Մամուլի տեսություն - 22.01.2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212710-Մամուլի_տեսություն_22.01.2024
«ԱՄՆ-ի ռազմաօդային բազայում տասնյակ սև գերեզմանների հայտնաբերումից» մինչև «Գազայի պատերազմի ժամանակ Իսրայելում աճող ներքին հակամարտությունները», կարդացեք/լսեք այսօրվա մամուլում։
(last modified 2025-09-25T08:17:39+00:00 )
Հունվար 22, 2024 15:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 22.01.2024

«ԱՄՆ-ի ռազմաօդային բազայում տասնյակ սև գերեզմանների հայտնաբերումից» մինչև «Գազայի պատերազմի ժամանակ Իսրայելում աճող ներքին հակամարտությունները», կարդացեք/լսեք այսօրվա մամուլում։

Քեյհան օրաթերթ

Քերմանում տեղի ունեցած միջադեպից հետո ահաբեկչական 10 թիմ է ոչնչացվել

ՆԳՆ անվտանգության և իրավապահ մարմինների փոխնախարարն ասել է. «Քերմանում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո հետախուզական գործակալությունների կողմից հայտնաբերվել և ոչնչացվել են ավելի քան տասը ահաբեկչական խմբեր»։

Սեյեդ Մաջիդ Միրահմադին հիշեցրել է. «Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական և անվտանգության մարմինները և զինված ուժերը շուրջօրյա աշխատանքներով պայքարում են թշնամիների մշտական ​​դավադրության դեմ»։

 

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Պատերազմ Գազայում՝ ճգնաժամ Թել Ավիվում

The New York Times-ը իր զեկույցում անդրադարձել է 3 մակարդակով Գազայի պատերազմի ֆոնին գրավյալ տարածքներում ներքին վեճերի սրմանը: 1-Իսրայելի ռեժիմի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հասարակական կարծիքի ճնշման ուժեղացմանը, 2-Իսրայելի ռազմական կաբինետի դեմ իսրայելական հայտնի պաշտոնյաների ճնշումը և 3- Գազայի հատվածում Իսրայելի ցեղասպանության դեմ միջազգային ճնշման ուժեղացումը: Ստեղծված իրավիճակի շարունակմամբ Իսրայելը պետք է պատրաստվի ընդունելու անբարենպաստ սցենարներ՝ ի դեմս Գազայի պատերազմի։ Սրանք Թել Ավիվի համար լուրջ ռազմավարական հետեւանքներով խնդիրներ են հարվում:

 

Իրան օրաթերթ

ՀԱՄԱՍ-ը չի պարտվել Գազայի պատերազմում

Վերջին իր զեկույցում «Wall Street Journal» թերթը, վկայակոչելով ամերիկյան հետախուզական գործակալությունների վիճակագրությանը, գրել է, որ թեև սիոնիստական ​​ուժերը սպանել են ՀԱՄԱՍ շարժման ուժերի մի փոքր տոկոսին, սակայն այս շարժումը դեռ ճկուն է անգամ մի քանի ամիս պատերազմելուց հետո։

Իսկ զարգացումները ցույց են տալիս, որ Թել Ավիվը ձախողել է իր նպատակը, աիրն է «Համասի» ոչնչացումը։ Չնայած Նեթանյահուի պնդումներին ՀԱՄԱՍ-ի ռազմական հզորության զգալի կրճատման մասին, կանադական CBC լրատվամիջոցների զեկույցում ասվում է. «Այս խմբի հրամանատարական կառուցվածքը և իսրայելական ուժերի հետ գործ ունենալու նրա կարողությունը մնում է անձեռնմխելի»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Մաքդիլ ռազմաօդային բազայում սևամորթներին պատկանող 121 գերեզմաններ են հայտնաբերել

ԱՄՆ ռազմաօդային ուժերը ծրագրում են ընդլայնել հնարավոր գերեզմանների որոնումները Ֆլորիդայի բազայում՝ 121 գերեզման հայտնաբերելուց հետո, ասել է բազայի պաշտոնյան։

2021 թվականի դեկտեմբերի 20-ին (երեք տարի առաջ) աֆրոամերիկացիների անհայտ գերեզմանատուն՝ հարյուրավոր գերեզմաններով, հայտնաբերվել է Ֆլորիդայի Քլիրուոթեր քաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքի տեղում՝ առնվազն չորրորդ լքված աֆրոամերիկացի գերեզմանատունը, որը հայտնաբերվել է վերջին տարիներին Ֆլորիդաում:

 

Շարղ օրաթերթ

Խառնաշփոթ իրավիճակ

Ըստ հրապարակված զեկույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի, 2023 թվականը մահացու տարի էր լրագրողների համար։ Լրագրողների միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ 2023 թվականին սպանվել է 94 լրագրող և մեդիա աշխատող, այդ թվում՝ ինը կին։

Այս զեկույցը վկայում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լրագրողների սպանությունների 67 տոկոս աճի մասին։ Եվրոպայում պատերազմից ավերված Ուկրաինան վտանգավոր երկիր է լրագրողների համար, իսկ դաշնության տվյալներով՝ Աֆղանստանում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Չինաստանում և Բանգլադեշում լրագրողների մահերն ավելի շատ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում են։

 

armenpress.am

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարցը

Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը հունվարի 22-ին սպասվող նիստի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կանցկացվի Բրյուսելում։ Նիստը նախագահելու է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նշվում է, որ ԵՄ Ժոզեպ Բորելը կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի հարցին՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո։ «Նա կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացում և ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ընթացիկ աշխատանքներում ջանքերի ակտիվացման  անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

 

armenpress.am

Նման երևույթները մեր մշակույթից պետք է դուրս գան. Ավինյանը՝ շտապօգնության բժիշկներին բռնության ենթարկելու դեպքերի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց շտապօգնության անձնակազմին բռնության ենթարկելուն առնչվող միջադեպերին իրավապահ մարմինների արագ և ճիշտ արձագանքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը  նման տեսակետ է հայտնել հունվարի 22-ին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում՝ հավելելով, որ նման դեպքերին կա համաչափ արձագանք:

«Պետք է նշեմ, որ այս դեպքերով քննչական մարմինները շատ արագ և ճիշտ են գործել: Այս դեպքերը հաճախակի են, սա էլ մեր մշակույթից պետք է մի փուլում դուրս գա, որովհետև տարօրինակ երևույթ է անընդհատ բժիշկների նկատմամբ բռնություն գործադրելը:

Մենք բոլորս մեր հարազատներին շատ սիրում ենք, բայց դա չի նշանակում, որ թույլատրելի սահմանները կարող ենք անցնել այն պայմաններում, երբ մարդը, բժիշկը եկել է մեր հարազատին օգնելու: Եվ երբ բժիշկը եկել է, պետք է թույլ տալ, որպեսզի նա իր պարտականությունները կատարի»,- ասաց Ավինյանը:

Վերջին օրերին Երևանում շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնություն գործադրելու երկու դեպք էր գրանցվել։

 

tert.am

Էրդողանը Բաքվից ազդանշանի է սպասում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Թոմաս դե Վաալ

2024 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Էրդողանը Բաքվին է սպասում։

Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ, Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալը։

Բրիտանացի հետազոտողը նախորդ տարի «Քարնեգի» հիմնադրամի կայքում տեղ գտած «Հայաստանի անապահովության տարին» վերնագրով իր հոդվածում 2023 թվականի լավատեսական սցենարների շարքում էր մատնանշել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և որպես դրան նպաստող գործոն էր ներկայացրել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հնարավոր հաղթանակը։

Սակայն, Անկարան շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել Հայաստանին, որոնցից, թերևս, գլխավորն է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ 

Ermenihaber.am-ը վերլուծաբանից հետաքրքրվել է, թե արդյոք նա 2024 թվականի համար շարունակում է հնարավոր համարել հարաբերությունների կարգավորումը երկու երկրների միջև։

«Կարծում եմ՝ դա հնարավոր է, կարծում եմ՝ Էրդողանը սպասում է Ադրբեջանին։ Թուրքիայի նախապայմանները փոխվել են տարիների ընթացքում։ Հիշում եք՝ 10-15 տարի առաջ թուրք պաշտոնյաներն ասում էին, թե բավական է, եթե հայկական զորքերը դուրս բերվեն թեկուզ միայն մեկ շրջանից, միայն Ֆիզուլիից (Վարանդա-խմբ․) կամ միայն Ջաբրայիլից (Ջրական-խմբ․), և իրենք կկարգավորեն հարաբերությունները։ Հետո կորսվեց ոչ թե մեկ, այլ յոթ շրջան, կորսվեց Ղարաբաղը, դեռևս չկա կարգավորում»,- նկատեց Դե Վաալը։

Ըստ նրա՝ թուրքական արտաքին քաղաքականության ոլորտի ընտրանին տեսնում է բոլոր այն առավելությունները, օգուտները, որոնք կստանան Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորման դեպքում․ Նոր տրանսպորտային կապեր կարող են ստեղծվել, Թուրքիան կարող է խաղացող դառնալ Հարավային Կովկասում, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է լավ ազդել թուրք-ամերիկյան՝ մասնավորապես Կոնգրեսի հետ հարաբերությունների վրա և այլն։

«Նրանք հաշվի են առնում այդ շահերը, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այժմ ակնհայտորեն վարում է նախագահի աշխատակազմը, պարոն Էրդողանը, և նա այժմ Բաքվից ազդանշանների է սպասում։

Իմ կարծիքով՝ եթե նույնիսկ փոքրիկ, մեկ էջանոց պայմանագիր ստորագրվի Բաքվի և Երևանի միջև, դա բավական կլինի Անկարայի համար։ Բայց սա շատ լավատեսական սցենար է և իսկապես, դժբախտաբար, կախված է Բաքվից»,- եզրափակեց փորձագետը։

 

tert.am

Սպառազինnւթյան ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրները մեծամասամբ կարգավորվել են. ՊՆ

Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայնտնում են Պաշտպանության նախարարությունից՝ չհստակեցնելով՝ արդյոք խոսքը 400 միլիոն դոլարի շրջանակում իրականացված մատակարարումների մասին է:

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով դժգոհում էին, թե Ռուսաստանին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, սակայն այդպես էլ զենք չեն ստացել:

Ռուսաստանի դեսպանը, մինչդեռ, մեկ ամիս առաջ պնդել էր, թե ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Երևանի և Մոսկվայի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերը ավարտվել են ժամանակին:

Իշխանական պատգամավորները միայն վերջերս հայտնեցին, որ Ռուսաստանն արդեն մատակարարումներ է իրականացնում: Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը մոտ մեկ շաբաթ առաջ էր «Ազատության»-ն ասել, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է: