Մամուլի տեսություն - 24.01.2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212826-Մամուլի_տեսություն_24.01.2024
«օկուպացված Երուսաղեմի ռեժիմի կաբինետում հակամարտությունների սրացումից» մինչև «71-ամյա Պուտինի՝ իշխանության ղեկին մնալու բարձրացումը» այսօրվա մամուլում։
(last modified 2025-09-25T08:17:39+00:00 )
Հունվար 24, 2024 18:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 24.01.2024

«օկուպացված Երուսաղեմի ռեժիմի կաբինետում հակամարտությունների սրացումից» մինչև «71-ամյա Պուտինի՝ իշխանության ղեկին մնալու բարձրացումը» այսօրվա մամուլում։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Նեթանյահուի դիակին հարվածների մրցույթ

 

Վարչապետ Նեթանյահուի և օկուպացված Երուսաղեմի ռեժիմի պատերազմի նախարար Գալանտի միջև տարաձայնությունները հասել են գագաթնակետին Գազայի պատերազմում որդեգրված հաստատունությունների և մարտավարությունների շուրջ: Անգամ որոշ եբրայական աղբյուրներ հաղորդում են օկուպացված Երուսաղեմի ռեժիմի վարչապետի և պատերազմի նախարարի միջև կոնֆլիկտների սրման մասին՝ ընդհուպ մինչև ֆիզիկական կոնֆլիկտ։ Հարկ է հաշվի առնել, որ կողմերից ոչ մեկը չհերքեց նման լուրը և նույնիսկ այն չանվանեց չափազանցված։

Մոտ 4 ամիս տեւած պատերազմից և Գազայում և Խան Յունիսում շարունակվող ցեղասպանությունից հետո ՀԱՄԱՍ-ի ոչնչացման կամ Գազայի հատվածի օկուպացիայի մասին լուրեր չկան: Անգամ սիոնիստ գերիների վերադարձը օկուպացված տարածքներ կբացառվի մինչև մշտական ​​զինադադարի կնքումը և Իսրայելի պարտության պաշտոնական հայտարարությունն այս ռեժիմի իշխանությունների կողմից։

Համշահրի օրաթերթ

Դեհղան. Մենք սպասում ենք Ամերիկայի արձագանքին Հաջ Ղասեմի գործի վերաբերյալ

 

Իրանի նախագահի իրավական հարցերով տեղակալն ասել է. «Իրաքի կառավարությունից մեր պահանջն է ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել դիմադրության նահատակներ նահատակ Աբու Մեհդիի և նահատակ Սոլեյմանիի սպանության գործով, քանի որ հանցագործությունը տեղի է ունեցել Իրաքում, Իրաքի դատախազը գործնթացում է, և մենք սպասում ենք մեղադրական եզրակացության հրապարակմանը, որպեսզի վերջնական տեսքի բերենք նրանց գործողությունները:

Դեհղանը հավելեց. «Մենք գործ ենք հարուցել նաև հանցագործների դեմ, ովքեր ներգրավված են եղել այս սպանության մեջ։ Իհարկե, մենք ունենք նաև միջազգային գործ, որը մենք հետապնդում ենք»։

 

Էթելաաթ օրաթերթ

Ռուսաստանի 71-ամյա նախագահի վերելքը՝ ընդլայնելու իր իշխանությունը

 

Ռուսաստանի նախագահին սատարող քարոզարշավը հավաքել է 95 արկղ՝ լի խնդրագրերով, որոնցով հայտարարվում է, որ սատարում են այս թեկնածուին։ Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը հավաքել է բազմաթիվ արկղեր, որոնք լի են ստորագրված խնդրագրերով՝ ի պաշտպանություն մարտին երկրի նախագահական ընտրություններում նրա վերառաջադրվելու համար։ Հարց, որը Պուտինին կրկին վստահեցրել է իր հաղթանակը Կրեմլի մրցակցության այս շրջանում։

Այս 71-ամյա ռուս առաջնորդը նախկինում երկու անգամ օգտագործել է իր լիազորությունները՝ փոփոխելու սահմանադրությունը, որպեսզի օրինական կերպով կարողանա մնալ իշխանության ղեկին մինչև 80 տարեկան դառնալը։

Էթելաաթ օրաթերթ

Չինական հրթիռային հարձակման մոդելավորում ամերիկյան նավի վրա

 

Fox News-ը հայտնել է, որ Չինաստանում գաղտնի լաբորատորիան սիմուլյացիա է իրականացրել, որում վարժվել է հիպերձայնային հրթիռներով և արբանյակներով ամերիկյան ռազմանավերի վրա հարձակվելու հնարաւորությունը:

tert.am

ՌԴ-ում կործանված Իլ-76 օդանավում եղել է 65 ուկրաինացի գերի. նրանց այսօր պետք է փոխանակեին

 

ՌԴ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմական օդանավում եղել է Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորական, որոնք փոխադրվել էին Բելգորոդի մարզ՝ փոխանակման նպատակով, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Բացի այդ, օդանավում եղել է ինքնաթիռի անձնակազմի 6 անդամ և ՌԴ պաշտպանության նախարարության 3 ուղեկցող անձ։

Ըստ Mash թելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ ուկրաինական կողմին նախազգուշացվել է գերիներին Բելգորոդ ծրագրված տեղափոխման մասին։ Փոխանակումը պետք է տեղի ունենար այսօր։

Նշվում է, որ Բելգորոդի մարզում Իլ-76-ի կործանման վայր է մեկնել հանձնաժողով՝ աղետի պատճառները պարզելու համար, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

tert.am

Կառավարությունը կքննարկի ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

 

Կառավարությունը կքննարկի ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 25-ի նիստի օրակարգում։

Նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով: Այն մշակվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից։

«Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը»,-նշված է նախագծում։

Նշվում է նաև, որ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերին։ Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԵՄ-ի կողմից՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպան Մարագոսը հայտարարել էր, որ կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը հիմնականում իրավական հարցեր է կարգավորում։

news.am

Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը․ փաստաբանները հանդես են գալիս պաշտպանական ճառով 

 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ այսօր՝ հունվարի 24-ին, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Այսօրվա դատական նիստին պաշտպանական ճառով են հանդես գալու երրորդ նախագահի փաստաբանները։

Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազն էր հանդես եկել մեղադրական ճառով։ Դատախազը միջնորդել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին եւ մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

news.am

Հիմա Ադրբեջանը գնալու է մինչեւ վերջ, բոլոր քարտերն իր ձեռքում է. Արթուր Խաչիկյան

 

Կան որոշակի շատ պարզ օրենքներ միջազգային հարաբերություններում, որ եթե մի կողմը՝ հանձինս Ադրբեջանի, ունի այսպիսի առավելություն, ունի այսպիսի դաշնակիցներ եւ արտաքին աշխարհը ավելի շատ հետաքրքրված է այդ կողմի հետ համագործակցությամբ, քան մեզ հետ, ապա այդ կողմը չի կանգնելու եւ գնալու է մինչեւ վերջ: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Սթենդֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:

«Երկրորդը, եթե մենք ունենայինք նորմալ կառավարություն, գոնե այն ժամանակ, երբ հանձնվեց Արցախը, որը հանցագործ որոշում էր, այդ ժամանակ պետք էր ստանալ փոխզիջումներ Ադրբեջանից՝ գրավոր ձեւով: Հիմա Ադրբեջանը գնալու է մինչեւ վերջ, բոլոր քարտերն իր ձեռքում է, նրանք ունեն գազ, նավթ, Եվրոպան ուզում է իրենց հետ համագործակցել, էլեկտրականություն է ուզում ստանալ, ուզում է այլընտրանք ստեղծել ռուսական էներգառեսուրսներին, եւ ուզում են ստեղծել «միջին միջանցքը», որպեսզի  այլընտրանք ստեղծեն ռուսական տարածքով բոլոր կոմունիկացիաներին եւ Ռուսաստանը կտրել Իրանից:

Մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արեւելքում էլ ամեն ինչ արվում է, որ Իրանն ընդգրկվի այդ մեծ պատերազմի մեջ: Մենք այսօր ունենք խոշոր ռեգիոնալ պատերազմ, որի մեջ ընդգրկվել է Եմենը, Պակիստանը, Սիրիան, Իրանը, Իրաքը, Լիբանանը, Պաղեստինն ու Իսրայելը: Նրանց կողքին կնագնած են ԱՄՆ-ն եւ Բրիտանիան: Թուրքիան ու Ադրբեջանը ամեն ինչ շահելու են սրանից, որովհետեւ իրենք բոլորին պետք են: Իրենց օգնության գինը մենք են: Մենք ենք այն մանրադրամը, որով վճարելու են Թուրքիային ու Ադրբեջանին»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանը դա արեն այն ժամանակ, երբ թույլ տվեց, որ Թուրքիան մտնի Կովկաս՝ ստանալով ինչ-որ խոստումներ Ուկրաինայի պատերազմում. «Չնայած Ռուսաստանին այդտեղ խաբեցին: Խոստացել էին, որ Շվեդիան ու Ֆինլանդիան չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ, շատ լավ էլ դարձան: Խոստացել էին, որ զենք չեն վաճառի Ուկրանային, լավ էլ վաճառում են»,- ընդգծեց Խաչիկյանը: