմահությունը նվաճած, Հայրենիքով, պատվով և ցնծությամբ։ Սա թող լինի մեր մտքի, հոգու, կյանքի նշանաբանը այսօրվանից՝ ընթացող մինչև մեր կյանքի վերջին վայրկյանը»։