Մամուլի տեսություն - 29.01.2024
Հազվագյուտ բացահայտման մեջ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփն ասել է. Սեպտեմբերի 11-ի հարձակումները Միացյալ Նահանգների ձեռքի գործն էին, և որևէ ապացույց չկա այս միջադեպին այլ երկրների մասնակցության մասին։
Իրան օրաթերթ
Դիմադրության կառուցողական դերը Ամերիկային Իրաքից վտարելու գործընթացում
Իրաքի հարցերով հետազոտող Ալի Բիդբոն «Իրան» օրաթերթին ասել է, որ չի կարելի ասել, թե Իսրայելի դեմ նոր ճակատներ են բացվել, այս մասին խոսելը ժամանակ է պահանջում։ Առայժմ հաստատ է, որ նոր ճակատ է ձեւավորել միայն Եմենը։
Վերջին մի քանի օրերի ընթացքում ամերիկացիները բազմաթիվ ջանքեր գործադրեցին Իրանի վրա ամեն կերպ ճնշում գործադրելու համար, որպեսզի նա չաջակցի դիմադրությանը։
Ջամե Ջամ օրաթերթ
ՄԱԿ-ը Սիոնիստական ռեժիմին խնդրել է ջուրը որպես զենք չօգտագործել Գազայի պաղեստինցիների դեմ
Այս կազմակերպությունը հայտարարել է, որ Ռաֆահի անցակետից Գազայի հատված անվտանգ ջուր և սնունդ հասցնելու ջանքերը ձախողվել են։
Շարղ օրաթերթ
Ռազմական հարձակումից բացի ցանկացած արձագանք Բայդենի անկարողության և վախկոտության նշան է
Ի պատասխան Հորդանանում ԱՄՆ բազայի վրա հարձակման՝ Միացյալ Նահանգների հանրապետական սենատորը կոչ է արել «կործանարար ռազմական պատասխան գործողությունների» և ընդգծել, որ սրանից պակաս ցանկացած պատասխան հաստատում է, որ ԱՄՆ նախագահը վախկոտ է և արժանի չէ լինել ԱՄՆ-ի գլխավոր հրամանատար:
Էթելաաթ օրաթերթ
Բացահայտում 23 տարի անց; Թրամփ. Սեպտեմբերի 11-ի հարձակումները Ամերիկայի սեփական գործն էին
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտման մեջ ասել է. «Նրանք չորս տարի փակեցին իմ բերանը, բայց հիմա ես ընդմիշտ ասում եմ, որ երկվորյակ աշտարակների վրա օտարերկրյա պետությունների կողմից հարձակում չի եղել և չկա որևէ ապացույց այն մասինբայց ի վերջո մենք պատերազմ մղեցինք Մերձավոր Արևելքում և սպանեցինք միլիոնավոր մարդկանց»:
Թրամփը հավելել է. «Հենց հիմա մենք նորից ներգրավվում ենք Մերձավոր Արևելքում, և Մերձավոր Արևելքի իրադարձությունները նորից կրկնվում են»։ Մենք ծախսեցինք 9 տրիլիոն դոլար ու սպանեցինք միլիոնավոր մարդկանց, բայց հարցն այն է, թե ինչի հասանք։ Ոչինչ! Մենք միայն մահ ու արյուն ենք ստացել։
Դոնյայե Էղթեսադ օրաթերթ
Ռազմական դաշինքի ավարտի սկիզբը
Միացյալ Նահանգները և Իրաքը բանակցությունների առաջին փուլն են անցկացրել երկրում ամերիկյան և այլ օտարերկրյա ուժերի ապագայի վերաբերյալ, և Բաղդադն ակնկալում է, որ բանակցությունները կհանգեցնեն ամերիկյան ուժերի ներկայության կրճատման ժամանակացույցի սահմանմանը:
Ներկայում մոտ 2500 ամերիկացի զինվորականներ մնում են Իրաքում՝ որպես 2014 թվականին ստեղծված կոալիցիայի մաս՝ օգնելու Իրաքի կառավարությանը հաղթել ԻԼԻՊ-ին:
tert.am
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով նրա կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի պաշտպանը բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը ևս չորս ամսով երկարաձգելու դատարանի որոշումը։
Վարդանյանն անցած տարվա սեպտեմբերին Արցախից հեռանալու փորձի ժամանակ ապօրինաբար ձերբակալվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից՝ մեղադրվելով «ահաբեկչության ֆինանսավորման», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանն ու գործունեությանը մասնակցելու», «Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» (չակերտները` Tert.am) համար:
tert.am
Հայաստանը պետք է առավելագույնը 1,5-2 տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափը. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափը. այս մասին, ria.ru-ի փոխանցմամբ, «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
«Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափը, Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է», - ասել է Լիխաչովը։
news.am
Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին. Հայաստանի ԱԳ փոխնախարար
Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է միմյանց սպառազինության վերահսկման եւ չհարձակվելու վերաբերյալ Ադրբեջանին արված առաջարկների մասին:
«Եթե լինեն համապատասխան դրական արձագանքներ, բնականաբար, քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարներին, փոխնախարարն ասաց. «Մենք շարունակում ենք անկեղծորեն հետաքրքրված լինել մեր հարեւանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման եւ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: Գիտեք, որ հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի համապատասխան համաձայնագրի տեքստի լրամշակված տարբերակը: Ըստ էության, սպասում ենք Ադրբեջանի պատասխանին: Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»:
Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանին փոխելու Մոսկվայի մտադրությունների մասին հարցին, Կոստանյանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի. «ԱԳՆ-ն պաշտոնապես որեւէ գրություն չի ստացել»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում ՀՀ դեսպանի նշանակմանը, քանի որ ագրեմանն արդեն ուղարկված է, նա ասաց, «Երբ լինեն նորություններ, պատշաճ կերպով կտեղեկացվի դրա մասին»:
Հարցին՝ Հայաստանը միացա՞վ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի փաստաթղթերին, որոնք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բերել էր իր հետ Երեւան, Վահան Կոստանյանն արձագանքեց. «Քննարկման փուլում են գտնվում»:
news.am
Նիկոլ Փաշինյանի որդու գործով որոշում կայացրած դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարվեց նախազգուշացում
Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:
«Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը, Արշակ Վարդանյանն ունի նաև հատուկ կարծիք։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- ասվում է ԲԴԽ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու առիթը գլխավոր դատախազի հաղորդումն է: Դատախազը, դիմելով Արդարադատության նախարարություն, հայտնել է, որ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործով մեղադրյալ զոհված զինծառայողի մայր Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) խափանման միջոցի գործով, առանց հիմնավորելու, շեղվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից:
Նշենք, որ Գրիգոր Հովհաննիսյանին մակագրվել է նախաքննության ընթացքում Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը եւ նա կալանավորումը փոխել է տնային կալանքով: Մինչ դատավորը որոշում կկայացներ, բուն գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության, և դատավոր Մանվել Շահվերդյանը վարույթը ստանձնելու որոշում է կայացրել: Մանվել Շահվերդյանը որոշել է Մարտիրոսյանի նկատմամբ կրկին կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց:
Ըստ Արդարադատության նախարարության՝ առկա են Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումներ, համաձայն որոնց՝ այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանն արդեն իսկ ստանձնել է բուն գործով վարույթը, վերաքննիչ դատարանը չէր կարող բեկանել նախաքննության ընթացքում կալանքի որոշումը։
Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը, սակայն, ԲԴԽ-ում հայտնել է, որ Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ գործով փաստական հանգամանքները նույնական չեն եղել այն գործերի փաստական հանգամանքների հետ, որոնք վկայակոչում են Արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ Նա նշել է, որ իր որոշում կայացբնելու ժամանակ դատավոր Շահվերդյանը կալանքի գործով նոր խափանման միջոցի գործով որոշում կայացրած չի եղել։