Մամուլի տեսություն - 01.02.2024
«Մերձավոր Արևելքում պատերազմի վտանգը նվազեցնելու լուծումից» մինչև «արդյունավետ մարդկանց երջանկության գաղտնիքը» այսօրվա իրանական մամուլում:
Քեյհան օրաթերթ
Ամերիկան պետք է դուրս բերի իր ուժերը Մերձավոր Արևելքից, որպեսզի նվազեցնի պատերազմի վտանգը
Ամերիկայի արտաքին քաղաքականության մասնագիտացված ամսագիրն ընդգծել է. «Մերձավոր Արևելքում պատերազմի վտանգը նվազեցնելու լուծումը ամերիկյան ուժերի դուրսբերումն է այս տարածաշրջանից»։
Անդրադառնալով լարվածության աճին, Foreign Policy-ն գրել է. «Մերձավոր Արևելքում լարվածության աճով և ամերիկյան ուժերի վրա կրկնվող հարձակումներով ամերիկացի զինվորներն ավելի մեծ ռիսկի տակ են, քան նախորդ տարիներին»:
Իրան օրաթերթ
Ամերիկյան հարցերի վերլուծաբան Ֆոադ Իզադին իրանական թերթին տված հարցազրույցում ասել է. «Գազայի պատերազմի սկզբից ի վեր ամերիկացիները բազմիցս կրկնել են մեկ նախադասություն, այն է, որ նրանք չեն ձգտում ընդլայնել պատերազմը»: Սա այն դեպքում, երբ այս երկրի գործնական մոտեցումը բացահայտ և քողարկված հիմնված է եղել Գազայի մարտադաշտում Թել Ավիվի ռազմական տեխնիկայի միջոցով իր հատուկ տարածաշրջանային նպատակների իրականացման վրա: Այս մոտեցումը այս երկրի ենթադրյալ առաջարկի զրոյացումն է, այսինքն՝ պատերազմի ընդլայնումից խուսափելու տարբերակը։
Իզադին հավելել է. «Իրանը պետք է զգոն լինի ԱՄՆ-ի հակասական հայեցակարգերի նկատմամբ իր հռչակագրերի դիրքորոշումներում և նույնիսկ այս երկրի վարագույրի հետևում գտնվող հաղորդագրություններին։ Ամերիկյան քաղաքականությունը խաբեության ու հակասության խառնորդ է, եթե հակառակն ապացուցված չէ։ Սա միայն պնդում է, որ ասում են՝ չեն ձգտում ընդլայնել պատերազմը։ Ամերիկացիների սխալ հաշվարկները Արևմտյան Ասիայի նկատմամբ ի հայտ են եկել ինչպես Համասի և Հեզբոլլահի, այնպես էլ Եմենի և Իրանի հետ կապված
Էթեմադ օրաթերթ
Գոտրեշ. Գազայում սովը, ծարավը և ավերածությունները խայտառակություն են մարդկության համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Գազայի հատվածում շուրջ 120 օրվա սպանությունները, սովը, ծարավն ու ավերածությունները մարդկության համար խայտառակությունն են։
Դոնյայե Էղթեսադ
Time Magazine. Ինչո՞ւ Բայդենը չի կարող ընդլայնել պատերազմը.
Մերձավոր Արևելքի հակամարտություններում ԱՄՆ-ի ռազմական ներգրավվածությունն ուժեղացնելու ճնշումները զգալիորեն աճել են Սպիտակ տան վրա:
Մինչ Ջո Բայդենը և նրա արտաքին քաղաքականության թիմը ամիսներ շարունակ խոստացել են դադարեցնել պատերազմի սրումը, պատերազմը սրվում է, և ԱՄՆ-ի առաջին զոհերը կարող են փոխել այս խաղի իրավիճակը:
Ֆարհիխթեգան օրաթերթ
Եմենցիները՝ ամերիկյան մի նավ որը գնում էր դեպի գրավյալ տարածքներ թիրախ են դարձրել
Զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին ասել է. «Եմենի ռազմածովային ուժերը գործողության ընթացքում ռազմածովային հրթիռներով դիպուկ հարված են հասցրել ամերիկյան «Cole» առևտրային նավին, որը մեկնում էր դեպի օկուպացված Պաղեստինի նավահանգիստներ։
Համշահրի օրաթերթ
Զբաղված մարդիկ ավելի երջանիկ են...
Մարդու ուղեղը պարապություն չի սիրում։ Հետևաբար, երբ դուք զբաղված եք, ուղեղն արտազատում է դոֆամին (երջանկության հորմոն)՝ գնահատելու ձեր արածը:
tert.am
Ոչ պետական ժողովրդից պետական ժողովրդի վերածվելու պահը Սահմանադրական հանրաքվեն է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային ռադիոյին։
Վարչապետի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հաղորդման անոնսը, որտեղ Փաշինյանը ասում է.
«Մենք պետք է չթողնենք, որ ոչ մեկ դրսից մեր պետական հարցերին խառնվի: Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես, լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել, ինչու էս դու քո բանակը ուժեղացում:
Լեգիտիմ հարաբերությունը հետևյալն է՝ ինչ եմ ակնկալում ես ձեզանից, և ինչ եք ակնկալում դուք ինձանից: Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Որն է այն կետը, որն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վերածվում են պետական ժողովրդի, այդ պահը Սահմանադրական հանրաքվեն է»:
tert.am
Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում կարելի է հասնել խաղաղության. Ալիև
Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության։ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Ալիևը նաև ասել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»:
Ըստ նրա՝ «երկու երկրի սահմանին մի քանի ամիս խաղաղ իրավիճակ է տիրում»:
«Գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է խաղաղության պայմանագիր կնքել»,-ասել է Ալիևը:
tert.am
Չի բացառվում, որ վաղը Ծիծեռնակաբերդն էլ քանդել տան, այս իշխանությունները ուրանում են ամեն ինչ․ Արծվիկ Մինասյան
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների գործունեությանը՝ հարցադրում անելով, թե առհասարակ ի՞նչ սկզբունքների վրա է հիմնված այդ հանձնաժողովների աշխատանքները։
«Եթե ուշադիր նայենք՝ 2023թ-ի դեկտեմբերին կառավարությունը ընդունել է մի որոշում, որը որևէ սկզբունք չի պարունակում իր մեջ, թե հայկական կողմը ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի։ Ավելին, սևով սպիտակի վրա նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ընդունում են այդ փաստաթուղթը, որը, որպես այդպիսին, աշխատակարգ էլ չի։
Սկզբունքները պետք է արտացոլված լինեն փաստաթղթում և բխեն միազգային լավագույն փորձից, որը արտացոլված է ԵԱՀԿ փաստաթղթում։ Ալիևը հոխորտում է, թե այն ինչ իմ տիրապետության տակ է իմն է ու մնացածներն էլ պետք է տաք, հայկական կողմը տալիս է 0 արձագանք։ Հակառակը, Նիկոլ Փաշինյանը ու իր վարչակարգը իրենց հայտարարություններով պատրաստ են ամեն ինչ զիջել՝ անկլավներից սկսած ավարտված պետականության հիմքերով»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ 29․800 կմ քա-ն պահելու մասին թեզը ևս կեղծ է։
«Եթե դեկտեմբերին կառավարությունը ընդունում է նման որոշում, որը, ըստ էության միջազգային համաձայնություն է, որքանո՞վ է այդ համաձայնությունը իրավաչափ, եթե այն չի անցնում հայաստանյան ներպետական ընթացակարգով։ Ով է տվել իրեն իրավունք, որ վերցնում, Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում։
Ուժի չկիրառում, դրա ներքո այսօր բռնազավթված տարածքներից ադրբեջանական զինուժի դուրսբերման որևէ դրույթի բացակայություն, հումանիտար որևէ թեմայի չարծարծում, այս պայմաններում ի՞նչ հարցեր պետք է քննարկեն։
Ես միշտ դեմ եմ եղել, որ Ալմաթիի փաստաթուղթը բերում մտցնում են այս գործընթացների մեջ, բայց այնուհանդերձ ինչո՞ւ, որպես կարևորագույն, սկզբունք չի դրվում այն պահը, որ երկրների համար առկա կամ փաստացի սահման արտահայտությունը վերաբերելի է այդ երկրի՝ պաշտոնապես անդամակցության վավերացման պահից»,- ընդգծեց Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ տարվող գործընթացում Նիկոլ Փաշինյանը վարում է միայն զիջման քաղաքականություն։
«Անկախ նրանից, ՀՀ իշխանությունները ի՞նչ կասեն, եթե ադրբեջանական ու թուրքական պահանջը վերաձևակերպած է, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական անցյալից, անցյալի իրավունքներից, նույնիսկ եթե դու ներքին համոզում ունես, որ դա լավ բան է, դու դա չպետք է անես, որովհետև քո թշնամու ասածը անելը նշանակում է՝ ենթարկվում ես նրա կանոններին։
Սարսափելի է գիտակցել, որ այսօրվա իշխանությունը փորձում է ուրանալ Երրորդ հանրապետության հիմքերը։ Դա նման է շենքի, որը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա, իրենք ասում ենք բերեք այդ հիմքերը փոխենք։ Եթե փոխում ես հիմքը, նշանակում է շենքը քանդում ես, դա նշանակում է վերացնել Երրորդ հանրապետությունը, այսօրվա իշխանությունը գնում է դրան։ Այս մարդիկ ուրանում են ամեն ինչ, չի բացառվում, որ վաղը Ծիծեռնակաբերդն էլ քանդել տան, քանի կա այս իշխանությունը մենք անընդհատ պարտվելու ենք։
Նիկոլ Փաշինյանը ու իր վարչակարգը ցանկանում են ՀՀ-ն դարձնել «ՔՊստան»՝ առանց ազգային իղձերի ու հայ մարդու ինքնության պահպանման»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
tert.am
Ռուսաստանի համար կարևոր է, որ ՄՔԴ-ին Հայաստանի դե յուրե և դե ֆակտո անդամակցությունը բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա. Կրեմլ
Ռուսաստանի համար կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի դե յուրե և դե ֆակտո անդամակցությունը բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով նրան, որ Հայաստանի համար այսօրվանից ուժի մեջ է մտնում Հռոմի ստատուտը:
«Ռուսաստանի համար կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի դե յուրե և դե ֆակտո անդամակցությունը բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա: Մոսկվայի համար այդ հարաբերությունները թանկ են, Մոսկվան ձգտում է զարգացնել դրանք»,-ասել է Պեսկովը:
Հայաստանն այսօր պաշտոնապես միանում է Միջազգային քրեական դատարանին․ Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հռոմի ստատուտը։
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը, իսկ նախագահ Վահագն Խաչատրյանն այն ստորագրեց հոկտեմբերի 14-ին, որից հետո արտաքին գործերի նախարարն այդ մասին տեղեկացրեց քրեական դատարանին:
Ազգային ժողովի քվեարկությունից մոտ երկու ժամ անց Կրեմլը հայտարարեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը ճիշտ քայլ չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Երևանն իր հերթին հայտարարել է, որ Հռոմի ստատուտին միանալով ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։
Մոսկվայի դժգոհության պատճառն այն է, որ անցած տարի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման միջազգային օրդեր է տվել։