Մամուլի տեսություն 30.01.2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i213122-Մամուլի_տեսություն_30.01.2024
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի՝ տեղական կարողությունների ցուցահանդեսում երկրի տիեզերական տաղավար կատարած այցի ժամանակ հայտարարվել է, որ մինչև տարեվերջ արձակման պատրաստ կլինեն ևս 12 արբանյակներ։
(last modified 2025-09-25T14:17:58+00:00 )
Հունվար 30, 2024 16:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.01.2024

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի՝ տեղական կարողությունների ցուցահանդեսում երկրի տիեզերական տաղավար կատարած այցի ժամանակ հայտարարվել է, որ մինչև տարեվերջ արձակման պատրաստ կլինեն ևս 12 արբանյակներ։

 

Քեյհան

Եվրոպայի Human Rights Watch.  Հաագայի դատարանից հետո Իսրայելը ևս հարյուրավոր պաղեստինցիների է կոտորել։

Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի սարսափելի հանցագործությունների դեմ Հաագայի դատարանի նախնական վճիռը կարծես թե ոչ մի ազդեցություն չի ունեցել մարդասպան սիոնիստների վրա: Եվրոպայում և Միջերկրական ծովում Human Rights Watch-ի տվյալներով՝ այս պատմական և նախնական վճռի կայացումից հետո սիոնիստների գործողություններով նահատակվել են ևս 373 պաղեստինցիներ, որոնք գրեթե բոլորը խաղաղ բնակիչներ են։

Գազայի պատերազմի 115 օրերի ընթացքում ապարտեիդ, ռասիստական, ինքնահավան և մարդասպան Սիոնիստական ​​ռեժիմը հրի ու սրի է մատնել  ավելի քան 26,000 պաղեստինցիների՝ երբեմն մի քանի տոննա կշռող ամերիկյան ռումբերով և գերմանական, բրիտանական և իսրայելական ոչ սովորական ու արգելված զենքերով, ընդորում , ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի առնվազն 80%-ը խաղաղ բնակիչներ են և նրանցից ավելի քան 11 հազարը երեխաներ ու նորածիններ։ Այս թիվը ռեկորդային է նման ժամանակահատվածում  հանցագործությունների կատարման համար։

 

 

Համշահրի

Իրանի հզորության ցուցադրությունը

Իրանցի գիտնականների ի՞նչ արտադրություններ են ցուցադրվել ներքին կարողությունների ցուցահանդեսում։

Իրանի հայրենական արտադրական կարողությունների ցուցահանդեսի ուշագրավ մասերից էր ամբողջությամբ իրանական վիրահատարանը, որի բոլոր սարքավորումները արտադրված էին երկրի ներսում։ Ցուցահանդեսի ուշագրավ հատվածներից էր նաև ամբողջովին իրանական տունը՝ ամբողջությամբ իրանական արտադրանքներով։ Այս ցուցահանդեսի մյուս ոլորտներն էին տնկիների և գյուղատնտեսական սերմերի արտադրությունը, դեղաբույսերը, ձկնաբուծությունը և այլն։

Այն իրավիճակում, երբ վերջին օրերին իրանական 3 արբանյակներ հաջողությամբ արձակվել են տիեզերք, և այս ձեռքբերումը լայն արձագանք է գտել աշխարհում, Տեղական կարողությունների ցուցահանդեսում Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդի՝ երկրի տիեզերական ոլորտի տաղավար այցի ժամանակ հայտարարվեց, որ մինչև տարեվերջ արձակման պատրաստ կլինեն ևս 12 արբանյակներ։

 

 

Իրան

Աշխարհում գազի 10 տոկոսն Իրանում  է արտադրվում

Իրանի նավթով հարուստ հարավային շրջանների նավթի ավագ փորձագետ Հոսեյն Նուրէդդին Մուսան «Իրան Էղթեսադի»-ի հետ զրույցում ասել է, որ աշխարհում արդյունահանվում է 11 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ մեր մասնաբաժինը արդյունահանման պիկ օրերին 1 միլիարդ խորանարդ մետր է։ Մյուս կողմից, չնայած այն հանգամանքին, որ մենք արտադրում ենք համաշխարհային գազի մոտ 10 տոկոսը, մենք դեռ բախվում ենք արդյունաբերական գազի անջատումների խնդրի, և սպառման պիկ օրերին արդյունաբերական հիմնարկներն ու էլեկտրակայանները գազի փոխարեն օգտագործում են այլընտրանքային վառելիք, ուստի մենք պակաս էներգիան չենք արտադրում։ Մյուս կողմից՝ մեր էներգիայի սպառման ծավալը համարժեք է օրական 6 մլն բարել նավթի։

 

 

Վաթան Էմրուզ

«Վաթան Ամրոզ»-ի հարցազրույցը Իրանի նախկին ԱԳ նախարար դոկտոր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ «Ալ-Աքսայի Փոթորկի» գործողության և հոկտեմբերի 7-ին հաջորդած զարգացումների մասին.

Զարիֆն ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի ստեղծման սկզբում Ամերիկան ​​գլխավոր տարրը չէր։ Այս պատմության գլխավոր գործոնը եվրոպացիներն էին, որի պատճառը կարող է լինել նաև Եվրոպայի ռասիզմն ու հակասեմիտիզմը. Այսինքն՝ եվրոպացիները ցանկանում էին դուրս հանել Եվրոպայում գոյություն ունեցող հրեական խնդիրը, և այլ տարածաշրջան արտահանելով՝ լուծել այս խնդիրը։

Զարիֆի խոսքով՝ Սիոնիստական ​​ռեժիմի արտաքին քաղաքականությունը հիմնված է երկու առանցքների վրա՝ ճնշված ներկայանալու և անպարտելիություն հանգամանքները։ Իսրայելի պատերազմական քաղաքականությունն էլ 3 հենասյուն ունի․ պատերազմը պետք է լինի Իսրայելից դուրս, պատերազմը պետք է լինի անակնկալի, և պատերազմը պետք է արագ ավարտվի։ Հոկտեմբերի 7-ի գործողության ընթացքում կոտրվեցին Սիոնիստական ​​ռեժիմի և՛ արտաքին քաղաքականության 2 առանցքները, և՛ ռազմական քաղաքականության 3 հենասյուները։ ԱՄՆ-ը ​​փորձում է վերականգնել Իսրայելի անպարտելիությունը՝ հրադադար թույլ չտալով. Իմ կարծիքով՝ Իսրայելի անպարտելիությունը այլևս չի կարող վերականգնվել։

 

Hraparak.am

Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՔՊ-ականների հարաբերությունները թեւակոխել են լարված անվստահության տիրույթ` ՔՊ-ում այլեւս չկա նախկին ջերմ վերաբերմունքն իրենց արեւմտամետ թիմակցի նկատմամբ, քանի որ Գրիգորյանն ինչ-որ պահից տարանջատվել է թիմից եւ առաջին պլան եկել:

Բոլորը նկատել են, որ արցախյան ծագումն ուրացած Արմեն Գրիգորյանին Արեւմուտքն առանձնացնում է ՔՊ-ականներից եւ անգամ Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդ է դիտում: Եվ եթե Փաշինյանը չկատարի արեւմտյան պահանջները` հրաժարվի պայմանագիր ստորագրելուց եւ Ռուսաստանի դեմ հստակ քաղաքականություն չվարի, ապա չի բացառվում, որ նրան փոխարինեն Գրիգորյանով, ով անմռունչ եւ մեծ հաճույքով նրանց ծրագրերը կյանքի կկոչի։

ՔՊ ներթիմային քննարկումներում ասում են, որ եթե սկզբում Փաշինյանը լուրջ չէր վերաբերվում այս սցենարին, ապա այժմ նրան սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ»

 

Aysor.am

Ակնհայտ է, որ հայ-իրանական հազարամյակների հարաբերությունները հանգիստ չեն տալիս. Ոսկանյանն՝ Էրդողանին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, այս երկրի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքու կատարած այցի ժամանակ սպառնալիք է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ խոսելով այն մասին, որ որոշ երկրներ, իբր, ցանկանում են Հայաստանը վերածել արբանյակ կամ պրոքսի պետության, և եթե Երևանը գնա այդ ուղով, ապա դա կունենա ծանր հետևանքներ։

Տարածաշրջանը ճանաչողների համար ակնարկը շատ հստակ է՝ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը «որոշ երկրներ» ասելով ակներևաբար նկատի ունի Իրանը, որը բոլոր մակարդակներում հսկայական ճնշում է բանեցնում հատկապես վիժեցնելու Հայաստանը փաստացիորեն մասնատելուն ուղղված «թուրանական միջանցքի» հեռագնա ծրագիրը։

Ակնհայտ է, որ հայ-իրանական հազարամյակների հարաբերությունները չեն կարող հանգիստ տալ ո՛չ Բաքվի, ո՛չ էլ վերջինիս օպերատոր էրդողանական վարչախմբերին՝ հատկապես, եթե հաշվի առնենք այդ հարաբերությունների քաղաքակրթական բնույթը և այն հսկայական հավելյալ ներուժը, որը դրանց կարող է հաղորդել մեկ այլ հսկա քաղաքակրթության՝ Հնդկաստանի ներգրավումը։

Ինչպես պարսկական ասացվածքն է պնդում՝ «անհավատը բոլորի մասին իր հավատքով է դատում», և որովհետև Թուրքիայի համար Բաքվի վարչախումբն իրականում հենց պրոքսի-գործակատարի կարգավիճակ ունի՝ ընդ որում, սկսած 1918թ. առաջին անգամ արհեստածին Ադրբեջանի պատմության թատերաբեմում հայտնվելուց ի վեր, ապա այս թուրքական կարծրատիպը փորձ է կատարվում պրոյեկտել հայ-իրանական հարաբերությունների վրա՝ նպատակ ունենալով հնարավորին խաթարել դրանց խորացման և ռազմավարական մակարդակի բարձրացման յուրաքանչյուր հեռանկար»։

 

Panorama.am

Զատուլինը՝ Մարիա Զախարովայի խոսքերի մասին. Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել

Երևանում քաղաքացիներից մեկը քաղաքում տեղադրված պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանն է պղծել։ Նա դա արել է ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, ով պահանջել էր ապացույցներ ներկայացնել Արցախի Հանրապետությունում հայերի էթնիկ զտումների փաստի վերաբերյալ, հղում տալ որևէ միջազգային կազմակերպության, օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթի կամ հայտարարության, որտեղ նշվում է, որ նման էթնիկ զտումներ են եղել։ Նրա խոսքերից հետո վրդովված տղամարդը կասկածի տակ է դրել Լենինգրադի շրջափակման ապացույցը։ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ենթադրել է, որ երևանցին «խելքը թռցրել է», ինչպես նաև ընդգծել է, որ իրականում էթնիկ զտումներ են տեղի ունեցել Արցախում։

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսական տան ղեկավարը Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի պղծումից հետո դիմել է հանրապետության դատախազություն՝ խնդրելով հետաքննություն անցկացնել և Սամվել Շիրինյանին քրեական պատասխանատվության ենթարկել։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծելու դեպքի առթիվ։

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը տղամարդու գործողություններն անվանել է «բարբարոսություն»։ Նա ենթադրել է, որ այդ մարդը «խելքը թռցրել է»։

«Ինչ վերաբերում է հենց հուշարձանի պղծման փաստին, եթե դա իսկապես եղել է, ապա նա կա՛մ խելագար է, կամ խելքը թռցրել է,  կամ չգիտեմ ինչպես բնութագրել նրան, ամեն դեպքում, այն ամենը, ինչ կապված է հուշարձանի պղծման հետ, վրդովեցուցիչ  է»,- Գազետա.ռու-ի հետ զրույցում ասել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել՝ «ինչ էլ որ ասեն մեր աշխարհում, միջազգային կազմակերպություններում և այլն»։ Զատուլինի խոսքով, էթնիկ զտումների փաստը «կասկածից վեր է»։

«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը լքել է իր տները այն հողից, որն իր հայրենիքն է», - բացատրել է Զատուլինը:

Զախարովան հունվարի 12-ին կայացած ճեպազրույցում բարձրացրել է Արցախում էթնիկ զտումների թեման։ «Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումների վերաբերյալ ես կցանկանայի, որ որոշ փաստեր ներկայացվեին։ Եթե կա գոնե որևէ փաստաթուղթ Երևանում հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպության (օրինակ՝ ՄԱԿ-ի կամ որևէ այլ կազմակերպության) կողմից, որը ցույց է տալիս, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այս փաստաթղթի հղումները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։