Մամուլի տեսություն 27.01. 2024
Ամերիկացի լրագրողը, մատնանշելով, որ եմենցիների գործողությունները Կարմիր ծովում պատմական, շրջադարձային և անելանի իրավիրճակի աղբյուր են Ամերիկայի համար, ասաց, որ «Խոսքը աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի մասին է, որը կռվում է աշխարհի ամենահզոր բանակներից մեկի՝ ԱՄՆ-ի և որոշ չափով ՆԱՏՕ-ի դեմ։
Քեյհան
Ինչպե՞ս է աշխարհի ամենաաղքատ երկիրը անելանի վիճակում դրել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին Կարմիր ծովում:
Ամերիկացի լրագրող «Թոմաս Ֆայզը» հարցազրույցներից մեկում ասել է. «Այն, ինչ անում են Անսարուլլահը կամ ընդհանրապես եմենցիները, կարձանագրվի որպես պատմական , շրջադարձային և նոր դարաշրջանում փոփոխություններ առաջացնող իրադարձություններ։ Խոսքն աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի մասին է, որը կռվում է աշխարհի ամենահզոր բանակներից մեկի՝ ԱՄՆ-ի ու ընդհանրապես ՆԱՏՕ-ի դեմ ու հաղթում է։ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը կատարյալ ձախողում էր. Ամերիկացիները միջոցներ չունեն ճեղքելու եմենցիների ստեղծած շրջափակումը, միթե ձեռնարկեն համակողմանի ցամաքային հարձակում, որը ԱՄՆ-ի համար աղետաբեր կլինի, և դա շատ լավ գիտեն ամերիկացիները։ Մենք կանգնած ենք մի արտառոց իրավիճակի առաջ, երբ Միացյալ Նահանգները, որը միշտ հայտնի է եղել որպես աշխարհի ոստիկան, կամ թերևս ավելի ճիշտ համաշխարհային մաֆիայի ղեկավարը, բացարձակապես անկարող և անօգնական է իր կամքն իրագործելու աշխարհի այն տարածաշրջանում, որը երկար ժամանակ հայտնի էր որպես Ամերիկայի հետնաբակ»:
Վաթան Էմրուզ
30 միլիարդ դոլարի հնարավորություն
Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ շրջանի կառավարության հիմնական քաղաքականություններից է արդյունավետ շփումը տարածաշրջանային և հարևան երկրների հետ։ Այս առումով Թուրքիան, որպես արդյունաբերական երկիր, կարող է լինել Իրանի հզոր տնտեսական դաշնակիցներից մեկը։ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային տեսչության հաշվետվության համաձայն՝ վերջին 10 ամիսներին Իրանի և Թուրքիայի միջև իրականացվել է 9,541 մլրդ դոլարի արժողությամբ 297 հազար տոննա ապրանքաշրջանառություն։ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի համատեղ ծրագրի համաձայն՝ երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալը նախատեսված է հասցնել 30 միլիարդ դոլարի։
Ջավան
Ո՞րն է 2024թ. «Զինաթափման համաժողովի» հատուկ առաքելությունը
Սիոնիստական ռեժիմը շարունակում է կուտակել տարբեր տեսակի զանգվածային ոչնչացման զենքեր ՝ չանդամակցելով զինաթափման վերաբերյալ որևէ միջազգային պարտավորեցնող փաստաթղթի և առանց որևէ երաշխիքի կամ ստուգման մեխանիզմի տակ գտնվելու, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աչքերն էլ կույր են այս չվերահսկվող վիճակի վրա։ Իհարկե, քանի դեռ կա միջուկային զենք, ապա կա նաև դրա կիրառման վտանգը, և այդ ռիսկն ավելի է սրվում, երբ այն գտնվում է կեղծ և հանցավոր սուբյեկտի մոտ, որը կորցնելու ոչինչ չունի։
Իրան
Թեհրանի 《Թաթրե շահր》 թատրոնի ծանրաբեռված օրերը
Իրանի 42-րդ «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնի հինգերորդ օրն ավարտվեց հինգշաբթի և ուրբաթ օրերին 13 բեմական և 9 փողոցային ներկայացումներով։
Իրանական թատրոնի բաբախող սիրտը《Թաթրե շահր》 թատրոնը, արտիստներին և հանդիսատեսին հյուրընկալելու հինգերորդ օրը, որը համընկավ նրա հիմնադրման 51-ամյակի հետ, ներկայացրեց չորս բեմադրություն, այդ թվում՝ ռեժիսոր Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված《թիվ 6》 բեմադրությունը՝ դարձնելով այն փառատոնի ամենածանրաբեռնված ու աշխույժ օրը։
հանդիսատեսի կողմից ներկայացված ստեղծագործությունների ընդառաջումը վեր էր դահլիճների տարողություններից և հանդիսատեսից մի քանիսը հատակին գորգերի վրա նստած դիտում էին ներկայացումները, ինչի արդյունքում փառատոնի հինգերորդ օրը 《Թաթրե շահր 》 թատերական համալիրի հանդիսատեսի թիվը հասավ 2 հազարի:
News.am
Ալիևը Ռուսաստանի օգնությամբ կփորձի իրականացնել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ծրագիրը. Արգիշտի Կիվիրյան
Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու ռազմավարական խնդիր կա. Մնացած ամեն ինչ այս նախագծի դետալներն են: Փաշինյանն ընդունեց այս ծրագիրը, քայլ առ քայլ իրականացրեց՝ զոհաբերելով Արցախը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Խոսքը հետևյալի մասին էր. եթե Արցախի հարցը փակվի, Արևմուտքը կկարողանա ստիպել Բաքվին և Երևանին ստորագրել խաղաղության պայմանագիր, որից հետո Ռուսաստանը տարածաշրջանում անելիք չի ունենա։ Սա տարածաշրջանը կվերածի արեւմտյան ազդեցության գոտու։ Ալիեւը երկար լռեց, ձեռք բերեց Արցախը, բայց հետո չցանկացավ սրել հարաբերությունները Մոսկվայի հետ: Ավելին, Ռուսաստանի օգնությամբ նա կփորձի կյանքի կոչել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ծրագիրը»,- նշեց նա։
Կիվիրյանի խոսքով, 1920-ականներին Ադրբեջանը նույնպես կարողացավ լավ խաղ խաղալ և ներառեց իր կազմում Նախիջևանը, Ադրբեջանի ներկայիս հյուսիսային տարածքներից մի քանիսը և այլ տարածքներ։
«Փաշինյանի մասնակցությամբ իրականացված ծրագրի արդյունքում Արցախն ընկավ հանուն ոչնչի, թեև Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ այսկերպ Արևմուտքի օգնությամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանի իշխանությունները կարծում էին, որ Արևմուտքը կստիպի Ադրբեջանին որոշակի գործողություններ ձեռնարկել։ Բայց Արևմուտքին դա պետք չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ դերը Եվրոպայի համար և ռազմավարական դերն Իրանի դեմ։ Ալիեւը գիտի, որ ԵԽ-ում վերջին գործողությունները որեւէ լուրջ ազդեցություն չեն ունենա ոչ մի բանի վրա։ Արեւմուտքը պարզապես փորձում էր փրկել դեմքը։
Իսկ մինչ Արցախի վերջնական անկումը, Արեւմուտքը կտրուկ հայտարարություններ արեց, որ թույլ չի տա հայաթափել Արցախից։ Եւ ի՞նչ. Հայերին վտարել են Արցախից. Ի՞նչ արեցին։ Արդյոք լուրջ պատժամիջոցներ են սահմանվե՞լ։ Ոչ Կարողացա՞ք պաշտպանել արցախահայության իրավունքները այն նշաձողն իջեցնելուց հետո, որի մասին խոսում էր Փաշինյանը։ Ոչ»,- հավելեց Կիվիրյանը։
Փորձագետը վստահ է, որ Արևմուտքն ի վիճակի է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ անհատական պատժամիջոցներ ադրբեջանական վերնախավի դեմ, բայց չի ցանկանում կրակել իր ոտքին։
Aysor.am
«Զանգեզուրի միջանցքը» իշխանությունը կտա՝ հենց վստահ լինի, որ տալուց հետո կկարողանա իշխանությունը պահել. Պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը
Ցանկացած զիջում, որը Հայաստանում չի առաջացնելու ներքաղաքական ճգնաժամ, ցնցում, իշխանությունն անպայման գնալու է այդ զիջմանը՝ այն ներկայացնելով իբրև թե բարի կամքի դրսևորում, իսկ իրականում Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների իրագործում է: Վերջինն ականապատ դաշտերի մասին 8 տեղեկամատյանի տրամադրումն էր, որը, ի դեպ, Հայաստանի իշխանությունն արեց այն նույն օրը, երբ Բաքուն երկարացրեց Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների կալանքը չորս ամսով, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում է և դա Հայաստանի իշխանությանն առանձնապես չի հուզում, փաստ է. գործող իշխանության համար Արցախը և Արցախի հետ կապված ամեն ինչ գլխացավանք է։ Ժամ առաջ փորձում են այդ գլխացավանքից ազատվել»:
Հայկ Նահապետյանն ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունը կզիջի այնքան, քանի դեռ այդ զիջումը չի վնասի իշխանությունը պահելուն, ինչը, ի դեպ, պետք է նաև Ադրբեջանին, քանի որ Փաշինյանն Ալիևի համար հրաշալի տարբերակ է․
«Եթե, օրինակ, այսպես կոչված, 8 անկլավները զիջելու հարցում իշխանությունը կորցնելու վտանգ զգան, անպայման կհետաձգեն այդ գործընթացը»:
Panorama.am
Ստեփան Դանիելյան. Շատ պատասխանատու և խառնակ ժամանակներ են սպասվում
«Նվաստացված ազգերի բնական արձագանքը ռևանշն է։ Եթե չկա ռևանշն, ապա ազգն ընդունում է իր պարտությունն ու լքում է պատմության թատերաբեմը։ Իսկ ռևանշն աշխատանք է, առաջին հերթին' մտքի»,-նման համոզման է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով, Հայաստանում իշխանության կարող է գալ ազգային (պետական իմաստով) և պահպանողական (առաջադեմ վեկտորներով) ուժ։
Մյուս կողմից դա համաշխարհային տենդենց է, գլոբալիզմը պարտվում է թե բարոյական առումով, թե' տնտեսական։ Համաշխարհային առևտրային կոմունիկացիաները նույնպես տապալվում են։
«Ներկայիս կառավարությունը նախորդների արժեհամակարգի մեջ է, ավելի ծայրահեղ ու ցինիկ տարբերակով։ Վերադարձ դեպի նախկին հարաբերություններին ու արժեհամակարգին անիմաստ է։
Նոր քաղաքական նախագիծը պետք է տարբերվի թե ներկաներից, թե' նախորդներից։ Խոսքը անձանց մասին չէ, այլ քաղաքական պլատֆորմի, սակայն այդ պլատֆորմը պետք է ձևակերպվի։
Իրական քաղաքական գործունեությունը հանրահավաքներ, բողոքի ակցիաներ կազմակերպելն ու ընտրական շտաբներ բացելը չէ, դրանք գործիքներ են, այլ քաղաքական պլատֆորմի ստեղծելն է։
Մի խոսքով, շատ պատասխանատու և խառնակ ժամանակներ են սպասվում։
Նաև, միասնական ընդդիմությունը կեղծ կատեգորիա է։ Միասնական ընդդիմությունը նշանակում է լղոզված և անկենսունակ խառնամբոխ, իսկ հաղթում է հստակ դիրքորոշմամբ կազմակերպված փոքրամասնությունը»,-նշել է նա։